Գլխավոր տեղեկություն
Համար
N 622-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (09.01.2017-16.12.2017)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԵԻԱՏ 2013.04.03/2(49) Հոդ.9
Ընդունող մարմին
Եվրոպայի խորհրդի անդամ պետություններ
Ընդունման ամսաթիվ
19.03.2013
Ստորագրող մարմին
Երևանի խորհուրդ
Ստորագրման ամսաթիվ
19.03.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.04.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

19 մարտի 2013 թ.

N 622-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
(որոշումը խմբ. 23.12.14 N 267-Ն)

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՎԻՐԱԿԵԼՈՒ, ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ ԵՎ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 359-Ն ԵՎ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 14-Ի N 397-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը խմբ. 23.12.14 N 267-Ն)

 

 

Ղեկավարվելով «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 52-րդ հոդվածի 4-րդ մասով, «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի բ) կետով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «բ» ենթակետով`

Երևան քաղաքի ավագանին որոշում է.

1. Երևան քաղաքի այն բազմաբնակարան շենքերում, որոնցում ձևավորված չեն կառավարման մարմիններ, բացառությամբ` Երևան քաղաքի Արաբկիր, Դավթաշեն և Նոր Նորք վարչական շրջանների, ինչպես նաև սույն որոշման 2-րդ և 4-րդ կետերով նախատեսված` գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կազմակերպության չընտրվելու (գնումները չկայանալու) կամ գնման պայմանագիրը լուծվելու կամ անվավեր ճանաչվելու դեպքերում` «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով և 19-րդ հոդվածի 1-ին, 3-րդ և 5-րդ մասերով նախատեսված Երևանի քաղաքապետի լիազորությունները պատվիրակել Երևան քաղաքի վարչական շրջանների ղեկավարներին:

2. Երևան քաղաքի Արաբկիր, Դավթաշեն և Նոր Նորք վարչական շրջաններում աղբահանության վճար վճարողներին հաշվառելու, աղբահանության վճարը հաշվարկելու, ինչպես նաև այդ վճարը համայնքի բյուջե կամ արտաբյուջետային հաշիվ գանձելու (մուտքագրելու) լիազորությունները` մինչև 2017 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ, վերապահել գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընտրված կազմակերպությանը:

(2-րդ կետը փոփ. 23.12.15 N 438-Ն, 21.12.16 N 658-Ն)

3. Երևան քաղաքի այն բազմաբնակարան շենքերում, որոնցում ձևավորված են կառավարման մարմիններ` աղբահանության վճար վճարողներին հաշվառելու, աղբահանության վճարը հաշվարկելու, ինչպես նաև այդ վճարը համայնքի բյուջե կամ արտաբյուջետային հաշիվ գանձելու (մուտքագրելու) լիազորությունները, բացառությամբ` Երևան քաղաքի Արաբկիր, Դավթաշեն և Նոր Նորք վարչական շրջանների, վերապահել Երևան քաղաքի բազմաբնակարան շենքերի կառավարման մարմիններին:

4. Երևան քաղաքի Աջափնյակ, Ավան, Էրեբունի, Կենտրոն, Մալաթիա-Սեբաստիա, Նորք-Մարաշ, Նուբարաշեն, Շենգավիթ և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններում աղբահանության վճար վճարողներին հաշվառելու, աղբահանության վճարը հաշվարկելու, ինչպես նաև այդ վճարը համայնքի բյուջե կամ արտաբյուջետային հաշիվ գանձելու (մուտքագրելու) լիազորությունները, բացառությամբ բազմաբնակարան շենքերի, մինչև 2017 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ վերապահել գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընտրված կազմակերպությանը:

(4-րդ կետը փոփ. 23.12.15 N 438-Ն, 21.12.16 N 658-Ն)

5. Երևանի քաղաքային համայնքի բյուջե աղբահանության վճար գանձելու լիազորություններն առավել արդյունավետ կազմակերպելու համար.

1) սույն որոշման 2-րդ և 4-րդ կետերում նշված կազմակերպության հետ կնքվող պայմանագրում, որպես մատուցած ծառայության գին, նախատեսել վերջիններիս կողմից գանձված գումարների 10% չափով գումար:

2) Երևան քաղաքի բյուջեից Երևան քաղաքի բազմաբնակարան շենքերի կառավարման մարմիններին կարող է տրամադրվել վերջիններիս կողմից գանձված գումարների 10% չափով նվիրատվություն:

6. Ուժը կորցրած ճանաչել Երևան քաղաքի ավագանու 2011 թվականի դեկտեմբերի 23-ի «Երևան քաղաքի բազմաբնակարան շենքերի կառավարման մարմիններին լիազորություններ վերապահելու մասին» N 359-Ն և 2012 թվականի փետրվարի 14-ի «Երևան քաղաքի վարչական շրջանների ղեկավարներին լիազորություններ պատվիրակելու մասին» N 397-Ն որոշումները:

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Երևանի քաղաքապետ

Տ. Մարգարյան

 

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան