ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 հունվարի 2017 թվականի N 3-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 30-Ի N 145-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 30-ի «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 145-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները`
1) որոշման՝
ա. 1-ին կետի 2-րդ ենթակետից հանել «, մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ» բառերը,
բ. 2-րդ կետի 9-րդ և 10-րդ ենթակետերն ուժը կորցրած ճանաչել,
գ. 2-րդ կետի 12-րդ ենթակետից հանել «, մինչև երկու տարեկան երեխային խնամքի նպաստի» բառերը.
2) որոշման N 2 հավելվածում՝
ա. 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 12-րդ ենթակետով.
«12) 12 ամիսների ընթացքում ընտանիքի սպառած բնական գազի քանակը:»,
բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 16.1-ին կետով.
«16.1. 12 ամիսների ընթացքում ընտանիքի կողմից բնական գազի սպառման հանգամանքը՝
1) ընտանիքի անապահովության միավորի վրա ազդում է Kբգ գործակցի միջոցով, որն ունի 0-ական արժեք, եթե 12 ամիսների ընթացքում ընտանիքի սպառած բնական գազի քանակը գերազանցում է սահմանային չափաքանակը, որը Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունվարի 12-ի N 3-Ն որոշմամբ նախատեսված փորձնական ծրագրի շրջանակներում սահմանում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը.
2) նշված պայմանը չբավարարող մնացած ընտանիքների համար Kբգ-ն հավասարվում է 1.0-ի:»,
գ. հավելվածի 19-րդ կետի բանաձևը «Kէ» տառերից հետո լրացնել «x Kբգ» տառերով.
3) որոշման N 3 հավելվածում՝
ա. 7-րդ կետից հանել «քաղաքացուն տրամադրված բնակչության պետական ռեգիստրում հաշվառման մասին տեղեկանքի կամ» բառերը,
բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 19.1-ին կետով.
«19.1. Ընտանիքի կողմից 12 ամիսների ընթացքում բնական գազի` սահմանված չափաքանակից ավելի սպառած լինելու հանգամանքն ամրագրվում է «09» ծածկագրով, որը կարող է չամրագրվել, եթե առկա են խորհրդի պատշաճ հիմնավորված առաջարկությունը դրա մասին և տարածքային կենտրոնի կազմակերպած տնային այցելության ընթացքում կատարված ուսումնասիրության մասին արձանագրությունը:»,
գ. 20-րդ կետում «15-19-րդ» բառերը փոխարինել «15-19.1-րդ» բառերով,
դ. 20-րդ կետի 1-ին ենթակետը «16-րդ» բառից հետո լրացնել «և 19.1-ին» բառերով,
ե. 34-րդ կետի 1-ին ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «զ» պարբերությամբ.
«զ. անձնական օգտագործման ավտոմեքենայի առկայության և տեխնիկական զննում անցնելու հանգամանքի մասին:»,
զ. 34-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3-րդ ենթակետով.
«3) 12 ամիսների ընթացքում ընտանիքի սպառած բնական գազի` սահմանված չափաքանակից ավելի սպառած լինելու մասին:»,
է. 44-րդ կետում «անհամապատասխանության» բառը փոխարինել «համապատասխանության» բառով,
ը. N 1 ձևի 3-րդ կետը «տվյալներով,» բառից հետո լրացնել «սպառած բնական գազի քանակը՝ «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությունում առկա տվյալներով,» բառերով,
թ. N 4 ձևի 33-րդ կետում «19» թիվը փոխարինել «19.1» թվով,
ժ. N 7 ձևը «Էլեկտրաէներգիա» պարբերությունից հետո լրացնել «Բնական գազ» պարբերությամբ.
4) որոշման N 7 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 8-րդ կետով.
« |
|
». |
5) որոշման N 8 հավելվածի՝
ա. 35-րդ կետում «21» թիվը փոխարինել «30» թվով,
բ. 42-րդ կետում «7-օրյա ժամկետում» բառերը փոխարինել «5 աշխատանքային օրվա ընթացքում» բառերով,
գ. N 4 ձևի 19-րդ կետում «հեռախոս» բառը փոխարինել «բնական գազ» բառերով.
6) որոշման N 13 հավելվածի վերնագրից և 1-ին կետից հանել «և մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի» բառերը:
2. Սահմանել, որ 2017-2018 թվականների ընթացքում իրականացվում է ընտանիքների անապահովության գնահատման համակարգում` ընտանիքի սպառած բնական գազի սահմանային չափաքանակների կիրառման փորձնական ծրագիր:
(2-րդ կետը փոփ. 12.04.18 N 438-Ն)
3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին`
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում սահմանել ընտանիքների անապահովության գնահատման համակարգում 12 ամիսների ընթացքում ընտանիքի սպառած բնական գազի սահմանային չափաքանակը.
2) մինչև 2018 թվականի օգոստոսի 15-ը, իրականացված փորձնական ծրագրի արդյունքների ամփոփմամբ, Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն ընտանիքի սպառած բնական գազի սահմանային չափաքանակի մասին:
(3-րդ կետը փոփ. 12.04.18 N 438-Ն)
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության 2017 թ. հունվարի 13
վարչապետԿ. Կարապետյան
Երևան