ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 85-րդ հոդվածով` որոշում եմ.
I. Սահմանել Հայաստանի Հանրապետության կառավարության հետևյալ կառուցվածքը.
(Բաժինն ուժը կորցրել է 21.06.08 ՆՀ-166-Ն)
II. Սահմանել, որ մինչև պետական կառավարման համակարգի բարեփոխումների գործընթացի ավարտը գործում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական կառավարման հետևյալ մարմինները`
1. Ազգային անվտանգության ծառայություն
2. Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե
3. (3-րդ կետն ուժը կորցրել է 27.04.05 ՆՀ-74-Ն)
4. (4-րդ կետն ուժը կորցրել է 20.08.08 ՆՀ-226-Ն)
5. (5-րդ կետն ուժը կորցրել է 20.08.08 ՆՀ-226-Ն)
6. (6-րդ կետն ուժը կորցրել է 27.04.05 ՆՀ-74-Ն)
7. Հայաստանի Հանրապետության ոստիկանություն
8. Պետական գույքի կառավարման վարչություն
9. (9-րդ կետն ուժը կորցրել է 27.04.05 ՆՀ-74-Ն)
91. (91 կետն ուժը կորցրել է 08.06.07 ՆՀ-145-Ն)
10. Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն
11. Միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտե
12. Պետական եկամուտների կոմիտե:
(Բաժինը խմբ. 08.07.02 ՆՀ-1132-Ն, 13.11.02 ՆՀ-1202-Ն, 17.12.02 ՆՀ-1218-Ն, 15.04.03 ՆՀ-6-Ն, լրաց. 11.06.03 ՆՀ-50-Ն, փոփ. 27.04.05 ՆՀ-74-Ն, 08.06.07 ՆՀ-145-Ն, 20.05.08 ՆՀ-121-Ն, լրաց. 20.08.08 ՆՀ-226-Ն)
III. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Նախագահի 1995 թվականի հուլիսի 25-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքը և գործունեության կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության Նախագահի ՆՀ-456 հրամանագիրը` հետագա փոփոխություններով և լրացումներով հանդերձ:
IV. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|
|