Գլխավոր տեղեկություն
Համար
N 1650-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (22.12.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2017.12.21/79(1354).1 Հոդ.1279.11
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
21.12.2017
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
21.12.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.12.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 դեկտեմբերի 2017 թվականի N 1650-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1313-Ն ԵՎ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 23-Ի N 212-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1313-Ն որոշման N 12 հավելվածում կատարել փոփոխություններ և լրացումներ՝ համաձայն N 1 հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի փետրվարի 23-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի N 1313-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու, Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեին գումար հատկացնելու և գնումների գործընթացը կազմակերպելու մասին» N 212-Ն որոշման 2-րդ կետում «71,133.1» թիվը փոխարինել «70,533.1» թվով, «59,877.0» թիվը՝ «59,277.0» թվով, իսկ N 4 հավելվածում կատարել համապատասխան փոփոխություններ՝ համաձայն N 2 հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամորի հեղեղատարի հունի մաքրման և ափերի վերականգնման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման նպատակով Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեին 2017 թվականի ընթացքում հատկացնել 600.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նախագծահետազոտական ծախսեր» հոդվածով):

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. դեկտեմբերի 21

Երևան

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2017 թվականի

դեկտեմբերի 21-ի N 1650-Ն որոշման

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2017 թվականի

դեկտեմբերի 21-ի N 1650-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 23-Ի N 212-Ն ՈՐՈՇՄԱՆ N 4 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

NN
ը/կ

Մարզի անվանումը

Ցուցանիշների փոփոխությունը
(նվազեցումները նշված են փակագծերում)

ընդամենը

աշխատանքի և տեխնիկական հսկողության համար նախատեսվող գումարը, այդ թվում՝

նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման և փորձաքննության համար նախատեսվող գումարը,
այդ թվում՝

աշխատանքի համար նախատեսվող գումարը

տեխնիկական հսկողության համար նախատեսվող գումարը

նախագծանա-
խահաշվային փաստաթղթերի կազմման համար նախատեսվող գումարը

հեղինակային հսկողության համար նախատեսվող գումարը

3.

ՀՀ Շիրակի մարզ

(600.0)

(600.0)

-

-

-

3.1.

Կապսի ջրամբարի շինարարական թունելի մուտքային, ելքային հարակից լանջերի մաքրում (200 մ)

(600.0)

(600.0)

-

-

-

 

Ընդամենը

(600.0)

(600.0)

-

-

-

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Վ. Ստեփանյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան