ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 հունիսի 2016 թվականի N 564-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1555-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը 2016 թվականին հատկացնել 46264.1 հազ. դրամ, որից` առաջին կիսամյակում` 18222.1 հազ. դրամ, ինն ամսում` 22282.2 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին» հոդվածով), այդ թվում`
1) Հայաստանի Հանրապետության անտառների վերականգնման և զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող` դեռևս 2015 թվականին սկսված «Սևանա լճի 10 հեկտար տարածքի (Սևան-Արտանիշ հատված) անտառապատում» ծրագիրը շարունակելու և ավարտելու համար` 8611.9 հազ. դրամ, որից` առաջին կիսամյակում` 8611.9 հազ. դրամ.
2) «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության «Հրազդանի անտառտնտեսության (Արզական, Մեղրաձոր, Ծաղկաձոր) 100 հեկտար տարածքի կոճղաշիվային վերաճի օժանդակում» ծրագրի շրջանակներում նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման (300.0 հազ. դրամ) և կոճղաշիվային վերաճի օժանդակման աշխատանքների իրականացման (11058.5 հազ. դրամ) համար` ընդամենը 11358.5 հազ. դրամ, որից` առաջին կիսամյակում` 300.0 հազար դրամ.
3) «Սևանա լճի 10 հեկտար տարածքի (Դրախտիկի հատված) անտառվերականգնում» ծրագրի շրջանակներում նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման (900.0 հազ. դրամ) և հողի նախապատրաստական աշխատանքների իրականացման (5359.9 հազ. դրամ) համար` ընդամենը 6259.9 հազ. դրամ, որից` առաջին կիսամյակում` 900.0 հազ. դրամ.
4) Հայաստանի Հանրապետության անտառների վերականգնման և զարգացման հիմնադրամի վարչական ապարատի պահպանման ծախսերի ֆինանսավորման համար` 17683,9 հազ. դրամ, որից` առաջին կիսամյակում` 8410.2 հազ. դրամ, ինն ամսում` 12470.3 հազ. դրամ.
5) «Սևան-Արտանիշ հատվածի Սևանա լճի ափամերձ 10 հեկտար անտառապատված տարածքի ինքնահոս ոռոգման համակարգի կառուցման համար 2016 թվականի ընթացքում` ընդամենը 2349.9 հազ. դրամ:
(1-ին կետը փոփ., լրաց. 22.12.16 N 1315-Ն)
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1555-Ն որոշման մեջ կատարել լրացումներ` համաձայն NN 1 և 2 հավելվածների:
3. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` սույն որոշման 1-ին կետով հատկացված գումարը նվիրաբերության պայմանագրի հիման վրա տրամադրել Հայաստանի Հանրապետության անտառների վերականգնման և զարգացման հիմնադրամին:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության 2016 թ. հունիսի 3 Երևան
վարչապետՀ. Աբրահամյան
Հավելված N 1 |
Հավելված N 2 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
22.12.2016, N 1315-Ն | 23.12.2016, N 564-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|