ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
20 հուլիսի 2017 թվականի N 843-Ա
ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ԳՐԻՆ ՖԱՐՄԵՐ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՇՎԱՐԿՎՈՂ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԵՔ ՏԱՐԻ ԺԱՄԿԵՏՈՎ ՀԵՏԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6.1-ին հոդվածը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 4-ի N 1119-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ընտրված «Գրին Ֆարմեր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում 2017 թվականի հուլիսի 21-ից մինչև 2018 թվականի հուլիսի 31-ը ներառյալ ներմուծվող ապրանքների` համաձայն հավելվածի, մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգել ներմուծման հայտարարագրման օրվանից հաշված 3 տարի ժամկետով:
2. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին` ապահովել «Գրին Ֆարմեր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 4-ի N 1119-Ն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետով հաստատված` ներդրումային ծրագրի իրականացման ակնկալվող արդյունքների և մոնիթորինգի համակարգի մասին համապատասխան պայմանագրի կնքումը:
3. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված են ապրանքների նախնական արժեքները:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2017 թ. հուլիսի 20 Երևան |
|
Հավելված |
Ց Ա Ն Կ
«ԳՐԻՆ ՖԱՐՄԵՐ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ
NN |
ԱՏԳ ԱԱ-ի |
Անվանումը |
Չափի միավորը |
Քանակը |
Ծագման/ արտահանման երկիրը |
Արժեքը (դրամ) |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
1. |
6810 |
Ցեմենտից, բետոնից կամ արհեստական քարից արտադրատեսակներ՝ ամրանավորած կամ չամրանավորած |
կգ |
603220 |
Իտալիա |
37 457 383 |
2. |
3926 |
Այլ արտադրատեսակներ՝ պլաստմասսայից և արտադրատեսակներ այլ նյութերից՝ նշված 3901-3914 ապրանքային դիրքերում |
կգ |
23961,628 |
Իտալիա |
100 963 027 |
3. |
7217 |
Մետաղալար երկաթից կամ չլեգիրված պողպատից |
կգ |
21325 |
Իտալիա |
18 815 128 |
4. |
7312 |
Ոլորված մետաղալար, մետաղաճոպան, մետաղապարաններ, հյուսված քուղեր, առասաններ և նույնանման արտադրատեսակներ սև մետաղներից՝ առանց էլեկտրական մեկուսացման |
կգ |
13703,83 |
Իտալիա |
30 850 984 |
5. |
7326 |
Այլ արտադրատեսակներ՝ սև մետաղներից |
կգ |
8841,47 |
Իտալիա |
22 571 678 |
6. |
7320 |
Զսպանակներ, զսպակներ և թիթեղաթերթեր դրանց համար՝ սև մետաղներից |
կգ |
787,87 |
Իտալիա |
1 909 118 |
7. |
5608 |
Ցանցեր և ցանցիկներ՝ թոկերից, պարաններից կամ ճոպաններից հյուսած. պատրաստի ձկնորսական ուռկաններ և այլ պատրաստի ցանցեր մանածագործական նյութերից |
կգ |
14408,86 |
Իտալիա |
32 703 546 |
8. |
0602 |
Կենդանի այլ բույսեր (ներառյալ դրանց արմատները), տնկաշիվեր և ճյուղեր. սնկամարմիններ |
հատ |
78936 |
Իտալիա |
238 733 536 |
9. |
5604 |
Ռետինե թել և քուղ, մանածագործական նյութերի պատվածքով, մանածագործական թելեր, 5404 կամ 5405 ապրանքային դիրքերում ընդգրկված հարթ և նույնանման թելեր` ներծծված, պատվածքով կամ ռետինե կամ պլաստմասսայե թաղանթ ունեցող |
կգ |
1000 |
Իտալիա |
1 090 100 |
10. |
8430 |
Այլ մեքենաներ և մեխանիզմներ՝ բնահողը, օգտակար հանածոները կամ հանքաքարերը տեղափոխելու, համահարթելու, 10 պրոֆիլավորելու, մշակելու, տոփանելու, խտացնելու, հեռացնելու, հորատելու համար. սարքավորում՝ ցցեր խփելու և հանելու համար. գութանային և ռոտորային ձյունամաքրիչներ |
հատ |
1 |
Իտալիա |
5 450 500 |
Ընդամենը |
490 545 000 |
(հավելվածը խմբ. 31.08.17 N 1063-Ա)
Հայաստանի Հանրապետության |
Վ. Ստեփանյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
31.08.2017, N 1063-Ա | 02.09.2017, N 843-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|