ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 սեպտեմբերի 2016 թվականի N 921-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԻՏԱԿԱՆ, ԳԻՏԱԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԵՎ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՈՒ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի «ը» ենթակետը և 7-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերական համալիրի կազմակերպությունների գիտական, գիտաարտադրական և արտադրական ձեռքբերումների միասնական տեղեկատվական համակարգի ստեղծման ու վարման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2016 թ. սեպտեմբերի 8 Երևան |
Հավելված |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԻՏԱԿԱՆ, ԳԻՏԱԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԵՎ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՈՒ ՎԱՐՄԱՆ
1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերական համալիրի կազմակերպությունների գիտական, գիտաարտադրական և արտադրական ձեռքբերումների միասնական տեղեկատվական համակարգի ստեղծման ու վարման հետ կապված հարաբերությունները:
2. «Ռազմարդյունաբերական համալիրի մասին», «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» և «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված հասկացությունները սույն կարգում կիրառվում են նույն իմաստով:
3. Ռազմարդյունաբերական համալիրի սուբյեկտների կառավարման ավտոմատացված համակարգի մաս հանդիսացող Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերական համալիրի կազմակերպությունների գիտական, գիտաարտադրական և արտադրական ձեռքբերումների միասնական տեղեկատվական համակարգը (այսուհետ` միասնական տեղեկատվական համակարգ) կազմված է բաժիններից, որոնք ձևավորում ու վարում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմարդյունաբերության պետական կոմիտեն (այսուհետ` կոմիտե):
4. Միասնական տեղեկատվական համակարգում գրանցումը կոմիտեի կողմից իրականացվում է թղթային (քարտային) և էլեկտրոնային տարբերակներով: Եթե քարտային գրառումները չեն համապատասխանում էլեկտրոնային կրիչներում առկա գրառումներին, ապա կիրառվում է քարտային տեղեկատվությունը:
5. Միասնական տեղեկատվական համակարգում գաղտնի փաստաթղթերի մշակման, պահպանման, ճշգրտման և վարման հետ կապված աշխատանքներն իրականացվում են «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
6. Գիտական, գիտաարտադրական և արտադրական ձեռքբերումներ են համարվում հատուկ գիտական և գիտաարտադրական աշխատանքների արդյունքները:
7. Միասնական տեղեկատվական համակարգը հատուկ գիտական և գիտաարտադրական աշխատանքների արդյունքների մասին տեղեկատվական ամբողջություն է` համաձայն ձևի:
8. Միասնական տեղեկատվական համակարգում հատուկ գիտական և գիտաարտադրական աշխատանքների արդյունքների մասին տեղեկատվության մուտքագրումը կատարվում է էլեկտրոնային կենտրոնային սերվերում և թղթային տարբերակով:
9. Հատուկ գիտական և գիտաարտադրական աշխատանքների արդյունքները կոմիտեին են հանձնվում հանձնման-ընդունման ակտով:
10. Միասնական տեղեկատվական համակարգում մուտքագրումները կատարվում են հատուկ գիտական և գիտաարտադրական աշխատանքների արդյունքները հանձնման-ընդունման ակտով ներկայացվելուց հետո 5-օրյա ժամկետում:
11. Էլեկտրոնային կենտրոնական սերվերից օգտվելու հնարավորություն ունեն Հայաստանի Հանրապետության զինված ուժերի վարչությունները և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումները` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության լոկալ ցանցի միջոցով:
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |
Ձև
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
ՀԱՏՈՒԿ ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
NN |
Հատուկ գիտական և գիտաարտադրական աշխատանքի անվանումը կամ պայմանագրի համարը |
ՌԱՀ-ի կազմակերպության անվանումը |
Աշխատանքի նշանակությունը և նպատակը |
Արդյունքը |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|