Գլխավոր տեղեկություն
Համար
N 688-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (07.07.2016-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
30.06.2016
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
06.07.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.07.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 հունիսի 2016 թվականի N 688-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 11-Ի N 110-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի փետրվարի 11-ի «Հայաստանի գործարար միջավայրի բարելավման 2016 թվականի միջոցառումների ծրագրին հավանություն տալու մասին» N 110-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) որոշման հավելվածի 1-ին կետի`

ա. 1-ին ենթակետի «Միջոցառումը» սյունակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հայաստանի Հանրապետությունում արտադրվող ապրանքների դրոշմավորման նպատակով ակցիզային դրոշմանիշեր ձեռք բերելու համար՝ հարկային տեսչություն, ինչպես նաև Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների համար ակցիզային դրոշմանիշեր ձեռք բերելու համար՝ վերադաս մաքսային մարմին համապատասխան դիմումները և փաստաթղթերն էլեկտրոնային եղանակով ներկայացնելու հնարավորության ստեղծում», իսկ «Կատարման ժամկետը» սյունակից հանել «օրենսդրական փոփոխությունների իրականացում` 30.06.2016 թ.» բառերը,

բ. 2-րդ ենթակետի «Միջոցառումը» սյունակում «ՀՀ ֆինանսների նախարարության» բառերը փոխարինել «հարկային մարմնի պաշտոնական ինտերնետային» բառերով, իսկ «բ» պարբերության մեջ «հարկեր վճարող տնտեսավարող սուբյեկտների» բառերը՝ «ներկայացված հաշվետվությունների» բառերով,

գ. 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ և 8-րդ ենթակետերի «Պատասխանատու մարմինը» սյունակում «ՀՀ ֆինանսների նախարարություն» բառերը փոխարինել «ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե» բառերով,

դ. 4-րդ ենթակետի «Կատարման ժամկետը» սյունակում «30.12.2016 թ.» բառերը փոխարինել «սույն կետի 3-րդ ենթակետով սահմանված իրավական հիմքի ապահովման և ծրագրավորման աշխատանքներն ապահովելու համար ֆինանսավորումն ստանալուց հետո վեց ամսվա ընթացքում» բառերով,

ե. 7-րդ ենթակետի «Միջոցառումը» սյունակում «հայեցակարգի մշակում» բառերը փոխարինել «օրենսդրական հիմքի ապահովում» բառերով, իսկ «Կատարման ժամկետը» սյունակում «01.07.2016 թ.» բառերը՝ «30.12.2016 թ.» բառերով.

2) որոշման հավելվածի 2-րդ կետի`

ա. 1-ին ենթակետի «Միջոցառումը» սյունակում «ՀՀ ֆինանսների նախարարության» բառերը փոխարինել «մաքսային մարմնի պաշտոնական ինտերնետային» բառերով,

բ. 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ ենթակետերի «Պատասխանատու մարմինը» սյունակում «ՀՀ ֆինանսների նախարարություն» բառերը փոխարինել «ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե» բառերով:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Հ. Աբրահամյան

 

2016 թ. հուլիսի 6

Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան