ՈՒՂՂՈՒՄ
Հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2023 թվականի սեպտեմբերի 22-ի թիվ 138-Ն որոշման մեջ տեղի են ունեցել վրիպակներ, ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 25-րդ հոդվածի 5-րդ մասով, միաժամանակ, նորմատիվ իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում նշված իրավական ակտերի պատշաճ ինկորպորացումն ապահովելու նպատակով, առաջարկում ենք Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2023 թվականի սեպտեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ 165-Ն որոշման
1. 1-ին կետի 15-րդ ենթակետում «փոխանակման կետում առկա» բառերը փոխարինել «փոխանակման կետի դրամարկղում առկա» բառերով։
2․ 1-ին կետի 18-րդ ենթակետի «բ» պարբերությունում
«բ. «վարչական պատասխանատվության:» բառերից հետո լրացնելով «Համաձայն եմ իմ կողմից ներկայացված վերոնշյալ տեղեկության որևիցե փոփոխության դեպքում տեղեկացնել Կենտրոնական բանկին:» նախադասությունը փոխարինելով «Համաձայն եմ իմ կողմից ներկայացված վերոնշյալ տեղեկության որևիցե փոփոխության դեպքում այդ փոփոխության մասին տեղեկանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում փոփոխված տեղեկությունը:» նախադասությունը:»
բառերի փոխարեն կարդալ
«բ. «վարչական պատասխանատվության:» բառերից հետո «Համաձայն եմ իմ կողմից ներկայացված վերոնշյալ տեղեկության որևիցե փոփոխության դեպքում տեղեկացնել Կենտրոնական բանկին:» նախադասությունը փոխարինել «Համաձայն եմ իմ կողմից ներկայացված վերոնշյալ տեղեկության որևիցե փոփոխության դեպքում այդ փոփոխության մասին տեղեկանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում Կենտրոնական բանկին «փի-դի-էֆ» ֆորմատի ֆայլով ներկայացնել համապատասխան փոփոխված տեղեկությունը:» նախադասությամբ։
ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդ
Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 նոյեմբերի 2023 թվական: