ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 հունիսի 2018 թվականի N 665-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 17-Ի N 534-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի «Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող մի շարք իրավական ակտեր հաստատելու մասին» N 534-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝
1) որոշման 1-ին կետում՝
ա. 15-րդ ենթակետը «մասնակի» բառից հետո լրացնել «փոխհատուցման» բառով, իսկ «աշխատավարձի փոխհատուցման» բառերը փոխարինել «դրամական օգնության» բառերով,
բ. 16-րդ ենթակետում «գործունեության» բառը փոխարինել «գործունեությամբ, ինչպես նաև անասնապահությամբ զբաղվելու համար» բառերով,
գ. 18-րդ ենթակետում «ծախսերի փոխհատուցման» բառերը փոխարինել «համար դրամական օգնության տրամադրման» բառերով,
դ. կետը 22-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 23-րդ ենթակետով.
«23) մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող՝ աշխատանք փնտրող անձանց՝ մինչև երեխայի երկու տարին լրանալն աշխատանքի վերադառնալու դեպքում երեխայի խնամքն աշխատանքին զուգահեռ կազմակերպելու համար աջակցության տրամադրման կարգը՝ համաձայն N 23 հավելվածի:»` համաձայն հավելվածի.».
2) որոշումը 3-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 3.1-ին և 3.2-րդ կետերով.
«3.1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին՝ մինչև յուրաքանչյուր տարվա հունվարի 25-ը Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին ներկայացնել տվյալ տարվա ընթացքում Սեզոնային զբաղվածության խթանման միջոցով գյուղացիական տնտեսությանն աջակցության տրամադրման ծրագրի շրջանակներում առաջնահերթ մշակման ենթակա մշակաբույսերի ցանկը՝ ըստ Հայաստանի Հանրապետության լեռնային, բարձրլեռնային և սահմանամերձ բնակավայրերի.
3.2. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի Սեզոնային զբաղվածության խթանման միջոցով գյուղացիական տնտեսությանն աջակցության ծախսային ծրագրով նախատեսված միջոցների՝ մինչև 6 տոկոսն ուղղել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից իրականացվող ծրագրի ուղեկցման աշխատանքների ֆինանսավորմանը (որի 80 տոկոսը հատկացնել Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամին՝ գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկի և իրականացման նպատակով անհրաժեշտ աջակցության տրամադրման համար, իսկ 20 տոկոսը՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը՝ ներքին գործուղումների, տրանսպորտային նյութերի, գրասենյակային նյութերի համար):».
3) որոշման 5-րդ կետի 2-րդ ենթակետի «ա» պարբերությունը «գյուղական» բառից առաջ լրացնել «Հայաստանի Հանրապետության լեռնային կամ բարձրլեռնային կամ սահմանամերձ» բառերով, իսկ «բ» պարբերությունում «` հիմք ընդունելով սույն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 3-րդ կետով նախատեսված` ծրագրում ընդգրկման առաջնահերթությունները» բառերը փոխարինել «, Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ կամ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողի ընտանիքի անդամ լինելու հանգամանքը, ինչպես նաև ընտանիքը գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրերում ընդգրկված չլինելու մասին տեղեկատվությունը,» բառերով.
4) որոշման N 2 հավելվածի 4-րդ կետի 2-րդ ենթակետում «համայնք» բառը և դրա հոլովաձևերը փոխարինել «բնակավայր» բառով և դրա համապատասխան հոլովաձևերով.
5) որոշման N 8 հավելվածի`
ա. 5-րդ կետը «հաշվառված» բառից հետո լրացնել «և առնվազն երեք ամիս գործազուրկի կարգավիճակում գտնվող» բառերով,
բ. 10-րդ կետում «հաշմանդամ երեխա» կարգավիճակ» բառերը փոխարինել «հաշմանդամություն ունեցող երեխա» կարգավիճակ» բառերով, «ժա» ենթակետից հանել «և տարածքային կենտրոնում գրավոր հայտարարել է, որ ընտանեկան վիճակից և (կամ) անձնական հանգամանքներով պայմանավորված` չունի մասնագիտական ուսուցման ծրագրերում ընդգրկվելու հնարավորություն» բառերը, իսկ «ժդ» ենթակետը «երեխային» բառից հետո լրացնել «կամ հաշմանդամություն ունեցող երեխային» բառերով,
գ. 15-րդ կետը «եղանակով» բառից առաջ լրացնել «կամ գործատուին հարմար այլ» բառերով,
դ. 18-րդ կետում «մեկ» բառը փոխարինել «երեք» բառով,
ե. 21.2-րդ և 35-րդ կետերը «կնքվում է» բառերից առաջ լրացնել «թղթային տարբերակով կամ էլեկտրոնային հաղորդակցության միջոցով» բառերով,
զ. 21.3-րդ կետը «կնքման» բառից հետո լրացնել «հաջորդ» բառով,
է. 21.7-րդ կետում «Պայմանագիր 1-ը կնքելուց» բառերը փոխարինել «Սույն կարգի 21.4-րդ կետում նշված աշխատանքային պայմանագրի կրկնօրինակը կամ էլեկտրոնային պատկերատպված (սքանավորված) տարբերակն ստանալուց» բառերով,
ը. 21.12-րդ կետում «տարածքային կենտրոններից աշխատանքային պայմանագրի կրկնօրինակն» բառերը փոխարինել «իր անվամբ բացված հաշվի համարին գումարն» բառերով, իսկ «գումարը» բառը` «այն» բառով.
6) որոշման N 11 հավելվածի`
ա. վերնագիրը «ԱՎԱՐՏԻՆ» բառից հետո լրացնել «ՄԻՆՉԵՎ» բառով,
բ. 1-ին կետը «հաշվառված» բառից հետո լրացնել «, առնվազն երեք ամիս գործազուրկի կարգավիճակում գտնվող» բառերով, իսկ «ավարտին» բառից հետո` «մինչև» բառով.
7) որոշման N 12 հավելվածի`
ա. 1-ին կետը «հաշվառված» բառից հետո լրացնել «և առնվազն երեք ամիս գործազուրկի կարգավիճակում գտնվող» բառերով,
բ. 6-րդ կետը «կնքվում է» բառից առաջ լրացնել «թղթային տարբերակով կամ էլեկտրոնային հաղորդակցության միջոցով» բառերով,
գ. 7-րդ կետը «կնքման» բառից հետո լրացնել «հաջորդ» բառով.
8) որոշման N 13 հավելվածի`
ա. 6-րդ կետը «համալրվել» բառից հետո լրացնել «, ընդ որում` ծրագրի շրջանակներում առաջնահերթության կարգով համալրման են ենթակա ուսուցչի և բժշկի մասնագիտություն պահանջող թափուր աշխատատեղերը» բառերով,
բ. 13-րդ կետը «կնքվում է» բառերից առաջ լրացնել «թղթային տարբերակով կամ էլեկտրոնային հաղորդակցության միջոցով» բառերով,
գ. 14-րդ կետը «կնքման» բառից հետո լրացնել «հաջորդ» բառով,
դ. 16-րդ կետի 4-րդ ենթակետում «կրկնապատիկի չափով, վեց ամիս» բառերը փոխարինել «100 տոկոսի չափով, մեկ տարի» բառերով.
9) որոշման N 14 հավելվածի՝
ա. 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Գործազուրկը ճանաչվում է անմրցունակ, եթե՝
1) անձն ունի հաշմանդամություն կամ «հաշմանդամություն ունեցող երեխա» կարգավիճակ.
2) անձի ընտանիքն ստանում է ընտանեկան կամ սոցիալական նպաստ.
3) անձը 16-30 տարիքային խմբում է և երեք ամսվանից ավելի գտնվում է գործազուրկի կարգավիճակում.
4) անձը 31-63 տարիքային խմբում է և մեկ տարվանից ավելի գտնվում է գործազուրկի կարգավիճակում.
5) անձը վերադարձել է ժամկետային պարտադիր զինվորական ծառայությունից ու վերադառնալուց հետո վեց ամսվա ընթացքում հաշվառվել է տարածքային կենտրոնում.
6) անձը վերադարձել է ազատազրկման վայրերից կամ բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառող հիմնարկներից ու վերադառնալուց հետո վեց ամսվա ընթացքում հաշվառվել է տարածքային կենտրոնում.
7) անձը հաշվառված է արտահիվանդանոցային նարկոլոգիական ծառայություններ մատուցող բժշկական հաստատություններում և գտնվում է դադարի (ռեմիսիայի) շրջանում.
8) անձը թրաֆիքինգի զոհ է.
9) անձը փախստական է.
10) անձը բնակվում է կամ սահմանամերձ կամ լեռնային կամ բարձրլեռնային վայրերում.
11) անձն առնվազն 90 օր անընդմեջ գտնվել է արտերկրում և վերադառնալուց հետո վեց ամսվա ընթացքում չի կարողացել դառնալ զբաղված.
12) անձը չունի մասնագիտություն, նախկինում չի աշխատել կամ աշխատել է մինչև մեկ ամիս տևողությամբ.
13) անձն ունի մասնագիտություն, նախկինում չի աշխատել իր մասնագիտությամբ (որակավորմամբ) կամ իր մասնագիտությամբ (որակավորմամբ) աշխատել է մինչև մեկ ամիս տևողությամբ կամ տարածքային կենտրոնում հաշվառվելուց հետո երեք ամսվա ընթացքում աշխատաշուկայում համապատասխան պահանջարկի բացակայության դեպքում կենտրոնին չի հաջողվել նրան տեղավորել հարմար աշխատանքի` անձի մասնագիտական կրթությանը և որակավորմանը համապատասխան.
14) անձը խնամում է իր` մինչև երեք տարեկան երեխային կամ հաշմանդամություն ունեցող երեխային.
15) անձն ունի դատվածություն և պատիժը կրում է բաց ուղղիչ հիմնարկում:»,
բ. 4-րդ կետում «5-րդ» բառը փոխարինել «2-րդ» բառով,
գ. 5-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
10) որոշման N 15 հավելվածում՝
ա. 1-ին կետում «աշխատաշուկայում անմրցունակ անձանց» բառերը փոխարինել «հաշմանդամություն ունեցող, ինչպես նաև «հաշմանդամություն ունեցող երեխա» կարգավիճակ ունեցող անմրցունակ անձանց (այսուհետ՝ անմրցունակ անձ)» բառերով,
բ. 2-րդ կետում «աշխատաշուկայում անմրցունակ անձանց (այսուհետ` անմրցունակ անձ)» բառերը փոխարինել «անմրցունակ անձանց» բառերով,
գ. 3.2-րդ կետի 1-ին ենթակետն ուժը կորցրած ճանաչել,
դ. հավելվածը 3.3-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3.4-րդ կետով.
«3.4. Ծրագիրը կարող է իրականացվել «Հաշմանդամություն ունեցող անմրցունակ անձանց աշխատատեղի հարմարեցման համար միանվագ փոխհատուցում գործատուին» ենթածրագրի հետ համատեղ:»,
ե. 11-րդ կետը «կնքվում է» բառերից առաջ լրացնել «թղթային տարբերակով կամ էլեկտրոնային հաղորդակցության միջոցով» բառերով,
զ. 15-րդ կետը «կնքման» բառից հետո լրացնել «հաջորդ» բառով.
11) որոշման N 16 հավելվածում՝
ա. 3-րդ կետը «անմրցունակ» բառից հետո լրացնել «և առնվազն երեք ամիս գործազուրկի կարգավիճակում գտնվող» բառերով,
բ. 18-րդ և 49-րդ կետերը «կնքում է» բառերից առաջ լրացնել «թղթային տարբերակով կամ էլեկտրոնային հաղորդակցության միջոցով» բառերով,
գ. հավելվածը 35-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 35.1-ին կետով.
«35.1. Անմրցունակ անձը ենթածրագիր 1-ով նախատեսված տնտեսական գործունեությունը կարող է դադարեցնել մեկ անգամ՝ մինչև 3 ամիս տևողությամբ, որի մասին անմրցունակ անձը գրավոր հայտարարություն է ներկայացնում զբաղվածության տարածքային կենտրոն՝ նշելով դադարեցման պատճառը և ժամանակահատվածը: Այս դեպքում ծրագիրը երկարաձգվում է դադարեցման ժամանակահատվածին համապատասխան տևողությամբ:»,
դ. 37-րդ կետի 2-րդ ենթակետում «դեպքի» բառը փոխարինել «, ինչպես նաև սույն կարգի 35.1-ին կետում նշված դեպքերի» բառերով.
12) որոշման N 17 հավելվածի 15-րդ կետի 2-րդ ենթակետը «կնքում է» բառերից առաջ լրացնել «թղթային տարբերակով կամ էլեկտրոնային հաղորդակցության միջոցով» բառերով.
13) որոշման N 18 հավելվածի`
ա. վերնագիրը «ԱՆՁԱՆՑ» բառից հետո լրացնել «ՀԱՐՄԱՐ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՂԱՎՈՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ» բառերով,
բ. 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6. Ուղեգրով գործատուին այցելելու համար անմրցունակ անձին ծրագրի իրականացման ընթացքում տրվում է դրամական օգնություն՝ մինչև 25000 դրամի չափով, ընդ որում` յուրաքանչյուր այցելության համար՝ 5000 դրամ:»,
գ. 7-րդ կետը «ընդգրկելու» բառից հետո լրացնել «` անմրցունակ անձին առաջին անգամ գործատուի մոտ ուղեգրելու» բառերով.
14) որոշման N 19 հավելվածում`
ա. 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Ծրագիրն իրականացվում է Հայաստանի Հանրապետության լեռնային կամ բարձրլեռնային կամ սահմանամերձ գյուղական բնակավայրերում:»,
բ. 4-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) մինչև 3 հեկտար գյուղատնտեսական նշանակության հողի սեփականատեր կամ վարձակալ կամ անհատույց օգտագործող հանդիսացող՝ աշխատաշուկայում անմրցունակ անձը (այսուհետ` հողօգտագործող), որը որպես աշխատանք փնտրող հաշվառվել է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության (այսուհետ` նախարարություն) աշխատակազմի զբաղվածության պետական գործակալության (այսուհետ` գործակալություն) տարածքային կենտրոնում (այսուհետ` տարածքային կենտրոն), և որի ընտանիքի անդամներն ընդգրկված չեն գյուղատնտեսության ոլորտում վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորմամբ իրականացվող պետական աջակցության ծրագրերում.»,
գ. 5-րդ կետի 1-ին ենթակետում «և ստանում է ընտանեկան կամ սոցիալական նպաստ» բառերը փոխարինել «և անապահովության միավորը բարձր է 0-ից» բառերով,
դ. 5-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 4-րդ ենթակետով.
«4) ընտանիքը Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ կամ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողի ընտանիք է:»,
ե. հավելվածը 7-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 7.1-ին կետով.
«7.1. Ծրագրի շրջանակներում առաջնահերթությունը տրվում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կողմից ներկայացված մշակաբույսերի մշակման ծրագրերի իրականացմանը:»,
զ. 13.1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«13.1. Ծրագրի շրջանակներում ակնկալվող գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկի և իրականացման համար անհրաժեշտ աջակցությունը (խորհրդատվություն, գյուղացիական տնտեսությանն աջակցության գործարար ծրագրի (այսուհետ` գործարար ծրագիր) անբաժանելի մաս կազմող՝ կատարման ենթակա աշխատանքների պլան-ժամանակացույցի մշակում, գյուղատնտեսության ոլորտին առնչվող խորհրդատվության տրամադրում՝ ծրագրի իրականացման ամբողջ ընթացքում, ինչպես նաև հողօգտագործողի` հարկային գործակալի պարտավորություններից բխող գործառույթների իրականացմանն աջակցություն) իրականացվում է Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի կողմից (այսուհետ՝ կազմակերպություն):»,
է. 13.2-րդ կետում «Նախարարությունը կազմակերպության հետ կնքում է ծրագրի կազմակերպման և իրականացման համար անհրաժեշտ համագործակցության մասին պայմանագիր: Պայմանագրի համաձայն» բառերը փոխարինել «Ծրագրի շրջանակներում» բառերով,
ը. 13.2-րդ կետի 4-րդ և 5-րդ ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4) կազմում է սույն կարգի 15-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված՝ կատարման ենթակա աշխատանքների պլան-ժամանակացույցը և տալիս մասնագիտական խորհրդատվություն՝ ծրագրի իրականացման ամբողջ ընթացքում.
5) գնահատում է պլան-ժամանակացույցով նախատեսված՝ յուրաքանչյուր ամսվա ընթացքում կատարված աշխատանքները և (կամ) մատուցված ծառայությունները և ներկայացնում եզրակացություն.»,
թ. 16-րդ կետը «կնքում է» բառերից առաջ լրացնել «թղթային տարբերակով կամ էլեկտրոնային հաղորդակցության միջոցով» բառերով և կետից հանել վերջին նախադասությունը,
ժ. 18-րդ կետում «Կազմակերպությունն» բառը փոխարինել «Ծրագրի պատասխանատուն» բառերով, իսկ կետից հանել «, և արդյունքները ներկայացնում է տարածքային կենտրոն» բառերը.
15) որոշման N 21 հավելվածի 29-րդ կետը «կնքում է» բառերից առաջ լրացնել «թղթային տարբերակով կամ էլեկտրոնային հաղորդակցության միջոցով» բառերով.
16) որոշման N 22 հավելվածի`
ա. 1-ին և 2-րդ կետերը «անմրցունակ և» բառերից հետո լրացնել «առաջին անգամ աշխատաշուկա մուտք գործող» բառերով,
բ. 3-րդ կետի 2-րդ ենթակետը, 10-րդ կետի 4-րդ ենթակետը և N 1 օրինակելի ձևի 9-րդ կետի 3-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել,
գ. 8-րդ կետը «կնքվում է» բառերից առաջ լրացնել «թղթային տարբերակով կամ էլեկտրոնային հաղորդակցության միջոցով» բառերով,
դ. N 1 օրինակելի ձևի 1-ին կետը «անմրցունակ և» բառերից հետո լրացնել «առաջին անգամ աշխատաշուկա մուտք գործող» բառերով,
ե. N 1 օրինակելի ձևի 21-րդ կետում «ստորագրված» բառը փոխարինել «կնքված» բառով, իսկ 22-րդ կետում «ստորագրման» բառը` «կնքման» բառով:
2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո տասնօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին ներկայացնել 2018 թվականի ընթացքում Սեզոնային զբաղվածության խթանման միջոցով գյուղացիական տնտեսությանն աջակցության տրամադրման ծրագրի շրջանակներում առաջնահերթ մշակման ենթակա մշակաբույսերի ցանկը՝ ըստ Հայաստանի Հանրապետության լեռնային, բարձրլեռնային և սահմանամերձ բնակավայրերի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2018 թ. հունիսի 15 Երևան |
Հավելված |
«Հավելված N 23 |
Կ Ա Ր Գ
ՄԻՆՉԵՎ ԵՐԵՔ ՏԱՐԵԿԱՆ ԵՐԵԽԱՅԻ ԽՆԱՄՔԻ ԱՐՁԱԿՈՒՐԴՈՒՄ ԳՏՆՎՈՂ՝ ԱՇԽԱՏԱՆՔ ՓՆՏՐՈՂ ԱՆՁԱՆՑ՝ ՄԻՆՉԵՎ ԵՐԵԽԱՅԻ ԵՐԿՈՒ ՏԱՐԻՆ ԼՐԱՆԱԼՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԵՐԱԴԱՌՆԱԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԵՐԵԽԱՅԻ ԽՆԱՄՔՆ ԱՇԽԱՏԱՆՔԻՆ ԶՈՒԳԱՀԵՌ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության (այսուհետ` նախարարություն) աշխատակազմի զբաղվածության պետական գործակալության (այսուհետ` գործակալություն) տարածքային կենտրոններում (այսուհետ` տարածքային կենտրոն) հաշվառված և մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող՝ աշխատանք փնտրող անձանց՝ մինչև երեխայի երկու տարին լրանալն աշխատանքի վերադառնալու դեպքում երեխայի խնամքն աշխատանքին զուգահեռ կազմակերպելու համար աջակցություն (այսուհետ՝ աջակցություն) տրամադրելու հետ կապված հարաբերությունները:
2. Աջակցության տրամադրման նպատակը մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող անձանց աշխատանքի վերադառնալու հնարավորությունների մեծացումն է՝ երեխայի խնամքն աշխատանքին զուգահեռ կազմակերպելուն ուղղված աջակցության տրամադրման միջոցով:
3. Ծրագրի շահառուներն են տարածքային կենտրոններում հաշվառված, մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող՝ աշխատանք փնտրող անձինք, ովքեր մինչև երեխայի երկու տարին լրանալը վերադառնում են աշխատանքի:
4. Եթե շահառուների թիվը գերազանցում է տարածքային կենտրոնի համար տվյալ տարվա զբաղվածության ամենամյա պետական ծրագրով նախատեսված անձանց թիվը, ապա ծրագրում ընդգրկվելու նախապատվությունը տրվում է հետևյալ անձանց՝
1) Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 195-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվարկված միջին ամսական աշխատավարձը չի գերազանցում Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակված՝ Հայաստանի Հանրապետությունում ձևավորված նախորդ տարվա միջին ամսական աշխատավարձի չափը կամ՝
2) ովքեր ընտանեկան նպաստ ստացող ընտանիքի անդամ են կամ՝
3) ովքեր ունեն մինչև երկու տարեկան երկու և ավելի երեխա կամ՝
4) ովքեր ունեն երեք և ավելի երեխա կամ՝
5) ովքեր ունեն հաշմանդամություն ունեցող երեխա:
5. Սույն կարգի 4-րդ կետով նախատեսված պայմանների հավասարության կամ բացակայության դեպքում ծրագրում ընդգրկվելու նախապատվությունը տրվում է առավել երկար ժամկետով հաշվառված անձանց:
II. ԾՐԱԳՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ
6. Աջակցությունը տրամադրվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:
7. Տարածքային կենտրոնի տնօրենը, հիմք ընդունելով սույն կարգի 4-րդ և 5-րդ կետերով սահմանված առաջնահերթությունները, ծրագրում ընդգրկվելու ցանկություն հայտնած անձի հետ թղթային տարբերակով կամ էլեկտրոնային հաղորդակցության միջոցով կնքում է աջակցության տրամադրման մասին պայմանագիր (այսուհետ` պայմանագիր)` համաձայն օրինակելի ձևի: Ընդ որում, ծրագրի սկիզբ է համարվում պայմանագրի կնքման օրը:
8. Պայմանագիրը կնքելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում շահառուն տարածքային կենտրոն է ներկայացնում՝
1) իր՝ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդից՝ մինչև երեխայի երկու տարին լրանալն աշխատանքի վերադառնալու և իր միջին ամսական աշխատավարձի չափի վերաբերյալ գործատուի կողմից տրված տեղեկանք.
2) երեխայի խնամքն իրականացնող` շահառուի բնակության վայրում չհաշվառված անձի (այսուհետ` դայակ) կամ վճարովի հիմունքներով գործող նախադպրոցական հաստատության հետ երեխայի խնամքը կազմակերպելու նպատակով կնքած ծառայությունների մատուցման կամ աշխատանքային պայմանագրի (այսուհետ՝ ծառայությունների մատուցման կամ աշխատանքային պայմանագիր) կրկնօրինակը.
3) հայտարարություն իր բանկային հաշվի տվյալների մասին:
9. Դայակի կամ նախադպրոցական հաստատության փոփոխության դեպքում շահառուն ծառայությունների մատուցման կամ աշխատանքային նոր պայմանագիր կնքելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում դրա կրկնօրինակը ներկայացնում է տարածքային կենտրոն:
10. Ծրագրի իրականացման ընթացքում՝ սույն կարգի 6-րդ կետում նշված միջոցներից յուրաքանչյուր տարի՝ ոչ ավելի, քան 11 ամիս ամսական կտրվածքով շահառուին՝ մինչև երկու տարեկան յուրաքանչյուր երեխայի խնամքի համար վճարվում է գումար՝ ծառայությունների մատուցման կամ աշխատանքային պայմանագրով սահմանված ամսական վարձատրության 50 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի չափը:
11. Շահառուն ծառայությունների մատուցման կամ աշխատանքային պայմանագրով նախատեսված գումարը դայակին կամ վճարովի հիմունքներով գործող նախադպրոցական հաստատություն փոխանցելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում էլեկտրոնային փոստի միջոցով տարածքային կենտրոն է ներկայացնում փոխանցման անդորրագրի էլեկտրոնային պատկերատպված (սքանավորված) տարբերակը:
12. Շահառուն տարածքային կենտրոն է ներկայացնում նաև դայակի կողմից՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետում եկամտային հարկի վճարումը հավաստող փաստաթղթի էլեկտրոնային պատկերատպված տարբերակը` նշված ժամկետում վճարումը կատարելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում:
13. Գործակալությունը մինչև տվյալ տարվա հունվարի 31-ը նախարարության աշխատակազմ է ներկայացնում ծրագրի ծախսերի նախահաշիվը:
14. Նախարարության աշխատակազմը գործակալությունից՝ ըստ տարածքային կենտրոնների ծախսերի նախահաշիվներն ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում դրանք սահմանված կարգով հաստատում և տրամադրում է գործակալությանը:
15. Գործակալությունը նախարարության աշխատակազմից ծախսերի հաստատված նախահաշիվներն ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում ապահովում է դրանց մուտքագրումը «Client Treasury» էլեկտրոնային ծրագրային համակարգ:
16. Տարածքային կենտրոնները, մինչև յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա երրորդ աշխատանքային օրը, գործակալություն են ներկայացնում ծրագրի համար անհրաժեշտ միջոցների ֆինանսավորման մասին հայտ-պահանջագրերը` Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի (այսուհետ՝ նախարար) հաստատած ձևին համապատասխան:
17. Գործակալությունը, ֆինանսավորման մասին հայտ-պահանջագրերը տարածքային կենտրոնների կողմից ստացվելուց հետո, կազմում և նախարարության աշխատակազմ է ներկայացնում նախարարի հաստատած ձևին համապատասխան և ըստ տարածքային կենտրոնների ամփոփված` ծրագրի համար անհրաժեշտ միջոցների ֆինանսավորման հայտ-պահանջագիրը` ոչ ուշ, քան մինչև յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա հինգերորդ աշխատանքային օրը:
18. Նախարարության աշխատակազմը երեք աշխատանքային օրվա ընթացքում գործակալության կողմից ներկայացված հայտ-պահանջագիրը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն՝ գործակալության անվամբ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գանձապետարանում բացված հաշվի համարին ֆինանսական միջոցների փոխանցման նպատակով:
19. Սահմանված կարգով գումարն ստացվելուց հետո գործակալությունը երկու աշխատանքային օրվա ընթացքում այն փոխանցում է շահառուի բանկային հաշվին:
20. Ծրագիրն սկսելուց հետո՝ մինչև յուրաքանչյուր հաշվետու տարվան հաջորդող տարվա հունվարի 31-ը տարածքային կենտրոնը հարկային մարմին է ներկայացնում դայակի վերաբերյալ տվյալները՝ նշելով անունը, ազգանունը, անձնագրային տվյալները, հանրային ծառայությունների համարանիշը, բնակության վայրը:
21. Պայմանագիրը լուծվում է մինչև երեխայի երկու տարին լրանալը ծառայությունների մատուցման կամ աշխատանքային պայմանագրի լուծման (բացառությամբ այն դեպքի, երբ լուծելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում շահառուն կնքում է ծառայությունների մատուցման կամ աշխատանքային նոր պայմանագիր), ինչպես նաև շահառուի՝ աշխատանքից ազատման դեպքերում:
III. ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ ԵՎ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԸ
22. Տվյալ տարվա ընթացքում իրականացվելիք ծրագրի մասին տեղեկատվությունն արտացոլվում է գործակալության պաշտոնական կայքէջում և նախարարության կողմից վարվող տեղեկատվական շտեմարանում:
23. Տարածքային կենտրոնը տեղեկատվությունը տեղադրում է իր գտնվելու վայրում՝ տեսանելի տեղում, իսկ համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնում տեղակայված լինելու դեպքում՝ համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի միասնական ընդունարանում:
24. Ծրագրում ընդգրկվելու ցանկություն հայտնած անձանց տարածքային կենտրոնի կողմից տրամադրվում է ծրագրի պայմանների վերաբերյալ խորհրդատվություն:
25. Ծրագրի մոնիթորինգն ու գնահատումն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով: Ծրագրի ընթացիկ գնահատման համար հիմք հանդիսացող արդյունավետության չափանիշը հաշվարկվում է հետևյալ բանաձևով՝
Ը – Ա |
||||
Աչ | = | ________ | x 100%, | որտեղ՝ |
Ը |
1) Աչ-ն արդյունավետության չափանիշն է.
2) Ը-ն տվյալ պահին նախորդող 34 ամսվա ընթացքում ծրագրում ընդգրկված անձանց թիվն է.
3) Ա-ն տվյալ պահին նախորդող 34 ամսվա ընթացքում ծրագրում ընդգրկված անձանցից` աջակցության տրամադրումից հետո մեկ տարվա ընթացքում աշխատանքից ազատվածների թիվն է՝ տվյալ պահի դրությամբ:
26. Ծրագրի վերջնական գնահատման համար հիմք հանդիսացող կայուն զբաղվածության չափանիշը հաշվարկվում է հետևյալ բանաձևով՝
Ը – (Ա - Ատ) |
|||
Զկչ | = | ________ | x 100%, |
Ը |
1) Զկչ-ն կայուն զբաղվածության չափանիշն է.
2) Ը-ն տվյալ տարվա ընթացքում ծրագրում ընդգրկված անձանց թիվն է.
3) Ա-ն տվյալ տարվա ընթացքում ծրագրում ընդգրկված անձանցից` աջակցության տրամադրումից հետո մեկ տարվա ընթացքում աշխատանքից ազատվածների թիվն է.
4) Ատ-ն աջակցության տրամադրումից հետո մեկ տարվա ընթացքում աշխատանքից ազատված անձանցից` աշխատանքից ազատվելուց հետո մեկամսյա ժամկետում աշխատանքի տեղավորված անձանց թիվն է:
27. Հանրապետական և ըստ տարածքային կենտրոնների՝ ծրագրի կայուն զբաղվածության չափանիշի թիրախավորման ցուցանիշները ներառվում են զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրում: Կայուն զբաղվածության չափանիշի թիրախավորման ցուցանիշի հաշվարկային ժամանակահատվածը ներառում է տվյալ տարվա զբաղվածության կարգավորման պետական ծրագրի իրականացման ժամանակահատվածը և դրան հաջորդող 34 ամիսը:
Օրինակելի ձև
Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր
ՄԻՆՉԵՎ ԵՐԵՔ ՏԱՐԵԿԱՆ ԵՐԵԽԱՅԻ ԽՆԱՄՔԻ ԱՐՁԱԿՈՒՐԴՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՆՁԱՆՑ՝ ՄԻՆՉԵՎ ԵՐԵԽԱՅԻ ԵՐԿՈՒ ՏԱՐԻՆ ԼՐԱՆԱԼԸ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԵՐԱԴԱՌՆԱԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԵՐԵԽԱՅԻ ԽՆԱՄՔՆ ԱՇԽԱՏԱՆՔԻՆ ԶՈՒԳԱՀԵՌ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ
________________________ (կնքման վայրը) |
-------- ------------------- 20---- թ. |
Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի զբաղվածության պետական գործակալության
_________________________________________________________տարածքային կենտրոնը (այսուհետ`
(տարածքային կենտրոնի անվանումը)
տարածքային կենտրոն), ի դեմս տնօրեն ____________________________________________ ի, որը
(ազգանունը, անունը, հայրանունը)
գործում է __________________________________________________________ հիման վրա, մի կողմից,
(կանոնադրության կամ լիազորագրի)
_________________________________________________________________________________
(ծրագրում ընդգրկվելու ցանկություն հայտնած անձի ազգանունը, անունը, անձը հաստատող փաստաթղթի անվանումը, տալու օրը, ամիսը, տարեթիվը (կամ հանրային ծառայությունների համարանիշը), հաշվառման վայրը, իսկ ներկայացուցչի միջոցով հանդես գալու դեպքում՝ նաև ներկայացուցչի անունը, ազգանունը, լիազորագիրը տալու օրը, ամիսը, տարեթիվը)
(այսուհետ՝ շահառու), մյուս կողմից (բոլորը միասին համատեղ հիշատակելու դեպքում, այսուհետ` կողմեր)՝ արտահայտելով միմյանց հետ համագործակցելու իրենց պատրաստակամությունը և ձգտումները, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի N 534-Ն որոշման N 23 հավելվածով սահմանված պահանջները և կողմերի միջև կայացած բանակցությունների արդյունքները, կնքեցին սույն պայմանագիրը (այսուհետ` պայմանագիր) հետևյալի մասին:
I. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ
1. Պայմանագրի առարկան մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող անձանց՝ մինչև երեխայի երկու տարին լրանալն աշխատանքի վերադառնալու դեպքում երեխայի խնամքն աշխատանքին զուգահեռ կազմակերպելու համար տարածքային կենտրոնի կողմից աջակցության տրամադրումն է:
2. Համաձայն պայմանագրի՝
1) շահառուն պարտավորվում է պայմանագրով սահմանված ժամկետից ոչ պակաս ժամկետով իր բնակության վայրում չհաշվառված անձի (այսուհետ` դայակ) կամ վճարովի հիմունքներով գործող նախադպրոցական հաստատության տնօրենի հետ երեխայի խնամքը կազմակերպելու նպատակով կնքել ծառայությունների մատուցման կամ աշխատանքային պայմանագիր (այսուհետ՝ ծառայությունների մատուցման կամ աշխատանքային պայմանագիր).
2) տարածքային կենտրոնն ապահովում է շահառուին դրամական միջոցների տրամադրումը՝ պայմանագրով սահմանված պայմաններին համապատասխան, պայմանագրով սահմանված չափով և ժամկետում:
II. ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
3. Տարածքային կենտրոնը պարտավորվում է՝
1) ըստ անհրաժեշտության՝ շահառուին տրամադրել համապատասխան խորհրդատվություն զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրի շրջանակներում իրականացվող և պայմանագրով սահմանված՝ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող անձանց՝ մինչև երեխայի երկու տարին լրանալն աշխատանքի վերադառնալու դեպքում երեխայի խնամքն աշխատանքին զուգահեռ կազմակերպելու համար աջակցության տրամադրմանն առնչվող հարցերի, դրանց շրջանակներում շահառուի իրավունքների ու պարտականությունների վերաբերյալ.
2) ապահովել շահառուին դրամական միջոցների տրամադրումը՝ պայմանագրի 7-րդ կետով սահմանված չափով, կարգով, ժամկետում և պայմաններին համապատասխան.
3) չհրապարակել և (կամ) երրորդ անձանց որևէ կերպ հասանելի չդարձնել պայմանագրի կատարման ընթացքում իրեն հայտնի դարձած այն տեղեկությունները և տվյալները, որոնք շահառուի համար կրում են գաղտնի բնույթ, և որոնց մասին տարածքային կենտրոնը տեղեկացվել է նախապես՝ բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերի:
4. Տարածքային կենտրոնն իրավունք ունի՝
1) պայմանագիրը կնքելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում շահառուից ստանալու`
ա. շահառուի՝ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդից՝ մինչև երեխայի երկու տարին լրանալն աշխատանքի վերադառնալու վերաբերյալ գործատուի կողմից տրված տեղեկանքը,
բ. շահառուին վճարվող ամսական աշխատավարձի չափի վերաբերյալ գործատուի կողմից տրված տեղեկանքը,
գ. երեխայի խնամքն իրականացնող` շահառուի բնակության վայրում չհաշվառված անձի (այսուհետ` դայակ) կամ վճարովի հիմունքներով գործող նախադպրոցական հաստատության տնօրենի հետ երեխայի խնամքը կազմակերպելու նպատակով կնքած ծառայությունների մատուցման կամ աշխատանքային պայմանագրի կրկնօրինակը,
դ. հայտարարություն շահառուի բանկային հաշվի տվյալների մասին.
2) ծառայությունների մատուցման կամ աշխատանքային պայմանագրով նախատեսված գումարը դայակին կամ վճարովի հիմունքներով գործող նախադպրոցական հաստատություն փոխանցելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում շահառուից ստանալու փոխանցման անդորրագրի էլեկտրոնային պատկերատպված (սքանավորված) տարբերակը.
3) շահառուից ստանալու դայակի կողմից՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետում եկամտային հարկի վճարումը հավաստող փաստաթղթի էլեկտրոնային պատկերատպված տարբերակը` նշված վճարումը կատարելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում.
4) իրականացնելու պայմանագրով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ վերապահված այլ իրավունքներ:
5. Շահառուն պարտավորվում է՝
1) պայմանագիրը կնքելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում տարածքային կենտրոն ներկայացնել՝
ա. իր՝ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդից՝ մինչև երեխայի երկու տարին լրանալն աշխատանքի վերադառնալու վերաբերյալ գործատուի կողմից տրված տեղեկանքը,
բ. իրեն վճարվող ամսական աշխատավարձի չափի վերաբերյալ գործատուի կողմից տրված տեղեկանքը,
գ. դայակի կամ վճարովի հիմունքներով գործող նախադպրոցական հաստատության տնօրենի հետ երեխայի խնամքը կազմակերպելու նպատակով կնքած ծառայությունների մատուցման կամ աշխատանքային պայմանագրի կրկնօրինակը,
դ. հայտարարություն իր բանկային հաշվի տվյալների մասին.
2) ծառայությունների մատուցման կամ աշխատանքային պայմանագրով նախատեսված գումարը դայակին կամ վճարովի հիմունքներով գործող նախադպրոցական հաստատություն փոխանցելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում տարածքային կենտրոն ներկայացնել փոխանցման անդորրագրի էլեկտրոնային պատկերատպված տարբերակը.
3) տարածքային կենտրոն ներկայացնել դայակի կողմից՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետում եկամտային հարկի վճարումը հավաստող փաստաթղթի էլեկտրոնային պատկերատպված տարբերակը` նշված վճարումը կատարելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում.
4) ծառայությունների մատուցման կամ աշխատանքային պայմանագրի լուծման (բացառությամբ այն դեպքի, երբ պայմանագիրը լուծելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում կնքում է ծառայությունների մատուցման կամ աշխատանքային նոր պայմանագիր), ինչպես նաև շահառուի՝ աշխատանքից ազատման դեպքերում պայմանագիրը լուծելուց կամ աշխատանքից ազատվելուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին տեղեկացնել տարածքային կենտրոնին:
6. Շահառուն իրավունք ունի՝
1) տարածքային կենտրոնից պահանջելու տրամադրել համապատասխան խորհրդատվություն զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրի շրջանակներում իրականացվող և պայմանագրով սահմանված՝ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող անձանց՝ մինչև երեխայի երկու տարին լրանալն աշխատանքի վերադառնալու դեպքում երեխայի խնամքն աշխատանքին զուգահեռ կազմակերպելու համար աջակցության տրամադրմանն առնչվող հարցերի, դրանց շրջանակներում շահառուի իրավունքների ու պարտականությունների վերաբերյալ.
2) ստանալու դրամական միջոցներ՝ պայմանագրի 7-րդ կետով սահմանված չափով, կարգով, ժամկետում և պայմաններին համապատասխան.
3) տարածքային կենտրոնից պահանջելու չհրապարակել և (կամ) երրորդ անձանց որևէ կերպ հասանելի չդարձնել պայմանագրով նախատեսված պարտավորությունների կատարման ընթացքում տարածքային կենտրոնին հայտնի դարձած այն տեղեկությունները և տվյալները, որոնք շահառուի համար կրում են գաղտնի բնույթ, և որոնց մասին տարածքային կենտրոնը տեղեկացվել է նախապես՝ բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերի.
4) իրականացնելու պայմանագրով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ վերապահված այլ իրավունքներ:
III. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳԻՆԸ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ
7. Համաձայն պայմանագրի` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներից յուրաքանչյուր տարի՝ ոչ ավելի, քան 11 ամիս ամսական կտրվածքով շահառուին՝ մինչև երկու տարեկան երեխայի խնամքի համար վճարվում է գումար՝ ծառայությունների մատուցման կամ աշխատանքային պայմանագրով սահմանված ամսական վարձատրության 50 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի չափը:
8. Պայմանագրի 7-րդ կետում նշված դրամական միջոցները շահառուին են վճարվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի N 534-Ն որոշման N 23 հավելվածով սահմանված չափով, կարգով և ժամկետներում:
IV. ԱՆՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ ՈՒԺԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ (ՖՈՐՍ-ՄԱԺՈՐ)
9. Պայմանագրով նախատեսված պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու համար կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով, որը ծագել է պայմանագրի կնքումից հետո, և որը կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել: Այդպիսի իրավիճակներ են երկրաշարժը, ջրհեղեղը, հրդեհը, պատերազմը, ռազմական և արտակարգ դրություն հայտարարելը, քաղաքական հուզումները, գործադուլները, հաղորդակցության միջոցների աշխատանքի դադարեցումը, պետական մարմինների ակտերը և այլ արտակարգ և անկանխատեսելի հանգամանքներ, որոնք անհնարին են դարձնում պայմանագրով նախատեսված պարտավորությունների կատարումը: Եթե արտակարգ ուժի ազդեցությունը շարունակվում է 2 ամսվանից ավելի, ապա կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի լուծելու պայմանագիրը՝ դրա մասին նախապես տեղյակ պահելով մյուս կողմին:
V. ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐ
10. Պայմանագրի շրջանակներում կողմերի միջև փաստաթղթերի, ծանուցումների առաքումը, տեղեկությունների փոխանակությունն իրականացվում են գրավոր կերպով` ծանուցման հասցեներով փոստային առաքմամբ կամ առձեռն հանձնելու և (կամ) էլեկտրոնային փոստի միջոցով կամ կողմերի համաձայնությամբ նախատեսված այլ եղանակներով, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:
VI. ԿՈՂՄԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ
11. Կողմերն օրենքով սահմանված կարգով պատասխանատվություն են կրում պայմանագրով նախատեսված իրենց պարտավորությունները չկատարելու և (կամ) ոչ պատշաճ կատարելու համար:
12. Պայմանագրի առնչությամբ ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով, իսկ համաձայնություն ձեռք չբերվելու դեպքում վեճերը լուծվում են դատական կարգով:
VII. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
13. Պայմանագիրը կողմերի միջև լիիրավ համաձայնություն է` դրանում արտացոլված դրույթների վերաբերյալ:
14. Պայմանագրի նկատմամբ կիրառվում է Հայաստանի Հանրապետության իրավունքը: Պայմանագրի մեկնաբանման, ինչպես նաև այլ պայմանների հետ կապված հարաբերությունները կարգավորվում են բացառապես Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
15. Կողմերի միջև այն հարաբերությունները, որոնք չեն կարգավորվում սույն պայմանագրով, կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
16. Պայմանագրի փոփոխումը և լուծումը հնարավոր է կողմերի համաձայնությամբ, եթե այլ բան սահմանված չէ օրենքով կամ պայմանագրով:
17. Պայմանագրում ցանկացած փոփոխություն և լրացում վավերական է այն պայմանով, եթե դրանք կատարված են գրավոր և կնքված կողմերի (նրանց լիազոր ներկայացուցիչների) կողմից:
18. Պայմանագիրն ուժի մեջ է մտնում կնքման օրվանից և գործում է մինչև ____________ 20 թ.: Պայմանագրով սահմանված ժամկետի ավարտը կողմերին չի ազատում պայմանագրով ստանձնած և չկատարված պարտավորությունները պատշաճ կատարելու պարտավորությունից:
19. Տարածքային կենտրոնը կարող է միակողմանի հրաժարվել պայմանագրով նախատեսված պարտավորությունները կատարելուց և վաղաժամկետ լուծել այն, եթե պայմանագիրը կնքելուց շահառուն դայակի կամ վճարովի հիմունքներով գործող նախադպրոցական հաստատության տնօրենի հետ երեխայի խնամքը կազմակերպելու նպատակով չի կնքում կամ վաղաժամկետ լուծում է ծառայությունների մատուցման կամ աշխատանքային պայմանագիրը, կամ շահառուն ազատվում է աշխատանքից՝ մինչև սույն պայմանագրի 18-րդ կետով սահմանված ժամկետի ավարտը:
VIII. ԿՈՂՄԵՐԻ ՎԱՎԵՐԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Տարածքային կենտրոն՝
Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի զբաղվածության պետական գործակալության
__________________________________________________________________ տարածքային կենտրոն
(տարածքային կենտրոնի անվանումը)
Գտնվելու վայրը ______________________________________________________
Հեռախոսահամարը ___________________________________________________
Էլ. փոստ _____________________________________________________________
Հ/հ __________________________________________________________________
ի դեմս ____________________________________________________________________________
__________________________________________________________________________________
(համապատասխան լիազորություն ունեցող անձի պաշտոնը, ազգանունը, անունը)
__________________________________________________________________________________
(ստորագրությունը)
Կ.Տ. -------- ------------------- 20 թ.
Շահառու ___________________________________________________________________________
(ազգանունը, անունը)
Բնակության վայրը ___________________________________________________________________
Հեռախոսահամարը ___________________________________________________________________
Էլ. փոստ ___________________________________________________________________________
___________________________________________________________________________________
(ներկայացուցչի միջոցով հանդես գալու դեպքում՝ ներկայացուցչի անունը, ազգանունը)
___________________________________________________________________________________
(շահառուի կամ ներկայացուցչի ստորագրությունը)
-------- --------------------------- 20 թ.»:
Հայաստանի Հանրապետության |
Է. Աղաջանյան |