Գլխավոր տեղեկություն
Համար
N 348-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (04.04.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
29.03.2018
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
03.04.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.04.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 մարտի 2018 թվականի N 348-Ա

 

«ԵՐԵՎԱՆԻ ՄԵՏՐՈՅԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ-ՓՈՒԼ II. ԴՐԵՆԱԺԱՅԻՆ ԹՈՒՆԵԼԻ ԵՐԿԱՐԱՑՄԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ՄԵՏՐՈՅԻ ԹՈՒՆԵԼՆԵՐՈՒՄ» ԾՐԱԳՐՈՎ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ «ԱԳԱԶՈՍ» (ԻՍՊԱՆԻԱ) ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (այսուհետ` ՎԶԵԲ) միջև 2012 թվականի օգոստոսի 3-ին ստորագրված համաձայնագրով, Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի միջև 2013 թվականի մայիսի 10-ին ստորագրված «Երևանի մետրոյի վերականգնողական ծրագիր-փուլ II» ֆինանսական պայմանագրով (այսուհետ՝ պայմանագիր), «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» փակ բաժնետիրական ընկերության և «ԱԳԱԶՈՍ» (AGAZOS) ընկերության միջև 2015 թվականի ապրիլի 27-ին ստորագրված շինարարական աշխատանքների N YMC/CON/011 պայմանագրով (այսուհետ՝ պայմանագիր) սահմանված պարտավորությունների իրականացման նպատակով, ինչպես նաև ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ օրենք) 7-րդ հոդվածի 6.1-ին մասով և հաշվի առնելով «ԱԳԱԶՈՍ» ընկերության վերաբերյալ «OCA հավաստագրման ինստիտուտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից տրված հավաստագրերը՝ ինժեներության, ընդհանուր շինարարական աշխատանքների, էլեկտրամեխանիկական տեխնիկական սպասարկման, հարդարման աշխատանքների, մեխանիկական և շրջակա միջավայրի տեխնիկական սպասարկման ծառայությունների իրականացման վերաբերյալ և CDQ սերտիֆիկացման հաստատության հավաստումները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Վերակառուցման և զարգացման եվրոպական ներդրումային բանկի ֆինանսավորմամբ իրականացվող «Երևանի մետրոյի վերականգնողական ծրագիր–փուլ II. դրենաժային թունելի երկարացման և վերականգնողական աշխատանքներ մետրոյի թունելներում» ծրագրի շինարարական աշխատանքների կատարման կապալառու իսպանական «ԱԳԱԶՈՍ» ընկերությանը թույլատրել համաձայնագրի համաձայն «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» փակ բաժնետիրական ընկերության և «ԱԳԱԶՈՍ» (AGAZOS) ընկերության միջև 2015 թվականի ապրիլի 27-ին ստորագրված N YMC/CON/011 պայմանագրի շրջանակներում իրականացնել օրենքով նախատեսված՝ լիցենզավորման ենթակա քաղաքաշինության բնագավառում Երևանի մետրոյի թունելներում շինարարության իրականացման գործունեություն։

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Կ. Կարապետյան

 

2018 թ. ապրիլի 3

Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան