ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ «ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՑՄԱՆ (ՄԿՈՒ) ԲԱՐԵՓՈԽՄԱՆ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 7-րդ կետով և «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝ որոշում եմ.
1. Հաստատել 2010 թվականի օգոստոսի 9-ին և 2010 թվականի նոյեմբերի 5-ին ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև «Մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) բարեփոխման շարունակության և զբաղվածության հայեցակարգի մշակում» ծրագրի ֆինանսավորման համաձայնագիրը։
2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2010 թ. դեկտեմբերի 18 Երևան ՆՀ-313-Ն |