ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 31-Ի ՆՀ-163-Ն ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը՝ որոշում եմ.
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2006 թվականի հուլիսի 31-ի «Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով անկախ հանձնաժողովների կարգավորման և գործունեության կարգը սահմանելու մասին» ՆՀ-163-Ն հրամանագրում կատարել հետևյալ փոփոխությունը.
Հրամանագրով հաստատված «Գորիս», «Մեղրի», «Երևան-Կենտրոն» և «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկները սպասարկող հանձնաժողովում «Գայանե ՄԱՐՈՒԹՅԱՆ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի քաղաքացիական, սոցիալ-տնտեսական և մշակութային իրավունքների վերականգնման խմբի մասնագետ (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «Գեորգի ԿՈՒՏՈՅԱՆ Մարդու իրավունքների պաշտպանի գլխավոր իրավախորհրդատու» բառերով:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|