«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
29 մայիսի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 մայիսի 2004 թվականի N 725-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ու հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի շրջանառության եվ ԱՊՕՐԻՆԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 06.10.16 N 1014-Ն)
Համաձայն «Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի նոյեմբերի 27-ի N 1714-Ն որոշման 2-րդ կետի «ա» ենթակետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցների ու հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի շրջանառության և ապօրինի շրջանառության կանխարգելման միջգերատեսչական հանձնաժողովի աշխատակարգը` համաձայն հավելվածի:
(1-ին կետը փոփ. 06.10.16 N 1014-Ն)
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի նոյեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցների և հոգեներգործուն նյութերի շրջանառության ու ապօրինի շրջանառության կանխարգելման միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու մասին» N 1714-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
որոշման վերնագրում և 1-ին կետում «թմրամիջոցների և հոգեներգործուն նյութերի շրջանառության ու ապօրինի շրջանառության կանխարգելման» բառերը փոխարինել «թմրամիջոցների և հոգեներգործուն նյութերի շրջանառության կանոնակարգման ու ապօրինի շրջանառության կանխարգելման» բառերով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
Ա Շ Խ Ա Տ Ա Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ու հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի շրջանառության եվ ԱՊՕՐԻՆԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
(վերնագիրը փոփ. 06.10.16 N 1014-Ն)
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն աշխատակարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցների ու հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի շրջանառության և ապօրինի շրջանառության կանխարգելման միջգերատեսչական հանձնաժողովի (այսուհետ` հանձնաժողով) գործունեության կազմակերպման, Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցների ու հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի շրջանառության և ապօրինի շրջանառության կանխարգելման, դրանց նկատմամբ հսկողությունն ուժեղացնելու ծրագրերի մշակման և իրականացման, ինչպես նաև այդ գործում Հայաստանի Հանրապետության պետական լիազորված մարմինների ու կազմակերպությունների փոխհամագործակցության հետ կապված հարցերը:
(1-ին կետը փոփ. 06.10.16 N 1014-Ն)
2. Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
3. Հանձնաժողովը, ելնելով իր աշխատանքների գործառական ուղղվածությունից, մշակում է միջոցառումների գերատեսչական ծրագրեր, ղեկավարվելով «Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 52-54-րդ հոդվածներով` յուրաքանչյուր տարի մինչև նոյեմբերի 1-ը կազմում ու Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի տարեկան ծրագիր, որի կատարման մասին մինչև յուրաքանչյուր տարվա փետրվարի 1-ը հաշվետվություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարություն:
II. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
4. Հանձնաժողովի հիմնական խնդիրներն են`
ա) Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցների ու հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի շրջանառության և ապօրինի շրջանառության կանխարգելումը, դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի արդյունավետության բարձրացումը, կանխարգելման բնագավառում պետական լիազորված մարմինների կողմից իրականացվող գործունեության համակարգումը, ինչպես նաև թմրամիջոցների ու հոգեներգործուն նյութերի շրջանառության նկատմամբ հսկողության և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարում Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորությունների կատարման ապահովումը,
բ) Հայաստանի Հանրապետության տարածքում թմրամիջոցների և հոգեներգործուն նյութերի ապօրինի շրջանառության կանխմանն ու նվազեցմանը, ինչպես նաև այդ երևույթների դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանն օժանդակելը,
գ) Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցների ու հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի շրջանառության և ապօրինի շրջանառության կանխարգելման նպատակով ակտիվ պայքար ծավալելու համար աշխատանքների իրականացումը,
դ) անչափահասների ու երիտասարդության շրջանում թմրամիջոցների և հոգեներգործուն նյութերի ապօրինի շրջանառության կանխարգելման ու թմրամոլության կանխման հարցերով նպատակային քարոզչական աշխատանքի կազմակերպումը:
(4-րդ կետը փոփ. 06.10.16 N 1014-Ն)
5. Հանձնաժողովն իր առջև դրված հիմնական խնդիրներին համապատասխան`
ա) համակարգում է Հայաստանի Հանրապետության նախարարությունների, պետական կառավարման այլ մարմինների կողմից` թմրամիջոցների ու հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի շրջանառության և ապօրինի շրջանառության կանխարգելման աշխատանքները,
բ) միջոցառումներ է իրականացնում թմրամիջոցների ու հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի շրջանառության և ապօրինի շրջանառության կանխարգելման բոլոր փուլերում կանխարգելիչ, բժշկական, վերականգնողական, թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ ուղղված քարոզչության և այդ բնագավառում հասարակական կարծիքի ձևավորման ուղղությամբ պետական լիազորված մարմինների ու կազմակերպությունների ջանքերի համախմբման և համակարգման համար,
գ) կազմակերպում է թմրամիջոցների ու հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի շրջանառության և ապօրինի շրջանառության կանխարգելման հարցերով հանրապետական, տարածաշրջանային, ինչպես նաև միջազգային գիտագործնական խորհրդաժողովներ, հանդիպումներ, մասնակցում է օտարերկրյա պետություններում անցկացվող համանման միջոցառումներին,
դ) սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում առաջարկություններ թմրամիջոցների ու հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի շրջանառության և ապօրինի շրջանառության կանխարգելման միջոցառումների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության օրենսդրության մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու, համապատասխան պայմանագրեր մշակելու և կնքելու վերաբերյալ,
ե) քննարկում է Հայաստանի Հանրապետության նախարարությունների ու պետական կառավարման այլ մարմինների, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների կողմից թմրամիջոցների ու հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի շրջանառության և ապօրինի շրջանառության կանխարգելման ուղղությամբ իրականացված միջոցառումների մասին հաղորդումները և ընդունում համապատասխան որոշումներ,
զ) քննարկում է անչափահասների ու երիտասարդության շրջանում թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության նվազեցման ու կանխման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրականացվող միջոցառումների հետ կապված հարցերը և ընդունում համապատասխան որոշումներ,
է) զանգվածային լրատվության միջոցների հաղորդումների հիման վրա թմրամիջոցների ու հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի շրջանառության և ապօրինի շրջանառության կանխարգելման ուղղությամբ իրականացվող աշխատանքների բարելավման նպատակով մշակում և սահմանված կարգով առաջարկություններ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարություն` քննարկման,
ը) քննարկում և հաստատում է հանձնաժողովի աշխատանքային պլանները, փոփոխություններ ու լրացումներ է կատարում դրանցում, լսում հանձնաժողովի անդամների հաշվետվությունները նախատեսված միջոցառումների իրականացման ընթացքի մասին,
թ) Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում առաջարկություններ հանձնաժողովի կազմի համալրման կամ փոփոխման վերաբերյալ,
ժ) ուսումնասիրում ու տարածում է թմրամիջոցների ու հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի շրջանառության և ապօրինի շրջանառության կանխարգելման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության նախարարությունների, պետական կառավարման այլ մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների կատարած աշխատանքի դրական փորձը:
(5-րդ կետը փոփ. 06.10.16 N 1014-Ն)
6. Հանձնաժողովն իր առջև դրված խնդիրների իրականացման նպատակով իրավունք ունի Հայաստանի Հանրապետության նախարարություններից, պետական կառավարման այլ մարմիններից պահանջելու թմրամիջոցների ու հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի շրջանառության և ապօրինի շրջանառության կանխարգելման հարցերին առնչվող նյութեր, փաստաթղթեր, տեղեկություններ և հաղորդումներ:
Հանձնաժողովն իրավասու է, անհրաժեշտության դեպքում, Հայաստանի Հանրապետության համապատասխան նախարարություններ, պետական կառավարման այլ մարմիններ ներկայացնելու առաջարկություններ իրենց իրավասությունների սահմաններում կազմակերպություններում ստուգումներ անցկացնելու, թմրամիջոցների ու հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի շրջանառության և ապօրինի շրջանառության կանխարգելմանն առնչվող աշխատանքների վերաբերյալ:
(6-րդ կետը փոփ. 06.10.16 N 1014-Ն)
7. Հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպելու նպատակով, անհրաժեշտության դեպքում, ստեղծում է ժամանակավոր աշխատանքային խմբեր:
8. Հանձնաժողովն իրավունք ունի համապատասխան իրավասու մարմիններ ներկայացնելու միջնորդություններ թմրամիջոցների ու հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի շրջանառության և ապօրինի շրջանառության կանխարգելման միջոցառումների համալիր ծրագրով նախատեսված միջոցառումների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար պաշտոնատար անձանց` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:
(8-րդ կետը փոփ. 06.10.16 N 1014-Ն)
9. Հանձնաժողովն իր գործունեությամբ և ընդունված որոշումներով չի կարող միջամտել Հայաստանի Հանրապետության պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների և կազմակերպությունների ընթացիկ գործունեությանը:
III. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄՆ ՈՒ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
10. Հանձնաժողովի աշխատանքները կազմակերպվում են նիստերի միջոցով, որոնք հրավիրվում են ըստ անհրաժեշտության, բայց առնվազն յուրաքանչյուր 6 ամիսը մեկ անգամ:
(10-րդ կետը փոփ. 06.10.16 N 1014-Ն)
Հանձնաժողովի արտահերթ նիստեր կարող են հրավիրվել հանձնաժողովի նախագահի կողմից կամ հանձնաժողովի անդամների առնվազն մեկ երրորդի պահանջով:
11. Հանձնաժողովի նիստերի հրավիրման օրվա, տեղի, ժամանակի և օրակարգի մասին հանձնաժողովի անդամներն իրազեկվում են նիստի հրավիրման օրվանից առնվազն 5 օր առաջ:
12. Հանձնաժողովի նիստերն իրավազոր են, եթե դրանց մասնակցում է նրա անդամների կեսից ավելին:
Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են, եթե դրանց օգտին քվեարկել է հանձնաժողովի նիստին մասնակցած անդամների կեսից ավելին: Հավասար ձայների դեպքում հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է:
13. Հանձնաժողովի անդամներն իրենց պարտականությունները կատարում են անվճար:
14. Հանձնաժողովի նախագահը`
ա) հրավիրում է հանձնաժողովի նիստեր և նախագահում դրանք,
բ) հաստատում է հանձնաժողովի անհատական կազմը,
գ) կազմակերպում է հանձնաժողովի աշխատանքները և վերահսկողություն իրականացնում նրա կողմից ընդունված որոշումների կատարման նկատմամբ,
դ) նախապատրաստում է առաջարկություններ հանձնաժողովի աշխատանքային պլանների կազմման և կատարման վերաբերյալ,
ե) ստորագրում է հանձնաժողովի որոշումները, նրա գործունեությանն առնչվող մյուս փաստաթղթերը, գրագրությունները,
զ) ներկայացնում է հանձնաժողովը պետական մարմիններում, կազմակերպություններում և միջազգային հարաբերություններում,
է) իրականացնում է սույն աշխատակարգից բխող այլ լիազորություններ:
15. Հանձնաժողովի անդամները`
ա) մասնակցում են հանձնաժողովի նիստերին, թմրամիջոցների ու հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի շրջանառության և ապօրինի շրջանառության կանխարգելման միջոցառումների համալիր ծրագրի, հանձնաժողովի աշխատանքային պլանների մշակման և դրանց իրականացման աշխատանքներին,
բ) աջակցում են Հայաստանի Հանրապետության պետական մարմիններին, կազմակերպություններին ու քաղաքացիներին` թմրամիջոցների ու հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի շրջանառության և ապօրինի շրջանառության կանխարգելման գործում,
գ) ծավալում են քարոզչական աշխատանք թմրամիջոցների ու հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի շրջանառության և ապօրինի շրջանառության կանխարգելման ուղղությամբ:
Հանձնաժողովի անդամը հանձնաժողովի նիստերին հարգելի պատճառով չմասնակցելու դեպքում պարտավոր է դրա մասին, հնարավորության դեպքում, նախապես տեղյակ պահել հանձնաժողովի նախագահին:
(15-րդ կետը փոփ. 06.10.16 N 1014-Ն)
16. Հանձնաժողովի աշխատանքների տեխնիկական ապահովումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը:
IV. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ
17. Հանձնաժողովի գործունեությունը դադարում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
18. Հանձնաժողովի գործունեության դադարումից հետո նրա գործունեության հետ կապված բոլոր նյութերը, փաստաթղթերը ենթակա են պահպանման` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
(հավելվածը փոփ. 06.10.16 N 1014-Ն)
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
01.02.2024, N 171-Ն | 03.02.2024, N 725-Ն | |
06.10.2016, N 1014-Ն | 13.10.2016, N 725-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|