ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 փետրվարի 2014 թվականի N 274-Ա
ՔՈՒՎԵՅԹԻ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆՎԻՐԱԲԵՐՈԻԹՅԱՆ ԿԱՐԳՈՎ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ «ԵՐԵՎԱՆԻ ԹԻՎ 1 ՏՈՒՆ-ԻՆՏԵՐՆԱՏ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՆԿՈՂՆԱՅԻՆ ԽՆԱՄՔ ՍՏԱՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱՐ ԿԱՌՈՒՑՎԵԼԻՔ ՆՈՐ ՄԱՍՆԱՇԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԱՆԱԽԱՀԱՇՎԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՆ ՍԿՍԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՇԻՎ ԲԱՑԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 9-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի սեպտեմբերի 20-ի N 1259-Ն որոշման 1-ին կետի 7-րդ ենթակետի «դ» պարբերությամբ` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը (այսուհետ` նախարարություն) Քուվեյթի Պետության կառավարության` ի դեմս Հայաստանի Հանրապետությունում Քուվեյթի Պետության դեսպանության և Հայաստանի Հարապետության` ի դեմս նախարարության միջև կնքվելիք նվիրաբերության պայմանագրով նախատեսված նախարարության ենթակայության «Երևանի թիվ 1 տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպության տարածքում անկողնային խնամք ստացող անձանց սպասարկման նպատակով կառուցվելիք նոր մասնաշենքի շինարարական աշխատանքների (այսուհետ` շինարարական աշխատանքներ) ֆինանսավորման նպատակով, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի գանձապետական ստորաբաժանումում, մինչև 2017 թվականի դեկտեմբերի 30-ը օգտագործման ժամկետով բացել արտաբյուջետային միջոցների հաշիվ:
(1-ին կետը փոփ. 29.09.16 N 994-Ա, 13.04.17 N 397-Ա)
2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին`
1) շինարարական աշխատանքների իրականացման նպատակով նախատեսված ֆինանսական միջոցները դրամաշնորհի հատկացման պայմանագրով տրամադրել նախարարության ենթակայության «Երևանի թիվ 1 տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը.
2) շինարարական աշխատանքների իրականացման ծրագիրը բարեգործական ճանաչելու նպատակով, սահմանված ընթացակարգով, դիմել Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովին.
3) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո յոթ օրվա ընթացքում արտաբյուջետային միջոցների ծախսերի նախահաշիվը հաստատելու մասին որոշման նախագիծը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն:
3. Սահմանել, որ «Երևանի թիվ 1 տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը շինարարական աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման և դրանց` սահմանված կարգով անկախ մարմնի կողմից փորձաքննության անցկացման աշխատանքները ձեռք է բերելու բանակցային ընթացակարգ կիրառելու միջոցով` առանց գնումների մասին հայտարարությունը հրապարակելու, «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետով նախատեսված ընթացակարգով:
4. Սահմանել, որ սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված դրամաշնորհի տրամադրման գործընթացի վրա չի տարածվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից իրավաբանական անձանց սուբսիդիաների և դրամաշնորհների հատկացման կարգը հաստատելու մասին» N 1937-Ն որոշման գործողությունը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2014 թ. մարտի 24 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
12.04.2018, N 445-Ա | 17.04.2018, N 274-Ա | |
13.04.2017, N 397-Ա | 21.04.2017, N 274-Ա | |
29.09.2016, N 994-Ա | 01.10.2016, N 274-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|