Գլխավոր տեղեկություն
Համար
N 1266-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (20.12.2016-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2016.12.21/91(1271) Հոդ.1189.5
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
15.12.2016
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
16.12.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.12.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 դեկտեմբերի 2016 թվականի N 1266-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ ՏՐՎՈՂ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԾԱՎԱԼՆԵՐԸ ԵՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1444-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշման 1-ին կետով հաստատված ցանկում ընդգրկված սահմանամերձ համայնքների բնական գազ սպառող բնակիչ-բաժանորդների, էլեկտրաէներգիա սպառող բնակիչ-բաժանորդների, «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության բաժանորդ չհանդիսացող, սակայն էլեկտրաէներգիա սպառող բնակիչ-բաժանորդների, ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից օգտագործվող ոռոգման ջրի վարձավճարների մասնակի, վճարման ենթակա հողի հարկի և այդ հողերի վրա ունեցած անշարժ գույքի գույքահարկի փոխհատուցումը տրամադրել որոշման 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված ծավալներին ու 1-ին կետի 2-րդ ենթակետով հաստատված կարգին համապատասխան՝ 2017 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության սահմանամերձ համայնքներին տրվող սոցիալական աջակցության փոխհատուցման ենթակա ծավալների, փոխհատուցման կարգի և փոխհատուցում ստացող սահմանամերձ համայնքների ցանկը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի մարտի 21-ի N 271-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 1444-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) որոշման վերնագրում «համայնքների ցանկը» բառերը փոխարինել «համայնքների բնակավայրերի ցանկը» բառերով.

2) որոշման 1-ին կետի 1-ին ենթակետը «համայնքների» բառից հետո լրացնել «բնակավայրերի» բառով.

3) որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետում «Հայաստանի Հանրապետության սահմանամերձ համայնքների» բառերը փոխարինել «սույն որոշման N 1 հավելվածում նշված բնակավայրերի» բառերով.

4) որոշման 2-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերում «սահմանամերձ համայնքների» բառերը փոխարինել «բնակավայրերի» բառով.

5) որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետում և որոշման N 2 հավելվածի 14-րդ կետում «սահմանամերձ համայնքներում» բառերը փոխարինել «բնակավայրերում» բառով.

6) որոշման N 1 հավելվածի ցանկը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«

Մարզը

Համայնքը

Բնակավայրը

ՀՀ Արարատի մարզ

Երասխ

գ. Երասխ

Պարույր Սևակ

գ. Պարույր Սևակ

գ. Տիգրանաշեն

ՀՀ Գեղարքունիքի մարզ

Ճամբարակ

ք. Ճամբարակ

Վահան

գ. Վահան

ՀՀ Վայոց ձորի մարզ

Խաչիկ

գ. Խաչիկ

Զառիթափ

գ. Խնձորուտ

գ. Սերս

գ. Նոր Ազնաբերդ

գ. Բարձրունի

ՀՀ Տավուշի մարզ

Նոյեմբերյան

ք. Նոյեմբերյան

գ. Բաղանիս

գ. Բարեկամավան

գ. Բերդավան

գ. Դովեղ

գ. Կոթի

գ. Ոսկեպար

գ. Ոսկեվան

Այգեհովիտ

գ. Այգեհովիտ

գ. Կայան

Այգեձոր

գ. Այգեձոր

Այգեպար

գ. Այգեպար

Արծվաբերդ

գ. Արծվաբերդ

Բերքաբեր

գ. Բերքաբեր

Ծաղկավան (Իջևանի շրջ.)

գ. Ծաղկավան

Կիրանց

գ. Կիրանց

Կողբ

գ. Կողբ

Մոսեսգեղ

գ. Մոսեսգեղ

Ներքին Կարմիր աղբյուր

գ. Ներքին Կարմիր աղբյուր

Չինարի

գ. Չինարի

Չորաթան

գ. Չորաթան

Պառավաքար

գ. Պառավաքար

Սարիգյուղ

գ. Սարիգյուղ

Սևքար

գ. Սևքար

Վազաշեն

գ. Վազաշեն

Վերին Կարմիր աղբյուր

գ. Վերին Կարմիր աղբյուր

 ».

7) որոշման N 2 հավելվածում՝

ա. վերնագրում «Հայաստանի Հանրապետության սահմանամերձ համայնքների» բառերը փոխարինել «սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների բնակավայրերի» բառերով,

բ. 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Սույն կարգով կարգավորվում են սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշման N 1 հավելվածում (այսուհետ՝ N 1 հավելված) ընդգրկված բնակավայրերի բնակչությանը տրամադրվելիք բնական գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի սակագնի մասնակի ու գույքահարկի և հողի հարկի փոխհատուցման պայմանների հետ կապված հարաբերությունները:»,

գ. 2-րդ կետը «համապատասխան մարզի համայնքների» բառերից հետո լրացնել «համապատասխան բնակավայրերի» բառերով,

դ. 5-րդ և 9-րդ կետերում «սահմանամերձ համայնքների» բառերը փոխարինել «բնակավայրերի» բառով,

ե. 15-րդ կետում «գյուղատնտեսության» բառը փոխարինել «էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների» բառերով,

զ. 16-րդ և 17-րդ կետերը «համայնքների» բառից հետո լրացնել «բնակավայրերի» բառով:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Կ. Կարապետյան

 

2016 թ. դեկտեմբերի 16

Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան