ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 26-Ի ՆՀ-214-Ն ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը՝ որոշում եմ.
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2005 թվականի նոյեմբերի 26-ի «Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդ ներդրած անձանց շնորհվող մրցանակ հիմնելու մասին» ՆՀ-214-Ն հրամանագրում կատարել հետևյալ փոփոխությունը.
Հրամանագրի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«1. Հիմնել հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդ ներդրած անձանց շնորհվող մրցանակ և այն յուրաքանչյուր տարի շնորհել՝
ա) Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին կամ կազմակերպություններին՝ մեկ մրցանակ.
բ) Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող անձանց կամ օտարերկրյա կազմակերպություններին՝ մեկ մրցանակ»:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|
