ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 դեկտեմբերի 2016 թվականի N 1317-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 23-Ի N 644-Ն ԵՎ ՀՈՒԼԻՍԻ 21-Ի N 755-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունիսի 23-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանին գումար հատկացնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի N 1555-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» N 644-Ն որոշման 1-ին կետում «Ընթացիկ սուբվենցիաներ համայնքներին» բառերը փոխարինել «Կապիտալ սուբվենցիաներ համայնքներին» բառերով:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հուլիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի, Արմավիրի, Կոտայքի, Շիրակի, Արարատի և Սյունիքի մարզպետարաններին գումար հատկացնելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի N 1555-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» N 755-Ն որոշման 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Այգեստանի և Հնաբերդի համայնքների մշակույթի տների համար գույք ձեռք բերելու նպատակով Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետարանին 2016 թվականի ինն ամսում հատկացնել 10,000.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին, որից Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի`
1) Այգեստանի համայնքին` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ սուբվենցիաներ համայնքներին» հոդվածով` 6.000.0 հազ. դրամ.
2) Հնաբերդի համայնքին` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ սուբվենցիաներ համայնքներին» հոդվածով` 1,675.0 հազ. դրամ, իսկ «Ընթացիկ սուբվենցիաներ համայնքներին» հոդվածով` 2,325.0 հազ. դրամ:»:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության 2016 թ. դեկտեմբերի 22
վարչապետԿ. Կարապետյան
Երևան