ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 31-Ի ՆՀ-163-Ն ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը՝ որոշում եմ.
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2006 թվականի հուլիսի 31-ի «Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով անկախ հանձնաժողովների կազմավորման և գործունեության կարգը սահմանելու մասին» ՆՀ-163-Ն հրամանագրում կատարել հետևյալ փոփոխությունը.
Հրամանագրի 2-րդ հավելվածով հաստատված՝ «Գորիս», «Մեղրի», «Երևան-Կենտրոն» և «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկները սպասարկող հանձնաժողովի կազմում «Արմեն ԵՐԻՑՅԱՆ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ (հանձնաժողովի նախագահ)» բառերը փոխարինել «Հունան ՊՈՂՈՍՅԱՆ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի առաջին տեղակալ (հանձնաժողովի նախագահ)» բառերով։
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2010 թ. հունիսի 7 Երևան ՆՀ-120-Ն |
|