ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԿՈՂՄԻՑ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐՈՒՄ ՆՇԱՆԱԿՎՈՂ ԱՆՁԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով կամ կարգադրություններով պետական մարմիններում ծառայող անձանց պետական այլ պաշտոններում նշանակելու համար անհրաժեշտ փաստաթղթեր ներկայացնելու միասնական ցանկ սահմանելու նպատակով որոշում եմ.
1. Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից պետական մարմիններում ծառայող անձանց պետական այլ պաշտոններում նշանակելու համար Հայաստանի Հանրապետության Նախագահին են ներկայացվում՝
ա) օրենսդրությամբ համապատասխան պաշտոնում նշանակելու ներկայացման իրավունք ունեցող մարմնի հիմնավորված առաջարկությունը կամ գրությունը,
բ) Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ կամ օրենքներով նախատեսված դեպքերում՝ համապատասխան պաշտոնում նշանակելու համար իրավասու մարմնի որոշումը կամ եզրակացությունը,
գ) համապատասխան պաշտոնում նշանակվելու համար առաջադրված անձի (այսուհետ՝ առաջադրված անձ) կենսագրությունը,
դ) տեղեկանք առաջադրված անձի աշխատանքային գործունեության վերաբերյալ,
ե) առաջադրված անձի ծառայողական բնութագիրը` տրված վերջին ծառայության վայրի պետական մարմնի ղեկավարի կողմից:
2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|