«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
17 հոկտեմբերի 2017 թ.
Պետական գրանցման թիվ 60317407
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
9 հոկտեմբեր 2017 թ. |
թիվ 19-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԲՈՐՍԱՅԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՁԵՎ 1-ԲՈՐՍԱ (ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Ապրանքային բորսայի գործունեության վերաբերյալ» Ձև 1-բորսա (եռամսյակային) պետական վիճակագրական հաշվետվության ձևը` համաձայն հավելված 1-ի:
2. Հաստատել «Ապրանքային բորսայի գործունեության վերաբերյալ» Ձև 1-բորսա (եռամսյակային) պետական վիճակագրական հաշվետվության ձևի լրացման հրահանգը` համաձայն հավելված 2-ի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Նախագահ` |
Ս. Մնացականյան |
Հավելված 1
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական խորհրդի
2017 թվականի հոկտեմբերի 9-ի
թիվ 19-Ն որոշման
|
||||||||||||||
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ |
ՁԵՎ 1-ԲՈՐՍԱ | |||||||||||||
ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ | ||||||||||||||
ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԲՈՐՍԱՅԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ | ||||||||||||||
_______________________________________________________________________ | ||||||||||||||
20 |
թ. |
եռամսյակ |
Ներկայացվում է համաձայն «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշման | |||||||||||||
Հաշվետվության ներկայացման ժամկետը` մինչև հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա 5-ը ներառյալ: | |||||||||||||
Ներկայացնում է |
|||||||||||||
(անվանումը և կազմակերպաիրավական ձևը) | |||||||||||||
Գտնվելու վայրը |
|||||||||||||
(գործունեության իրականացման հասցեն) |
(փոստային դասիչ) | ||||||||||||
Մարզը |
|||||||||||||
Համայնքը /Վարչական շրջանը |
|||||||||||||
Փաստացի գործունեության հիմնական տեսակը |
|||||||||||||
Պետական գրանցման համարը |
|||||||||||||
Նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը |
|||||||||||||
Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) |
|||||||||||||
Հեռախոսահամար(ներ) |
|||||||||||||
Էլեկտրոնային փոստ |
@ | ||||||||||||
ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է ՕՐԵՆՔՈՎ | |||||||||||||
Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև պետական վիճակագրություն իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է պատասխանատվություն՝ օրենքով սահմանված կարգով: |
Ցուցանիշի ծածկագիրն ըստ Արտադրանքի դասակարգիչ ըստ գործունեության տեսակների (ԱԴԳՏ) հատվածների և անվանումը |
Տողի համարը |
Բորսային առևտրի շրջանառությունը, |
Բորսային գործարքների քանակը, միավոր | |||||||||
ծածկագիրը |
անվանումը |
ընդամենը |
այդ թվում՝ |
ընդամենը |
այդ թվում՝ | |||||||
ռեզի-դենտ-ների հետ |
ոչ ռեզի-դենտ-ների հետ |
ռեզի-դենտ-ների հետ |
ոչ ռեզի-դենտ-ների հետ | |||||||||
Ա |
Բ |
Գ |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 | ||||
Ապրանքներ, ընդամենը |
01 |
|||||||||||
այդ թվում՝ |
||||||||||||
01 |
Բուսաբուծության, կենդանիների բուծման, որսորդության բնագավառի արտադրանք |
02 |
||||||||||
01.11.1 |
որից՝ ցորեն |
02.1 |
||||||||||
02 |
Անտառային տնտեսության արտադրանք |
03 |
||||||||||
03 |
Ձուկ և ձկնորսության այլ արտադրանք |
04 |
||||||||||
05 |
Քարածուխ և գորշ ածուխ (լիգնիտ) |
05 |
||||||||||
06 |
Անմշակ նավթ և բնական գազ |
06 |
||||||||||
07 |
Մետաղական հանքաքարեր |
07 |
||||||||||
08 |
Հանքագործական արդյունաբերության այլ արտադրանք |
08 |
||||||||||
10 |
Սննդամթերք |
09 |
||||||||||
11 |
Խմիչքներ |
10 |
||||||||||
12 |
Ծխախոտային արտադրատեսակներ |
11 |
||||||||||
13 |
Մանածագործական արտադրատեսակներ |
12 |
||||||||||
14 |
Հագուստ |
13 |
||||||||||
15 |
Կաշի և կաշվե արտադրատեսակներ |
14 |
||||||||||
16 |
Փայտանյութ, արտադրատեսակներ փայտից և խցանակեղևից |
15 |
||||||||||
17 |
Թուղթ և թղթե արտադրատեսակներ |
16 |
||||||||||
19 |
Կոքս և նավթամթերք |
17 |
||||||||||
20 |
Հիմնային քիմիական նյութեր և քիմիական արտադրանք |
18 |
||||||||||
21 |
Դեղագործական արտադրանք |
19 |
||||||||||
22 |
Ռետինե և պոլիմերային արտադրատեսակներ |
20 |
||||||||||
23 |
Այլ հանքային ոչ մետաղական արտադրատեսակներ |
21 |
||||||||||
24 |
Մետաղներ մետաղական արտադրատեսակների արտադրության համար |
22 |
||||||||||
24.41 |
որից՝ թանկարժեք մետաղներ |
22.1 |
||||||||||
25 |
Պատրաստի մետաղե արտադրատեսակներ, բացի մեքենաներից և սարքավորանքից |
23 |
||||||||||
26 |
Համակարգիչներ, էլեկտրոնային և օպտիկական սարքավորանք |
24 |
||||||||||
27 |
Էլեկտրական սարքավորանք |
25 |
||||||||||
28 |
Մեքենաներ և սարքավորանք, չներառված ուրիշ խմբավորումներում |
26 |
||||||||||
29 |
Ավտոտրանսպորտային միջոցներ, կցանքներ և կիսակցանքներ |
27 |
||||||||||
30 |
Այլ տրանսպորտային սարքավորանք |
28 |
||||||||||
31 |
Կահույք |
29 |
||||||||||
32 |
Այլ արդյունաբերական արտադրատեսակներ |
30 |
||||||||||
35 |
Էլեկտրականություն, գազ, գոլորշի և լավորակած օդ |
31 |
||||||||||
Այլ ապրանքներ չներառված վերը նշված խմբավորումներում |
32 |
Ղեկավար |
||
(ազգանուն, անուն) |
(ստորագրություն) | |
Լրացնող (գլխավոր հաշվապահ կամ այլ լիազորված անձ) |
||
(ազգանուն, անուն) |
(ստորագրություն, պաշտոն) |
« » |
_____________ |
20 թ. | ||||||||||||
(լրացման ամսաթիվը) |
Հավելված 2 |
ՀՐԱՀԱՆԳ
«ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԲՈՐՍԱՅԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՁԵՎ 1-ԲՈՐՍԱ (ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ | |
1. | Հրահանգը սահմանում է «Ապրանքային բորսայի գործունեության վերաբերյալ» (Ձև 1-բորսա (եռամսյակային)) պետական վիճակագրական հաշվետվության (այսուհետ` հաշվետվություն) լրացման կարգը: Հաշվետվությունը ներկայացնում են Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայության կողմից տվյալ հաշվետվության համար ստեղծված վիճակագրական մշտադիտարկման դաշտում ընդգրկված կազմակերպությունները, որոնք նախապես տեղեկացվում են վիճակագրական մարմինների կողմից: |
2. |
Հաշվետվությունը ներկայացվում է դրանում նշված ժամկետում: |
3. | Կազմակերպության ցուցանիշների վերաբերյալ հաշվետվությունում ներառվում են կազմակերպության բոլոր կառուցվածքային ստորաբաժանումների, այդ թվում` Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս գտնվող մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գործունեության ցուցանիշները: |
4. | Կազմակերպությունները կազմում են եռամսյակային հաշվետվություններ բորսայի գործունեության վերաբերյալ: |
5. |
Կազմակերպության փաստացի գործունեության հիմնական տեսակ է համարվում գործունեության այն տեսակը, որը համախառն ավելացված արժեքի ընդհանուր ծավալում կազմում է առավել մեծ տեսակարար կշիռ: Շատ դեպքերում գործունեության հիմնական տեսակը նպատակահարմար է որոշել համախառն արտադրանքի ծավալի, զուտ հասույթի, աշխատողների ընդհանուր թվաքանակի կամ այլ ցուցանիշների տեսակարար կշռով: |
6. | Հաշվետվության լրացման համար հիմք են հանդիսանում հաշվապահական հաշվառումը և ֆինանսական հաշվետվությունները կարգավորող օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված նորմերը, եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այլ բան սահմանված չէ: |
7. | Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: |
II. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ | |
8. | Հաշվետվությունը կազմված է 1 բաժնից:
Բորսայական առևտրի ընդամենը ապրանքների (տող 01), ինչպես նաև յուրաքանչյուր ապրանքային խմբի (տող 02-ից տող 32) (ըստ «Արտադրանքի դասակարգիչ ըստ գործունեության տեսակների» (ԱԴԳՏ) հատվածների) համար անհրաժեշտ է լրացնել |
- բորսային առևտրի շրջանառության ծավալը հազար դրամով՝ (ընդամենը, և այդ թվում՝ ռեզիդենտների և ոչ ռեզիդենտների բաշխվածության), | |
- բորսային առևտրի գործարքների քանակը (միավոր)` (ընդամենը, և այդ թվում՝ ռեզիդենտների և ոչ ռեզիդենտների բաշխվածության): | |
9. | Բորսային առևտուրը բորսայի կողմից սահմանված կարգով բորսային ապրանքի կազմակերպված, հրապարակային առուծախն է: |
10. |
Բորսային գործարքը բորսայում գրանցված այն պայմանագիրն է, որը բորսային առևտրի մասնակիցները բորսային ապրանքի վերաբերյալ կնքել են որպես այդ ապրանքի սակարկության արդյունք: |
11. |
Ինստիտուցիոնալ միավորը տնտեսական միավոր է, որն ընդունակ է իր անունից տիրապետել ակտիվների, ստանձնել պարտավորություններ, մասնակցել տնտեսական գործունեությանը և գործառնություններ իրականացնել այլ միավորների: Ինստիտուցիոնալ միավորը համարվում է երկրի տնտեսական տարածքի ռեզիդենտ, եթե այդ տարածքում այն ունի գերիշխող տնտեսական շահերի կենտրոն, այսինքն` անսահմանափակ կամ երկարատև ժամանակահատվածում (սովորաբար մեկ տարի), իրականացնում կամ միտված է իրականացնելու տնտեսական գործունեություն կամ նշանակալի ծավալով գործառնություններ: |
12. | Ապրանքային շուկան տնտեսական միավորների միջև հարաբերությունների համակարգ է, որը հանդիսանում է որակապես միատարր և հեշտությամբ փոխանակելի ապրանքների որոշակի կանոններով իրականացվող առք ու վաճառքի գործարքների կարգավորող: |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|