ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 31-Ի ՆՀ-163-Ն ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը` որոշում եմ.
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2006 թվականի հուլիսի 31-ի «Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով անկախ հանձնաժողովների կազմավորման և գործունեության կարգը սահմանելու մասին» ՆՀ-163-Ն հրամանագրում կատարել հետևյալ փոփոխությունները.
1. Հրամանագրով հաստատված «Գորիս», «Մեղրի», «Երևան-Կենտրոն» և «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկներն սպասարկող հանձնաժողովի կազմում Ավետ Գրիգորյանի փոխարեն ընդգրկել Սամվել Մանուկյանին:
Այդ կապակցությամբ հրամանագրի 2-րդ հավելվածի «Ա» կետում «Ավետ Գրիգորյան» բառերը փոխարինել «Սամվել Մանուկյան» բառերով:
2. Հրամանագրով հաստատված «Աբովյան», «Նուբարաշեն», «Վարդաշեն» և «Էրեբունի» քրեակատարողական հիմնարկները սպասարկող հանձնաժողովի կազմում Ալբերտ Մկրտչյանի փոխարեն ընդգրկել Լեռնիկ Խաչատրյանին:
Այդ կապակցությամբ հրամանագրի 2-րդ հավելվածի «Բ» կետի չորրորդ տողը շարադրել հետևյալ բովանդակությամբ`
«Լեռնիկ Խաչատրյան | Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող վարչության դատախազ»: |
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|