ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿԱՑՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՍՏԱՆԱԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՆՅՈՒԹԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա քաղաքացիների իրավական վիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված Հայաստանի Հանրապետությունում կացության հատուկ կարգավիճակ տալու գործընթացը կանոնակարգելու նպատակով` որոշում եմ.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում կացության հատուկ կարգավիճակ ստանալու վերաբերյալ նյութերը` Հայաստանի Հանրապետության Նախագահին ներկայացնելու կարգը (կցվում է):
2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|
Հաստատված է |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿԱՑՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՍՏԱՆԱԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՆՅՈՒԹԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ
1. Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների միջոցով Հայաստանի Հանրապետությունում կացության հատուկ կարգավիճակ ստանալու համար դիմաց անձանց կողմից ներկայացված փաստաթղթերը և դրանց վերաբերյալ իր եզրակացությունը Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության Նախագահին:
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը Հայաստանի Հանրապետության Նախագահին ներկայացվող փաստաթղթերի պատճեններն ուղարկվում է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նախարարություններ, որոնք ստացված նյութերի վերաբերյալ իրենց եզրակացությունները երկշաբաթյա ժամկետում ներկայացնում են Հայաստանի Հանրապետության Նախագահին:
2. Հայաստանի Հանրապետության տարածքում Հայաստանի Հանրապետությունում կացության հատուկ կարգավիճակ ստանալու համար դիմաց անձանց կողմից ներկայացված փաստաթղթերը և դրանց վերաբերյալ իր եզրակացությունը Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության Նախագահին:
Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը Հայաստանի Հանրապետության Նախագահին ներկայացվող փաստաթղթերի պատճեններն ուղարկվում է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նախարարություններ, որոնք ստացված նյութերի վերաբերյալ իրենց եզրակացությունները երկշաբաթյա ժամկետում ներկայացնում են Հայաստանի Հանրապետության Նախագահին:
3. Հայաստանի Հանրապետությունում կացության հատուկ կարգավիճակ ստանալու համար ազգությամբ ոչ հայ անձանց դիմելու դեպքում` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի կամ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը ներկայացնում է նաև լրացուցիչ տեղեկանք` Հայաստանի Հանրապետությունում նրանց գործունեության վերաբերյալ:
4. Հայաստանի Հանրապետությունում կացության հատուկ կարգավիճակ տալու մասին Հայաստանի Հանրապետության Նախագահի կարգադրությունն ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը ձևակերպում է Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագրեր և կազմակերպում դրանց հանձնումը: Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունում սահմանվում է ձևակերպվող հատուկ անձնագրերի հաշվառման կարգը:
5. Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների միջոցով Հայաստանի Հանրապետությունում կացության հատուկ կարգավիճակ ստանալու համար դիմած անձանց հատուկ անձնագրերը ձևակերպելու հետո Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը դրանք ուղարկում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն` հանձնումը կազմակերպելու համար: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի կողմից սահմանվում է արտաքին գործերի նախարարության միջոցով հանձնված հատուկ անձնագրերի հաշվառման կարգը:
6. Հայաստանի Հանրապետության Նախագահի հանձնարարությամբ Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագիր կարող է հանձնել Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարը:
7. Հայաստանի Հանրապետությունում կացության հատուկ կարգավիճակ ստացած անձի ցանկությամբ նրա 16 տարին չլրացած երեխային անվճար տրվում է Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագիր:
8. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի կամ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագրերի հանձնումից հետո երկշաբաթյա ժամկետում այդ մասին գրավոր տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության Նախագահին` նշելով հատուկ անձնագրի հանձնման ժամկետը, վայրը, սերիան և համարը:
9. Հայաստանի Հանրապետության Նախագահին Հայաստանի Հանրապետությունում կացության հատուկ կարգավիճակն անվավեր ճանաչելու առաջարկություն են ներկայացնում Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նախարարությունը, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը և Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը:
10. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նախարարությունը ապահովում է Հայաստանի Հանրապետությունում կացության հատուկ կարգավիճակ ունեցող անձանց անարգել մուտքը և ելքը Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերով` Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագրի ներկայացմամբ:
11. Հայաստանի Հանրապետության Նախագահի քննարկմանը ներկայացվող` Հայաստանի Հանրապետությունում կացության հատուկ կարգավիճակ տալու վերաբերյալ փաստաթղթերի նախապատրաստումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ներման, քաղաքացիության, պարգևների և կոչումների վարչությունը:
12. Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ներման, քաղաքացիության, պարգևների և կոչումների վարչությունը իրականացնում է սույն հրամանագրի կատարման վերահսկողությունը: