ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԵՎ ԱՅԼ ԶՈՐՔԵՐԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՄԱՍԻ ՄԱՐՏԱԿԱՆ ԴՐՈՇԻ ՄԱՍԻՆ
(վերնագիրը լրաց. 21.05.13 ՆՀ-121-Ն)
Հաստատել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և այլ զորքերի զինվորական մասի Մարտական դրոշի մասին կանոնադրությունը, Մարտական դրոշի վկայագրի ձևը և Մարտական դրոշի նկարագրությունը (կցվում են):
(նախաբանը լրաց. 21.05.13 ՆՀ-121-Ն)
Հայաստանի Հանրապետության |
Լ. Տեր-Պետրոսյան |
|
Հաստատված է |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՄԱՍԻ ՄԱՐՏԱԿԱՆ ԴՐՈՇԻ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և այլ զորքերի զինվորական մասի Մարտական դրոշը զինվորական պատվի, փառքի և արիության խորհրդանիշն է: Մարտական դրոշը Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և այլ զորքերի յուրաքանչյուր զինծառայողի սրբազան պարտքի հիշեցումն է` հայրենիքին անձնվիրաբար ծառայելու, այն քաջաբար և հմտորեն պաշտպանելու, հայրենի հողի յուրաքանչյուր թիզը թշնամուց պաշտպանելու մասին` չխնայելով արյունը և նույնիսկ կյանքը:
(1-ին կետը լրաց. 21.05.13 ՆՀ-121-Ն)
2. Մարտական դրոշը զինվորական մասին, վերջինիս կազմավորումից հետո, հանձնում է Հայաստանի Հանրապետության նախագահը կամ նրա կողմից լիազորված անձը:
3. Մարտական դրոշը մշտապես պահվում է զինվորական մասում` վերջինիս անվան և համարակալման փոփոխությունից անկախ: Զինվորական մասի անվան և համարակալման փոփոխությունները գրանցվում են Մարտական դրոշի վկայագրում, որը տրվում է Մարտական դրոշը հանձնելիս:
4. Մարտական դրոշը միշտ գտնվում է զինվորական մասի հետ, իսկ մարտադաշտում` զինվորական մասի մարտական գործողությունների շրջանում:
5. Մարտի ժամանակ զինվորական մասի ողջ անձնակազմը պարտավոր է անձնազոհ և քաջաբար պաշտպանել Մարտական դրոշը և թույլ չտալ հակառակորդին տիրանալ նրան: Մարտական դրոշի կորուստի դեպքում զինվորական մասի հրամանատարը և այդ անպատվության համար անմիջականորեն մեղավոր զինծառայողները ենթակա են պատասխանատվության օրենքով սահմանված կարգով, իսկ զինվորական մասը` կազմալուծման:
(5-րդ կետը փոփ. 21.05.13 ՆՀ-121-Ն)
Հաստատված է |
Վ Կ Ա Յ Ա Գ Ի Ր
Մարտական դրոշը հանձնվում է _____________________________________________________ (համապատասխան գերատեսչության ստորաբաժանման անվանումը) |
թիվ ......... զինվորականմասին որպես զինվորական պատվի, փառքի և արիության խորհրդանիշ, որպես հիշեցում զորամասի յուրաքանչյուր զինծառայողին իր սրբազան պարտքի` հայրենիքին անձնվիրաբար ծառայելու, այն քաջաբար և հմտորեն պաշտպանելու, հայրենի հողի յուրաքանչյուր թիզը թշնամուց պաշտպանելու մասին` չխնայելով արյունը և նույնիսկ կյանքը:
(վկայագիրը լրաց. 21.05.13 ՆՀ-121-Ն)
Հաստատված է |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԵՎ ԱՅԼ ԶՈՐՔԵՐԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՄԱՍԻ ՄԱՐՏԱԿԱՆ ԴՐՈՇԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
(վերնագիրը լրաց. 21.05.13 ՆՀ-121-Ն)
Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և այլ զորքերի զինվորական մասի Մարտական դրոշը բաղկացած է երկդեմ պաստառից, ձողից և ծոպափնջերով քուղերից:
(պարբերությունը լրաց. 21.05.13 ՆՀ-121-Ն)
Դրոշի պաստառն ուղղանկյունաձև է. երկարությունը` 1450 մմ, լայնությունը` 1150 մմ: Այն կարված է երկտակ մետաքսե բալերանգ կարմիր կտորից` երեք կողմից երիզված 85 մմ երկարությամբ ոսկեգույն ծոպերով:
Պաստառի երեսի կողմի կենտրոնական մասում պատկերված է Հայաստանի Հանրապետության մետաքսակար Զինանշանը` 310 մմ տրամագծով, որի վերին կիսաշրջանում ոսկեգույն մետաքսաթելով գործված է «ՀԱՆՈՒՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ» մակագրությունը` 75 մմ բարձրությամբ տառերով:
Պաստառի հակառակ կողմի վերին ձախ անկյունում պատկերված է ___________________________________ (համապատասխան գերատեսչության անվանումը) |
մետաքսակար Զինանշանը` 180 մմ բարձրությամբ և լայնությամբ: Զինանշանի տակ, պաստառի երկայնքով, ոսկեգույն մետաքսաթելով գործված են զինվորական մասի թիվն ու անվանումը. թվանշանների բարձրությունը 100 մմ է, տառերինը` 75 մմ: Զինվորական մասի անվանագրության տառերի քանակից կախված` թվանշանների և տառերի չափերը կարող են փոքրացվել մինչև 60 մմ և 45 մմ:
(պարբերությունը փոփ. 21.05.13 ՆՀ-121-Ն)
Դրոշի ձողը փայտից է. երկարությունը` 2500 մմ, տրամագիրը` 40 մմ: Ձողի վերին ծայրին ամրացված է մետաղաձույլ քառանիստ բուրգ՝ 185±5 մմ բարձրությամբ և 48±2 մմ լայնությամբ, ներքևի հատվածը գլանաձև է և ունի 30 մմ տրամագծով անցք:
(պարբերությունը փոփ. 27.11.06 ՆՀ-246-Ն)
Ձողի վերին ծայրից կախված է 1350 մմ և 1425 մմ երկարությամբ մեկական քուղ, յուրաքանչյուրի ծայրից` 150 մմ երկարությամբ հանգուցակալով ծոպափունջ: