ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 20-Ի ՆՀ-896 ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն և Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի աշխատանքների արդյունավետությունն ապահովելու նպատակով որոշում եմ.
1. Հայաստանի Հանրապետության Նախագահի 2001 թվականի հուլիսի 20-ի «Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհուրդ ստեղծելու մասին» ՆՀ-896 հրամանագրի 1-ին կետով հաստատված՝ Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի կազմում «Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարի տեղակալ» պարբերությունից առաջ լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություն՝
«Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ»:
2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2014 թ. փետրվարի 18 Երևան ՆՀ-25-Ն |