Գլխավոր տեղեկություն
Համար
N 678-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (22.06.2017-12.08.2017)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1989/23
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
15.06.2017
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
21.06.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.06.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 հունիսի 2017 թվականի N 678-Ա

 

ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ (ՆԵՐՄՈՒԾՎՈՂ) ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԸ, ՀՈՒՄՔԸ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԸ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ «ՄԵԴԻԿԱԼ ՀՈՐԻԶՈՆ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1118-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Բավարարել «ՄԵԴԻԿԱԼ ՀՈՐԻԶՈՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար և սահմանված կարգով կիրառել համապատասխան արտոնությունը` համաձայն հավելվածի ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ:

2. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված են ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նախնական արժեքները:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. հունիսի 21

Երևան

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2017 թվականի
հունիսի 15-ի N 678-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

գերակա ոլորտում ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ՈՒ համալրող մասերի ԵՎ (կամ) հումքի ՈՒ նյութերի

NN
ը/կ

ԱՏԳ ԱԱ-ի
ծածկագիրը՝
10 նիշի մակարդակով

Անվանումը

Տեխնիկական բնութագիրը

Չափի միավորը

Քանակը

Ծագման
երկիրը

Արժեքը (դրամ)

1.

7010907900

Ապակյա դեղագործական սրվակներ

սրվակներ՝ 10 մլ

հատ

250.000

Իրան,

Գերմանիա, Չինաստան

5,000.000

2.

7010907900

Ապակյա դեղագործական սրվակներ

սրվակներ` 15 մլ

հատ

175.000

Իրան, Գերմանիա, Չինաստան

5,500.000

3.

3923509000

Պոլիմերային կափարիչներ՝ դեղագործական սրվակների համար

պոլիմերային կափարիչներ

կգ

700

Իրան, Գերմանիա, Չինաստան

7,900.000

4.

7010907100

Ապակյա դեղագործական սրվակներ

սրվակներ` 60 մլ

հատ

100.000

Իրան, Գերմանիա, Չինաստան

12,500.000

5.

7010907100

Ապակյա դեղագործական սրվակներ

սրվակներ` 100 մլ

հատ

450.000

Իրան, Գերմանիա, Չինաստան

7,500.000

6.

39269097060

Պլաստմասսայե ծայրակալներ՝ կանացի հիգիենայի ապլիկատորների համար

ծայրակալներ՝ կանացի հիգիենայի

կգ

2,000

Իրան

11,500.000

7.

3923900000

ՊՎՔ-ից պարկուճներ՝ տպագրված բժշկական նպատակների համար

դեղագործական խցիկներ՝ մոմիկների փաթեթավորման համար

կգ

6,000

Իրան, Հնդկաստան

55,500.000

8.

2940000000

Լակտուլոզա

քիմիապես մաքուր դիշաքար՝ կազմված գալակտոզից և ֆրուկտոզից, հանդիսանում է կաթնաշաքարի (լակտոզի) սինթետիկ իզոմեր

կգ

11.200

Դանիա

15,900.000

9.

1518003900

Յուղ՝ ոչ սննդային, հիդրոգենացված Novata

դեղագործական օժանդակ դեղանյութ

կգ

4000

Գերմանիա

11,500.000

10.

2918290000

Պրոպիլպարաբեն

դեղագործական օժանդակ դեղանյութ

կգ

150

Գերմանիա

1,900.000

11.

2906210000

Բենզիլ ալկոհոլ

դեղագործական օժանդակ դեղանյութ

կգ

150

Գերմանիա, Հնդկաստան, Չինաստան

1,600.000

12.

2932190000

Նիֆուրօքսազիդ դեղանյութ

դեղագործական ակտիվ դեղանյութ

կգ

450

Գերմանիա, Հնդկաստան, Չինաստան

9,500.000

13.

3503008002

Հեղուկ ձկնասոսինձ՝ բժշկական մոմիկների համար

դեղագործական օժանդակ դեղանյութ

կգ

450

Գերմանիա, Հնդկաստան, Չինաստան

4,990.000

14.

9406909009

Շինարարական հավաքովի կոնստրուկցիաներ

շինարարական կոնստրուկցիաներ

կգ

24,000

Չինաստան

30,000.000

Ընդամենը

180,790.000

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Վ. Ստեփանյան

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան