ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 31-Ի ՆՀ-163-Ն ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը` որոշում եմ.
1. Հայաստանի Հանրապետության Նախագահի 2006 թվականի հուլիսի 31-ի «Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով անկախ հանձնաժողովների կազմավորման և գործունեության կարգը սահմանելու մասին» ՆՀ-163-Ն հրամանագրի՝
1) 1-ին կետով սահմանված` պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով անկախ հանձնաժողովների կազմավորման և գործունեության կարգի 5-րդ կետի «2013 թվականի դեկտեմբերի 31-ը» բառերը փոխարինել «2014 թվականի մարտի 31-ը» բառերով.
2) 2-րդ կետով հաստատված`
ա. «Գորիս», «Մեղրի», «Երևան-Կենտրոն» և «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկները սպասարկող հանձնաժողովի կազմում «Հայկ ԴԱՐԲԻՆՅԱՆ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի առաջին տեղակալ» և «առաջատար մասնագետ» բառերը համապատասխանաբար փոխարինել «Սերգեյ ԽԱՉԱՏՐՅԱՆ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ» և «գլխավոր մասնագետ» բառերով,
բ. «Աբովյան», «Նուբարաշեն», «Վարդաշեն» և «Էրեբունի» քրեակատարողական հիմնարկները սպասարկող հանձնաժողովի կազմում «Հովհաննես ՀՈՒՆԱՆՅԱՆ» և «Ելենա ՎԱՐԴԱՆՅԱՆ» բառերը համապատասխանաբար փոխարինել «Անուբաղ ՀԱՄԲԱՐՅԱՆ» և «Կորյուն ԱՌԱՔԵԼՅԱՆ» բառերով,
գ. «Սևան», «Վանաձոր», «Արթիկ», «Կոշ» և «Հրազդան» քրեակատարողական հիմնարկները սպասարկող հանձնաժողովի կազմում «Ալեքսանդր ՂՈՒԿԱՍՅԱՆ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի խորհրդական» բառերը փոխարինել «Վահան ՊՈՂՈՍՅԱՆ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ» բառերով:
2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2013 թ. նոյեմբերի 6 Երևան ՆՀ-287-Ն |