ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 օգոստոսի 2017 թվականի N 1049-Ն
«Վ. ԴԱՎԹՅԱՆԻ ԱՆՎԱՆ N 149 ԱՎԱԳ ԴՊՐՈՑ», «Գ. ԶՈՀՐԱՊԻ ԱՆՎԱՆ N 43 ԱՎԱԳ ԴՊՐՈՑ» ԵՎ «ԱՐԹԻԿԻ N 7 ԱՎԱԳ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ, ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ, ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 664-Ն ՈՒ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 6-Ի N 575-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 63-րդ, 64-րդ հոդվածները և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ, 24-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված՝ Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող՝ Երևան քաղաքի Հ. Էմինի նրբանցք 4 հասցեում գտնվող, 110752.4 հազ. դրամ սկզբնական արժեքով և 3046.34 քառ. մետր արտաքին մակերեսով ուսումնական մասնաշենքերը և 0.208747 հեկտար մակերեսով հողատարածքը (30.03.2012 թ. N 30032012-01-0292 անշարժ գույքի նկատմամբ օգտագործման իրավունքի գրանցման վկայական) հետ վերցնել «Վ. Դավթյանի անվան N 149 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունից (պետական գրանցման համարը՝ 264.210.06121) և թողնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինությանը:
2. «Վ. Դավթյանի անվան N 149 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (պետական գրանցման համարը` 264.210.06121) միացման ձևով վերակազմակերպել` միացնելով «Մ. Քաջունու անվան N 54 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը (պետական գրանցման համարը` 264.210.06117):
3. Սահմանել, որ՝
1) «Վ. Դավթյանի անվան N 149 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության իրավահաջորդը «Մ. Քաջունու անվան N 54 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունն է, և վերջինիս են անցնում միացված իրավաբանական անձի իրավունքներն ու պարտականությունները` փոխանցման ակտին համապատասխան.
2) վերակազմակերպման հետ կապված ծախսերը կատարվելու են «Մ. Քաջունու անվան N 54 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:
4. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված՝ Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող՝ Երևան քաղաքի Բուռնազյան 37 հասցեում գտնվող, 22093.3 հազ. դրամ սկզբնական արժեքով և 3526.3 քառ. մետր ընդհանուր մակերեսով ուսումնական մասնաշենքերը, 28500.0 հազ. դրամ սկզբնական արժեքով և 13 քառ. մետր ընդհանուր մակերեսով կաթսայատունը, 11 քառ. մետր (22 խոր. մետր), 49.4 քառ. մետր (77.5 խոր. մետր) մակերեսով պարիսպները և 0.486831 հեկտար մակերեսով հողատարածքը (30.11.2015 թ. N 30112015-01-0087 անշարժ գույքի նկատմամբ օգտագործման իրավունքի գրանցման վկայական) հետ վերցնել «Ա. Իսահակյանի անվան N 16 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունից (պետական գրանցման համարը՝ 222.210.00169) և անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել «Գնահատման և թեստավորման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը (պետական գրանցման համարը՝ 273.210.03882) նպատակային նշանակությամբ օգտագործելու համար:
5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`
1) սույն որոշման 4-րդ կետում նշված աշխատանքների ավարտից հետո, մեկամսյա ժամկետում, լուծել «Ա. Իսահակյանի անվան N 16 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ 2013 թվականի մարտի 12-ին կնքված՝ անշարժ գույքի անհատույց օգտագործման N 36/0013 պայմանագիրը՝ սահմանելով, որ պայմանագրի լուծման և օգտագործման իրավունքի դադարեցման հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման՝ «Ա. Իսահակյանի անվան N 16 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին.
2) սույն որոշման 5-րդ կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո, քառամսյա ժամկետում, «Գնահատման և թեստավորման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքել սույն որոշման 4-րդ կետում նշված տարածքի անհատույց օգտագործման մասին պայմանագիր՝ սահմանելով, որ պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման՝ «Գնահատման և թեստավորման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:
6. «Գ. Զոհրապի անվան N 43 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (պետական գրանցման համարը` 278.210.03332) միացման ձևով վերակազմակերպել` միացնելով «Ա. Իսահակյանի անվան N 16 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը (պետական գրանցման համարը` 222.210.00169):
7. Սահմանել, որ՝
1) «Գ. Զոհրապի անվան N 43 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության իրավահաջորդը «Ա. Իսահակյանի անվան N 16 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունն է, և վերջինիս են անցնում միացված իրավաբանական անձի իրավունքներն ու պարտականությունները` փոխանցման ակտին համապատասխան.
2) վերակազմակերպման հետ կապված ծախսերը կատարվելու են «Ա. Իսահակյանի անվան N 16 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:
8. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված՝ Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ քաղաքի Տուֆագործների 24 հասցեում գտնվող դպրոցի շենքը՝ 7316.7 քառ. մետր ընդհանուր մակերեսով, ենթակայանը՝ 40.5 քառ. մետր ընդհանուր մակերեսով, օժանդակ շինությունը՝ 25 քառ. մետր ընդհանուր մակերեսով, պարիսպը՝ 87.12 քառ. մետր (200.37 խոր. մետր) ընդհանուր մակերեսով և 0.76 հեկտար մակերեսով հողատարածքը (իրավունքի գրանցման 2017 թվականի հունիսի 2-ի N 02062017-08-0008 վկայական) հետ վերցնել «Արթիկի N 7 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունից և թողնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինությանը:
9. «Արթիկի N 7 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (պետական գրանցման համարը` 15.210.00447) միացման ձևով վերակազմակերպել` միացնելով «Արթիկի N 3 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը (պետական գրանցման համարը` 15.210.00443):
10. Սահմանել, որ՝
1) «Արթիկի N 7 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության իրավահաջորդը «Արթիկի N 3 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունն է, և վերջինիս են անցնում միացված իրավաբանական անձի իրավունքներն ու պարտականությունները` փոխանցման ակտին համապատասխան.
2) վերակազմակերպման հետ կապված ծախսերը կատարվելու են «Արթիկի N 3 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:
11. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 2-րդ, 6-րդ, 9-րդ կետերում նշված՝
1) միացման արդյունքում ընդլայնված պետական ոչ առևտրային կազմակերպություններին հանձնվող գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը, գույքի կազմի, արժեքի, միացման պայմանագրերի և փոխանցման ակտերի հաստատումը, ինչպես նաև դրանց կանոնադրություններում վերակազմակերպումից բխող համապատասխան փոփոխությունների կատարումը և պետական գրանցումը.
2) միացված պետական ոչ առևտրային կազմակերպությունների՝
ա. գործունեության դադարման պետական գրանցումը,
բ. սովորողների ուսումնառության բնականոն գործընթացը:
12. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշման 1-ին կետում նշված աշխատանքների ավարտից հետո, մեկամսյա ժամկետում, լուծել «Վ. Դավթյանի անվան N 149 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ 2012 թվականի մարտի 26-ին կնքված՝ անշարժ գույքի անհատույց օգտագործման N 16/0012 պայմանագիրը՝ սահմանելով, որ համաձայնագրի նոտարական վավերացման և համաձայնագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման՝ «Վ. Դավթյանի անվան N 149 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:
13. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն սույն որոշման 1-ին և 8-րդ կետերում նշված Երևան քաղաքի Հ. Էմինի նրբանցք 4 և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ քաղաքի Տուֆագործների 24 հասցեներում գտնվող անշարժ գույքերի հետագա օգտագործման վերաբերյալ:
14. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունիսի 11-ի «Ավագ և հիմնական դպրոցների ցանկը հաստատելու մասին» N 664-Ն որոշման հավելվածի 103-րդ և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մայիսի 6-ի «Ավագ և հիմնական դպրոցների ցանկը հաստատելու մասին» N 575-Ն որոշման հավելվածի 2-րդ, 67-րդ կետերը:
15. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության 2017 թ. սեպտեմբերի 1 Երևան
վարչապետԿ. Կարապետյան