ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՄԱՐՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑԱԾ, ԱՅԴ ՊԱՏՃԱՌՈՎ ՀԱՇՄԱՆԴԱՄ ԴԱՐՁԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԶՈՀՎԱԾՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՎԱԾՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ մարտական գործողությունների մասնակցած, այդ պատճառով հաշմանդամ դարձած զինծառայողների և ազատամարտիկների, ինչպես նաև զոհվածների ընտանիքների սոցիալական պաշտպանվածության նպատակով որոշում եմ.
1. (կետը ուժը կորցրել է 12.04.94 ՆՀ-285)
2. (կետը ուժը կորցրել է 12.04.94 ՆՀ-285)
3. Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ մարտական գործողությունների պատճառով հաշմանդամ դարձած զինծառայողներին և ազատամարտիկներին իրավունք վերապահել.
ա) (ենթակետը ուժը կորցրել է 12.04.94 ՆՀ-285)
բ) (ենթակետը ուժը կորցրել է 12.04.94 ՆՀ-285)
գ) բժշկի դեղատոմսով դեղորայք անվճար ստանալու և պետական բուժական հիմնարկներում արտահերթ և անվճար սպասարկվելու.
դ) անվճար ձեռք բերելու պրոթեզա-օրթոպեդիկ պարագաներ.
ե) տարին մեկ անգամ անվճար ձեռք բերելու առողջարանային ուղեգիր.
զ) անվճար և արտահերթ հեռախոս տեղադրելու.
է) (ենթակետը հանվել է 11.07.94 ՆՀ-346)
ը) (ենթակետը ուժը կորցրել է 12.04.94 ՆՀ-285)
Սույն կետի «դ», «ե», «զ», «է» ենթակետերով սահմանվող արտոնությունները տարածել Հայաստանի Հանրապետության պաշտպանվածության ժամանակ զոհված զինծառայողների և ազատամարտիկների ընտանիքների վրա:
(3-րդ կետը փոփ. 12.04.94 ՆՀ-285, 11.07.94 ՆՀ-346)
4. Հայաստանի Հանրապետության պաշտպանվածության ժամանակ մարտական գործողությունների մասնակցած զինծառայողներին և ազատամարտիկներին իրավունք վերապահել.
ա) (ենթակետը ուժը կորցրել է 12.04.94 ՆՀ-285)
բ) օգտվելու սույն հրամանագրի 3-րդ կետի «գ», «զ» ենթակետերով նախատեսված արտոնություններից:
(4-րդ կետը փոփ. 12.04.94 ՆՀ-285)
5. Պատգամավորների շրջանային և քաղաքային խորհուրդների գործադիր կոմիտեներին` ըստ ամենայնի օժանդակել կենտրոնական ջեռուցում չունեցող տներում բնակվող Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների և ազատամարտիկների ընտանիքներին, ինչպես նաև մարտական գործողությունների պատճառով հաշմանդամ դարձած զինծառայողներին և ազատամարտիկներին վառելիքի հատկացման հարցում` փոխհատուցելով կատարվող ծախսերի 50 տոկոսը:
6. Դպրոցներում և նախադպրոցական հիմնարկներում ուսման վարձից ազատել Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զոհված (մահացած), ինչպես նաև մարտական գործողությունների պատճառով հաշմանդամ դարձած զինծառայողների և ազատամարտիկների երեխաներին:
(6-րդ կետը լրաց. 11.07.94 ՆՀ-346)
7. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` 15 օրյա ժամկետում ընդունել սույն հրամանագրի կիրարկումն ապահովող համապատասխան ակտեր:
(նախկինում 6-րդ կետ 11.07.94 ՆՀ-346)
8. Առաջարկել Հայաստանի Հանրապետության ԳԵրագույն խորհրդին`
ա) Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ մարտական գործողությունների պատճառով հաշմանդամ դարձած զինծառայողների և ազատամարտիկների, ինչպես նաև զոհվածների ընտանիքների նվազագույն կենսաթոշակների չափ հաստատել Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի կրկնապատիկը.
բ) Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ մարտական գործողությունների պատճառով հաշմանդամ դարձած զինծառայողներին և ազատամարտիկներին ազատել եկամտահարկի վճարումից:
(նախկինում 7-րդ կետ 11.07.94 ՆՀ-346)
9. Սույն հրամանագիրը ուժի մեջ է մտնում 1992 թվականի հունիսի 1-ից:
(նախկինում 8-րդ կետ 11.07.94 ՆՀ-346)
Հայաստանի Հանրապետության |
Լ. Տեր-Պետրոսյան |
|