Գլխավոր տեղեկություն
Համար
N 680-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (22.06.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
«ՀՀ» օրաթերթ 2008.02.12/26(4363)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
15.06.2017
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
21.06.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.06.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 հունիսի 2017 թվականի N 680-Ա

 

ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված գույքը հետ վերցնել և ամրացնել «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին՝ համաձայն N 1 հավելվածի:

2. «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված գույքը հետ վերցնել և ամրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին՝ համաձայն N 2 հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին և Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարին՝ մեկամսյա ժամկետում համատեղ ապահովել սույն որոշման NN 1 և 2 հավելվածներում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Կ. Կարապետյան


2017 թ. հունիսի 21

Երևան

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2017 թվականի
հունիսի 15-ի N 680-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ԱՄՐԱՑՎՈՂ ԳՈՒՅՔԻ

NN
ը/կ

Անվանումը

Չափի միավորը

Քանակը

Միավորի սկզբնական արժեքը
(դրամ)

1.

Դյուրակիր համակարգիչ MacBook Air13.3

հատ

1

552,653

2.

Տպիչ Xerox PHASER 6700 DN

հատ

1

1,033,200

3.

Աթոռ՝ գեղարվեստական

հատ

8

25,000

4.

Սեղան

հատ

1

405,000

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Վ. Ստեփանյան

 

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2017 թվականի
հունիսի 15-ի N 680-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ԱՄՐԱՑՎՈՂ ԳՈՒՅՔԻ

NN
ը/կ

Անվանումը

Չափի միավորը

Քանակը

Միավորի սկզբնական արժեքը (դրամ)

1.

Սեղան՝ խորհրդակցության՝ 13-3600,
չափսերը՝ 3600x1600x760

հատ

1

1,425.600

2.

Գրասեղան` մոդել ԳՍՓՆ-2000, դիմադիր
Սեղան` մոդել ԳՍՓՆ-2000դ, կողադիր
Սեղան` մոդել ԳՍՓՆ-2000

հատ

1

719.400

3.

Զգեստապահարան և գրապահարան` ԶՊ1 ա (միասին), չափսերը՝ 1220 x 440 x 2000

հատ

1

215.712

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Վ. Ստեփանյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան