ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԻ ՈՒ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀՐԱՄԱՆԱՏԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ «ՀԱՄԱՏԵՂ ՁԳՏՈՒՄ-2007» ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 7-րդ կետով` որոշում եմ.
1. Հաստատել 2007 թվականի փետրվարի 22-ին Երևանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների պաշտպանության դեպարտամենտի ու Ամերիկայի Միացյալ Նահանգների եվրոպական հրամանատարության միջև Հայաստանի Հանրապետության տարածքում «Համատեղ ձգտում-2007» զորավարժության անցկացման մասին» զորավարժության աջակցության համաձայնագիրը:
2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|