«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
15 դեկտեմբերի 2016 թ.
Պետական գրանցման թիվ 60016438
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
30 նոյեմբերի 2016 թ. |
N 382-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ (ԿԵՂՏԱՋՐԵՐԻ ՄԱՔՐՄԱՆ) ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԻ ԿՈՂՄԻՑ ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԻ ԴԻՄՈՒՄ-ԲՈՂՈՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Սահմանել խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման լիցենզիա ունեցող անձի կողմից բաժանորդների դիմում-բողոքների վերաբերյալ տեղեկատվության ներկայացման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2017 թվականի հունվարի 1-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Նազարյան |
Հավելված |
Կ Ա Ր Գ
ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ (ԿԵՂՏԱՋՐԵՐԻ ՄԱՔՐՄԱՆ) ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԻ ԿՈՂՄԻՑ ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԻ ԴԻՄՈՒՄ-ԲՈՂՈՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ
1. Սույն կարգը սահմանում է խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման լիցենզիա ունեցող անձի (այսուհետ` լիցենզավորված անձ) կողմից բաժանորդների դիմում-բողոքների վերաբերյալ տեղեկատվության (այսուհետ` տեղեկատվություն) Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ներկայացման ընթացակարգը:
2. Տեղեկատվությունը ներկայացվում է`
1) եռամսյակային կտրվածքով` մինչև հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա ավարտը` համաձայն հավելվածի.
2) էլեկտրոնային եղանակով` լիցենզավորված անձի կամ նրա կողմից լիազորված անձի էլեկտրոնային ստորագրությամբ` psrcinfo@psrc.am էլեկտրոնային հասցեին.
3) էքսէլէս (XLS) կամ էքսէլէսէքս (XLSX) ֆորմատների ֆայլերի տեսքով, հայկական ֆոնետիկ յունիկոդ (phonetic unicode) տառատեսակով:
3. Տեղեկատվության ներկայացման վերաբերյալ լիցենզավորված անձը կամ նրա կողմից լիազորված անձը մինչև հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա ավարտը գրավոր ծանուցում է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին:
Հավելված |
Տ Ե Ղ Ե Կ Ա Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման լիցենզիա ունեցող անձի կողմից բաժանորդների դիմում-բողոքների վերաբերյալ
_______________ 20 թվական
(եռամսյակ) |
N |
Դիմում |
Չափի միավորը |
Պլանային և վթարային ընդհատումների վերաբերյալ |
Անկանոն |
Որակի վերաբերյալ |
Առևտրային հաշվառքի սարքի վերաբերյալ |
Ջրամատակարարման ցանցերի և կոյուղագծերի տեխնիկական վիճակի վերաբերյալ |
Մատակարարի աշխատանքի (աշխատակիցների) վերաբերյալ |
Ներկայացվող հաշիվների կամ վճարումների վերաբերյալ |
Մատակարարի ջրամատակարարման ցանցին միանալու և անվանափոխության վերաբերյալ |
Այլ բնույթի դիմում-բողոքի վերաբերյալ |
Ընդամենը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
1 |
Դիմում-բողոք` գրավոր և էլեկտրոնային եղանակով 1)+2) կամ 3)+4), որից՝ |
հատ |
||||||||||
1) |
Հաշվետու եռամսյակում ստացված |
հատ |
||||||||||
2) |
Նախորդ եռամսյակում չպատասխանված և հաշվետու եռամսյակ փոխանցված |
հատ |
||||||||||
3) |
Հաշվետու եռամսյակում պատասխանված |
հատ |
||||||||||
որից՝ սահմանված ժամկետի խախտմամբ պատասխանված |
հատ |
|||||||||||
4) |
Հաշվետու եռամսյակում չպատասխանված |
հատ |
||||||||||
5) |
Հաշվետու եռամսյակում պատասխանված դիմում-բողոքի քննարկման |
աշխ. օր/դի-մում |
||||||||||
2 |
Դիմում (հեռախոսազանգ) 1)+2)+3)+4)+5), որից` |
հատ |
||||||||||
1) |
Օպերատորի կողմից պատասխանված զանգ |
հատ |
||||||||||
2) |
Փոխանցվել է համապատասխան ստորաբաժանմանը |
հատ |
||||||||||
3) |
Բաժանորդի կողմից թողնված հաղորդագրության հիման վրա օպերատորի կողմից կատարված հետզանգ |
հատ |
||||||||||
4) |
Բաժանորդի կողմից թողնված հաղորդագրության հիման վրա համապատասխան ստորաբաժանում փոխանցված և կատարված հետզանգ |
հատ |
||||||||||
5) |
Ավտոմատ ծառայության կողմից պատասխանված զանգ |
հատ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|