ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 18-Ի ՆՀ-174-Ն ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 85-րդ հոդվածով և հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը` որոշում եմ.
1. Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության և նրան ենթակա պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգը սահմանելու մասին» ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի`
1) 30-րդ կետում «ինչպես նաև» բառերը հանել, իսկ «տեղական ինքնակառավարման մարմինները» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև Հանրային խորհուրդը» բառերը.
2) 61-րդ կետում «ՀԳՄ-ի» բառից հետո լրացնել «կամ Հանրային խորհրդի» բառերը.
3) 110-րդ կետում «տեղական ինքնակառավարման մարմիններից» բառերից հետո լրացնել «, Հանրային խորհրդից» բառերը.
4) 146-րդ կետում «Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի» բառերից հետո լրացնել «, Հանրային խորհրդի» բառերը:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
|