Գլխավոր տեղեկություն
Համար
N 8-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (22.07.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.01.21/4(670) Հոդ.82
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
08.01.2009
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
12.01.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.01.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 հունվարի 2009 թվականի N 8-Ն

 

ԽԱՂՈՂԻ ՄՇԱԿՈՒԹՅԱՆ ՖԻԼՈՔՍԵՐԱԶԵՐԾ ԵՎ ՖԻԼՈՔՍԵՐԱՅՈՎ ՎԱՐԱԿՎԱԾ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ԵՎ ԽԱՂՈՂԻ ՖԻԼՈՔՍԵՐԱԴԻՄԱՑԿՈՒՆ ՍՈՐՏԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Խաղողի հումքով ոգելից խմիչքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ`

1) խաղողի մշակության ֆիլոքսերազերծ տարածաշրջաններն ընդգրկում են Հայաստանի Հանրապետության Կոտայքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերի, ինչպես նաև Երևան քաղաքի վարչական տարածքները.

2) խաղողի մշակության ֆիլոքսերայով վարակված տարածաշրջաններն ընդգրկում են Հայաստանի Հանրապետության Լոռու, Տավուշի, Արարատի, Արմավիրի, Արագածոտնի մարզերի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչական տարածքները:

(1-ին կետը փոփ., լրաց. 23.06.17 N 746-Ն)

2. Խաղողի ֆիլոքսերադիմացկուն սորտերի ցանկում ընդգրկվում են`

1) խաղողի ամերիկյան տեսակներին պատկանող սորտերը, դրանք միմյանց և խաղողի այլ տեսակների սորտերի հետ խաչաձևումից ստացված սորտերը.

2) խաղողի ամուրական տեսակին պատկանող ֆիլոքսերադիմացկուն սորտերը, դրանք միմյանց և խաղողի այլ տեսակների սորտերի հետ խաչաձևումից ստացված սորտերը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2009 թ. հունվարի 12

Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
23.06.2017, N 746-Ն 22.07.2017, N 8-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան