ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 հուլիսի 2010 թվականի N 924-Ն
ԵՐԿԱԿԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՎ ԴՐԱՆՑ ՏԱՐԱՆՑԻԿ ՓՈԽԱԴՐՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԵՐԿԱԿԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՏԱՎՈՐ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՓՈԽԱՆՑՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ, ԵՐԿԱԿԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՎ ԴՐԱՆՑ ՏԱՐԱՆՑԻԿ ՓՈԽԱԴՐՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԵՐԿԱԿԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՏԱՎՈՐ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՓՈԽԱՆՑՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄՆ ԱՅԼ ՇԱՀԱԳՐԳԻՌ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՀԵՏ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 19-Ի N 212-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 20-Ի N 765-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Երկակի նշանակության ապրանքների արտահանման, Հայաստանի Հանրապետության տարածքով դրանց տարանցիկ փոխադրման, ինչպես նաև երկակի նշանակության տեղեկատվության և մտավոր գործունեության արդյունքների փոխանցման նկատմամբ հսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Երկակի նշանակության ապրանքների արտահանման, Հայաստանի Հանրապետության տարածքով դրանց տարանցիկ փոխադրման, ինչպես նաև երկակի նշանակության տեղեկատվության և մտավոր գործունեության արդյունքների փոխանցման նկատմամբ հսկողություն իրականացնող լիազոր մարմին ճանաչել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը:
2. Հաստատել`
1) երկակի նշանակության ապրանքների արտահանման, Հայաստանի Հանրապետության տարածքով դրանց տարանցիկ փոխադրման, ինչպես նաև երկակի նշանակության տեղեկատվության և մտավոր գործունեության արդյունքների փոխանցման թույլտվության տրամադրումն այլ շահագրգիռ պետական մարմինների հետ համաձայնեցնելու կարգը` համաձայն N 1 հավելվածի.
2) հսկվող ապրանքների արտահանման (հսկվող ոչ նյութական արժեքների փոխանցման) թույլտվությունների ձևերը` համաձայն N 2 հավելվածի.
3) (ենթակետն ուժը կորցրել է 02.02.17 N 93-Ն)
(2-րդ կետը փոփ. 02.02.17 N 93-Ն)
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել շրջանառության հսկողության էլեկտրոնային համակարգի ներդրման վերաբերյալ առաջարկություններ:
4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 19-ի «Երկակի նշանակության ապրանքների և տեխնոլոգիաների արտահանման վերահսկողության և դրանց տարանցիկ փոխադրման կարգավորման հանձնաժողովի կանոնակարգն ու անհատական կազմը հաստատելու մասին» N 212-Ն որոշումը:
5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մայիսի 20-ի «Վերահսկվող ապրանքների մասնագիտական փորձաքննության անցկացման կարգի մասին» N 765-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված` երկակի նշանակության ապրանքների ու երկակի նշանակության տեղեկատվության և մտավոր գործունեության արդյունքների (այսուհետ` հսկվող ապրանքներ և հսկվող ոչ նյութական արժեքներ) նկատմամբ հսկողության մեխանիզմի արդյունավետության ապահովման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.».
2) որոշման ամբողջ տեքստում «վերահսկվող ապրանքներ» բառերը փոխարինել «հսկվող ապրանքներ և հսկվող ոչ նյութական արժեքներ» բառերով.
3) որոշմամբ հաստատված կարգի 30-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«30. Փորձագիտական կազմակերպությունը հսկվող ապրանքների և հսկվող ոչ նյութական արժեքների ցանկին ապրանքի կամ արժեքի պատկանելության վերաբերյալ եզրակացությունը կամ այն տրամադրելու վերաբերյալ անհնարինության մասին որոշումը հանձնում է պատվիրատուին, իսկ պատճենը տրամադրում է լիազոր մարմնին:
Եթե փորձաքննությունն իրականացվել է հետաքննության, նախաքննության կամ վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի վարույթ իրականացնող կամ հսկող մարմնի (պաշտոնատար անձի) հարցման հիման վրա, ապա եզրակացությունը տրվում է վերջինիս:».
4) ուժը կորցրած ճանաչել որոշմամբ հաստատված կարգի 31-րդ, 32-րդ, 33-րդ և 34-րդ կետերը:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Հավելված N 1 հուլիսի 1-ի N 924-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ԵՐԿԱԿԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՎ ԴՐԱՆՑ ՏԱՐԱՆՑԻԿ ՓՈԽԱԴՐՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԵՐԿԱԿԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՏԱՎՈՐ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՓՈԽԱՆՑՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄՆ ԱՅԼ ՇԱՀԱԳՐԳԻՌ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՀԵՏ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՆԵԼՈՒ
1. Սույն կարգով կարգավորվում են երկակի նշանակության ապրանքների արտահանման, Հայաստանի Հանրապետության տարածքով դրանց տարանցիկ փոխադրման, ինչպես նաև երկակի նշանակության տեղեկատվության և մտավոր գործունեության արդյունքների փոխանցման նկատմամբ հսկողություն իրականացնող լիազոր մարմնի (այսուհետ` լիազոր մարմին) կողմից երկակի նշանակության ապրանքների արտահանման, Հայաստանի Հանրապետության տարածքով դրանց տարանցիկ փոխադրման, ինչպես նաև մտավոր գործունեության արդյունքների փոխանցման թույլտվության տրամադրումն այլ շահագրգիռ պետական մարմինների հետ համաձայնեցնելու պայմանները, ժամկետները, թույլտվության տրամադրման հետ կապված՝ պետական շահագրգիռ մարմինների և լիազոր մարմնի միջև ծագած տարաձայնությունների լուծման գործընթացը:
2. Լիազոր մարմինը, ստանալով երկակի նշանակության ապրանքների արտահանման, երկակի նշանակության տեղեկատվության և մտավոր գործունեության արդյունքների փոխանցման վերաբերյալ թույլտվություն տրամադրելու մասին դիմումը, ստուգում է «Երկակի նշանակության ապրանքների արտահանման, Հայաստանի Հանրապետության տարածքով դրանց տարանցիկ փոխադրման, ինչպես նաև երկակի նշանակության տեղեկատվության և մտավոր գործունեության արդյունքների փոխանցման նկատմամբ հսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) 10-րդ հոդվածի 1-ին մասով պահանջվող բոլոր փաստաթղթերի առկայության փաստը:
3. Թույլտվության տրամադրման նպատակով ներկայացված դիմումն օրենքով սահմանված ժամկետում և հիմքերով մերժելու դեպքում լիազոր մարմինը դրա մասին որոշման ընդունումից հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում պատշաճ կարգով ծանուցում է դիմում ներկայացրած անձին` նշելով մերժման հիմքերը: Լիազոր մարմինն ընդունված որոշման մասին ծանուցում է նաև Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությանը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեին, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, այլ շահագրգիռ պետական մարմիններին:
(3-րդ կետը փոփ. 02.02.17 N 93-Ն)
4. Թույլտվության տրամադրման մասին դրական դիրքորոշման ձևավորման դեպքում լիազոր մարմինը 7 աշխատանքային օրվա ընթացքում թույլտվության տրամադրման մասին դիմումը և դրան կից ներկայացված փաստաթղթերը, ինչպես նաև իր դիրքորոշումը համաձայնեցման է ուղարկում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, այլ շահագրգիռ պետական մարմիններ:
5. Շահագրգիռ պետական մարմինները, սույն կարգի 4-րդ կետով սահմանված փաստաթղթերն ստանալու պահից 5 աշխատանքային օրվա ընթացքում, ուսումնասիրում և լիազոր մարմնին են հայտնում թույլտվության տրամադրման վերաբերյալ իրենց կարծիքները (բացասական կարծիքի դեպքում` նաև հիմնավորումը): Սույն կետով սահմանված ժամկետում շահագրգիռ պետական մարմնի կողմից թույլտվության տրամադրման վերաբերյալ կարծիք չներկայացվելու դեպքում համարվում է, որ շահագրգիռ պետական մարմինը համաձայն է լիազոր մարմնի կարծիքին:
6. Եթե լիազոր մարմինը շահագրգիռ պետական բոլոր մարմիններից ստանում է դրական կարծիք, կամ այդ մարմիններից սահմանված ժամկետում կարծիք չի ներկայացվում, ապա լիազոր մարմինը տրամադրում է թույլտվությունը:
7. Շահագրգիռ պետական մարմինների կամ դրանց որևէ մեկի բացասական կարծիքներին համաձայն չլինելու դեպքում լիազոր մարմինը երկակի նշանակության ապրանքների արտահանման, երկակի նշանակության տեղեկատվության և մտավոր գործունեության արդյունքների փոխանցման վերաբերյալ թույլտվության տրամադրման մասին հարցը՝ շահագրգիռ պետական մարմինների կարծիքները սույն կարգի 5-րդ կետով սահմանված ժամկետում ստանալուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է Հայաստանի Հանրապետության վարչապետին: Սույն կետում նշված դեպքում թույլտվություն տալու կամ մերժելու ժամկետը կարող է երկարաձգվել հինգ աշխատանքային օրով։
(7-րդ կետը փոփ., լրաց. 02.02.17 N 93-Ն)
8. Հայաստանի Հանրապետության տարածքով երկակի նշանակության ապրանքների տարանցիկ փոխադրման մասին ծանուցում ստանալուց հետո լիազոր մարմինը բոլոր փաստաթղթերի մուտքագրումից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում ծանուցում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությանը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեին, ինչպես նաև այլ շահագրգիռ պետական մարմիններին` կից ներկայացնելով ստացված բոլոր փաստաթղթերի պատճենները:
(8-րդ կետը փոփ. 02.02.17 N 93-Ն)
9. Այն դեպքում, երբ սույն կարգի 8-րդ կետով նախատեսված շահագրգիռ պետական մարմիններից որևէ մեկը գտնում է, որ Հայաստանի Հանրապետության տարածքով երկակի նշանակության ապրանքների տարանցիկ փոխադրումը կարող է հակասել Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորություններին կամ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության շահերին, ապա դրա մասին ծանուցումն ստանալու պահից երեք աշխատանքային օրվա ընթացքում հայտնում է լիազոր մարմնին` հիմնավորելով իր կարծիքը: Սույն կետով սահմանված ժամկետում շահագրգիռ պետական մարմնի կողմից լիազոր մարմին որևէ կարծիք չներկայացվելու դեպքում համարվում է, որ շահագրգիռ պետական մարմինը համաձայն է տվյալ երկակի նշանակության ապրանքների՝ Հայաստանի Հանրապետության տարածքով տարանցիկ փոխադրմանը:
(9-րդ կետը փոփ. 02.02.17 N 93-Ն)
10. Հայաստանի Հանրապետության տարածքով երկակի նշանակության ապրանքների տարանցիկ փոխադրման վերաբերյալ շահագրգիռ պետական մարմինների կամ դրանց որևէ մեկի բացասական կարծիքին համաձայն չլինելու դեպքում լիազոր մարմինը՝ շահագրգիռ պետական մարմիններից սույն կարգի 9-րդ կետով սահմանված ժամկետում կարծիքն ստանալուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում հարցը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության վարչապետին: Սույն կետում նշված դեպքում տարանցիկ փոխադրումը թույլատրելու կամ արգելելու մասին որոշման ընդունման ժամկետը կարող է երկարաձգվել հինգ աշխատանքային օրով, որի մասին տարանցիկ փոխադրում իրականացնող անձը պատշաճ կերպով տեղեկացվում է:
(10-րդ կետը փոփ., լրաց. 02.02.17 N 93-Ն)
11. Սույն կարգի 7-րդ և 10-րդ կետերով նախատեսված դեպքերում Հայաստանի Հանրապետության վարչապետը հինգ աշխատանքային օրվա ընթացքում ընդունում է հսկվող ապրանքների արտահանման ու հսկվող ոչ նյութական արժեքների փոխանցման թույլտվության տրամադրման և երկակի նշանակության ապրանքների՝ Հայաստանի Հանրապետության տարածքով տարանցիկ փոխադրման վերաբերյալ որոշում, որին համապատասխան լիազոր մարմինը տրամադրում է թույլտվությունը կամ մերժում դրա տրամադրումը:
(11-րդ կետը փոփ. 02.02.17 N 93-Ն)
12. Երկակի նշանակության ապրանքների արտահանման, երկակի նշանակության տեղեկատվության և մտավոր գործունեության արդյունքների փոխանցման վերաբերյալ թույլտվության տրամադրումը, մերժումը, թույլտվության գործողության կասեցումը կամ դադարեցումը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքով երկակի նշանակության ապրանքների տարանցիկ փոխադրման թույլատրումը կամ արգելումն իրականացվում է օրենքով սահմանված դեպքերում:
(12-րդ կետը լրաց. 02.02.17 N 93-Ն)
(հավելվածը փոփ., լրաց. 02.02.17 N 93-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Հավելված N 2 հուլիսի 1-ի N 924-Ն որոշման |
Ձև N 1
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ էԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՄԵԿԱՆԳԱՄՅԱ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ N _____
ՀՍԿՎՈՂ ԱՊՐԱՆՔԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ (ՀՍԿՎՈՂ ՈՉ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱՐԺԵՔԻ ՓՈԽԱՆՑՄԱՆ)
______________________________________________________________ (ֆիզիկական անձի անունը, ազգանունը, անձնագրի տվյալները) |
______________________________________________________________ (ֆիզիկական անձի բնակության վայրը) |
Արտահանվող ապրանքի (փոխանցվող ոչ նյութական արժեքի) անվանումը, ծածկագիրը, քանակը __________ |
Վերջնական օգտագործողի անվանումը, երկիրը, հասցեն _____________________________ |
Տալու օրը, ամիսը, տարեթիվը _____________________________________________ |
Վավերական է մինչև (օրը, ամիսը, տարեթիվը) ___________________________________ |
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար ___________________ |
________________________ |
(ստորագրությունը) |
(անունը, ազգանունը) |
Կ.Տ. (ձևը լրաց. 02.02.17 N 93-Ն) |
Ձև N 2
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ էԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ N _____
ՀՍԿՎՈՂ ԱՊՐԱՆՔԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ (ՀՍԿՎՈՂ ՈՉ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱՐԺԵՔԻ ՓՈԽԱՆՑՄԱՆ)
_____________________________________________________ (կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ) անվանումը) |
_____________________________________________________ (կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ) գտնվելու վայրը) |
Արտահանվող ապրանքի (փոխանցվող ոչ նյութական արժեքի) անվանումը, ծածկագիրը, քանակը __________________________________________________________ |
Վերջնական օգտագործողի անվանումը, երկիրը, հասցեն _______________________ __________________________________________________________ |
Տալու օրը, ամիսը, տարեթիվը _______________________________________ |
Գործողության ժամկետը __________________________________________ |
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար ___________________ |
______________________ |
(ստորագրությունը) |
(անունը, ազգանունը) |
Կ.Տ. (ձևը լրաց. 02.02.17 N 93-Ն) |
Ձև N 3
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ էԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ N _____
ՀՍԿՎՈՂ ԱՊՐԱՆՔԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ (ՀՍԿՎՈՂ ՈՉ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱՐԺԵՔԻ ՓՈԽԱՆՑՄԱՆ)
_____________________________________________________ (կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ) անվանումը) |
_____________________________________________________ (կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ) գտնվելու վայրը) |
Արտահանվող ապրանքի (փոխանցվող ոչ նյութական արժեքի) անվանումը, ծածկագիրը, քանակը __________________________________________________________ |
Վերջնական օգտագործողի անվանումը, երկիրը, հասցեն _______________________ __________________________________________________________ |
Տալու օրը, ամիսը, տարեթիվը _______________________________________ |
Գործողության ժամկետը __________________________________________ |
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար ___________________ |
_______________________ |
(ստորագրությունը) |
(անունը, ազգանունը) |
Կ.Տ. (ձևը լրաց. 02.02.17 N 93-Ն) |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Հավելված N 3 հուլիսի 1-ի N 924-Ն որոշման |
Ձև
ՀՀ էկոնոմիկայի նախարար |
Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀՍԿՎՈՂ ԱՊՐԱՆՔԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ (ՀՍԿՎՈՂ ՈՉ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱՐԺԵՔԻ ՓՈԽԱՆՑՄԱՆ) ՄԱՍԻՆ
(հավելվածն ուժը կորցրել է 02.02.17 N 93-Ն)