ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 31-Ի ՆՀ-163-Ն ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը` որոշում եմ.
1. Հայաստանի Հանրապետության Նախագահի 2006 թվականի հուլիսի 31-ի «Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով անկախ հանձնաժողովների կազմավորման և գործունեության կարգը սահմանելու մասին» ՆՀ-163-Ն հրամանագրի`
1) 1-ին կետով սահմանված՝ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով անկախ հանձնաժողովների կազմավորման ու գործունեության կարգի 5-րդ կետի «2011 թվականի դեկտեմբերի 31-ը» բառերը փոխարինել «2012 թվականի հունիսի 1-ը» բառերով.
2) 2-րդ կետով հաստատված`
ա. «Աբովյան», «Նուբարաշեն», «Վարդաշեն» և «Էրեբունի» քրեակատարողական հիմնարկները սպասարկող հանձնաժողովի կազմում «Գրիգոր Բադիրյան» և «աշխատակազմի քաղաքացիական, սոցիալ-տնտեսական և մշակութային իրավունքների վերականգնման խմբի ավագ մասնագետ» բառերը համապատասխանաբար փոխարինել «Ելենա Վարդանյան» և «խորհրդական» բառերով,
բ. «Սևան», «Վանաձոր», «Արթիկ», «Կոշ» և «Հրազդան» քրեակատարողական հիմնարկները սպասարկող հանձնաժողովի կազմում «խմբի ավագ մասնագետ» բառերը փոխարինել «բաժնի պետ» բառերով:
2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2011 թ. դեկտեմբերի 30 Երևան ՆՀ-343-Ն |