«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
29 հունիսի 2016 թ.
Պետական գրանցման թիվ 60616217
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
17 հունիսի 2016 թ. |
N 23-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԹԵԿՆԱԾՈՒԻ ԳՈՒՅՔԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ՁԵՎԸ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 8-րդ հոդվածի 5-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.
1. Սահմանել`
1) թեկնածուի գույքի և եկամուտների մասին հայտարարագրի ձևը` համաձայն N 1 հավելվածի.
2) թեկնածուի գույքի և եկամուտների մասին հայտարարագիրը ներկայացնելու կարգը` համաձայն N 2 հավելվածի:
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ |
Տ. Մուկուչյան |
Հավելված 1 |
ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ
________________________________ Ընտրության անվանում |
ԹԵԿՆԱԾՈՒԻ ԳՈՒՅՔԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ |
Հաշվետու ժամանակաշրջանը
Թեկնածուի ազգանուն, անուն, հայրանուն |
||||
Ծննդյան օր, ամիս, տարեթիվ |
||||
Հաշվառման վայր |
||||
Բնակության վայր |
||||
Ընտանեկան դրություն |
||||
Աշխատանքի վայր, զբաղեցրած պաշտոն |
||||
Հայտարարագիրը բաղկացած է |
|
Էջից |
|
Հայտարարագրի ներկայացման օր, ամիս, տարեթիվ |
|
Հայտարարագրի 1-ին էջի լրացման ուղեցույց
«ԹԵԿՆԱԾՈՒԻ ԳՈՒՅՔԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ» բառերից առաջ լրացվում է համապատասխան ընտրության անվանումը:
Որպես հաշվետու ժամանակաշրջան լրացվում է գրանցման փաստաթղթերի ներկայացման ժամկետի ամսվանը նախորդող 12 ամիսները ներառող ամսաթվերը:
«Թեկնածուի ազգանուն, անուն, հայրանուն» տողում լրացվում է թեկնածուի ազգանունը, անունը և հայրանունը:
«Ծննդյան օր, ամիս, տարեթիվ» տողում լրացվում է թեկնածուի ծննդյան օրը, ամիսը և տարեթիվը:
«Հաշվառման վայր» տողում լրացվում է բնակչության պետական ռեգիստրում թեկնածուի հաշվառման վայրը:
«Բնակության վայր» տողում լրացվում է թեկնածուի բնակության վայրի հասցեն:
«Ընտանեկան դրություն» տողում լրացվում է թեկնածուի ընտանեկան դրությունը:
«Աշխատանքի վայր, զբաղեցրած պաշտոն» տողում լրացվում է թեկնածուի աշխատանքի վայրի լրիվ անվանումը և զբաղեցրած պաշտոնը:
«Հայտարարագիրը բաղկացած է» տողում լրացվում է հայտարարագրի թերթերի թիվը:
«Հայտարարագիրը ներկայացնելու օրը, ամիսը, տարեթիվը» տողում լրացվում է հայտարարագիրը ընտրական հանձնաժողով ներկայացնելու օրը, ամիսը և տարեթիվը:
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ
Գույքի տեսակ |
Անշարժ գույքի գտնվելու վայր |
Գույքի նկատմամբ իրավունք |
Մակերես` քառ. մետր, հողամասի դեպքում` հա |
ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔ
Գույքի տեսակ |
Շարժական գույքի մակնիշ և սերիա |
Գույքի նկատմամբ իրավունք |
Թողարկման տարեթիվ |
«ԹԵԿՆԱԾՈՒԻ ԹԱՆԿԱՐԺԵՔ ԳՈՒՅՔ
(ԱՆՇԱՐԺ ԵՎ ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔ ԱՂՅՈՒՍԱԿՆԵՐՈՒՄ ՉՆՇՎԱԾ ԵՎ 8 ՄԼՆ ԴՐԱՄԸ ԿԱՄ ԴՐԱՆ ՀԱՄԱՐԺԵՔ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԸ ԳԵՐԱԶԱՆՑՈՂ ԳՈՒՅՔ)
Թանկարժեք գույքի անվանում |
Թանկարժեք գույքի արժեքը |
Թանկարժեք գույքի արժույթը |
|
Հայտարարագրի 2-րդ էջի լրացման ուղեցույց
«ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ» բաժնում լրացվում են գրանցման համար փաստաթղթերի ներկայացման ամսվա 1-ի դրությամբ թեկնածուին սեփականության և այլ գույքային իրավունքով պատկանող անշարժ գույքի վերաբերյալ տվյալները:
«Գույքի տեսակ» սյունակում լրացվում է թեկնածուին սեփականության և այլ գույքային իրավունքով պատկանող անշարժ գույքի տեսակը (հողամաս, ընդերքի մաս, մեկուսի ջրային օբյեկտ, անտառ, շենք և շինություն, հողին ամրակայված այլ անշարժ գույք):
«Անշարժ գույքի գտնվելու վայր» սյունակում լրացվում է թեկնածուին սեփականության և այլ գույքային իրավունքով պատկանող, համապատասխան տողում նշված անշարժ գույքի գտնվելու հասցեն:
«Գույքի նկատմամբ իրավունք» սյունակում լրացվում է անշարժ գույքի նկատմամբ իրավունքը (միանձնյա սեփականություն, ընդհանուր համատեղ սեփականություն, ընդհանուր բաժնային սեփականություն, անհատույց օգտագործում կամ վարձակալություն):
«Մակերես` քառ. մետր, հողամասի դեպքում` հա» սյունակում լրացվում է շենքի և շինության, հողին ամրակայված այլ անշարժ գույքի մակերեսը քառ. մետրերով, իսկ հողամասի, ընդերքի մասի, մեկուսի ջրային օբյեկտի, անտառի դեպքում` հեկտարով:
«ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔ» բաժնում լրացվում են գրանցման համար փաստաթղթերի ներկայացման ամսվա 1-ի դրությամբ թեկնածուին սեփականության և այլ գույքային իրավունքով պատկանող շարժական գույքի վերաբերյալ տվյալները:
«Գույքի տեսակ» սյունակում լրացվում է թեկնածուին սեփականության և այլ գույքային իրավունքով պատկանող շարժական գույքի տեսակը (ավտոմոբիլային տրանսպորտի միջոց, անվավոր, թրթուրավոր, ինքնագնաց մեքենա կամ մեխանիզմ, կցորդ, կիսակցորդ, օդային փոխադրամիջոց, ջրային փոխադրամիջոց և այլն):
«Շարժական գույքի մակնիշ և սերիա» սյունակում լրացվում են թեկնածուին սեփականության և այլ գույքային իրավունքով պատկանող համապատասխան տողում նշված շարժական գույքի մակնիշը և սերիան (օրինակ` «ԲՄՎ 540 i», «Մերսեդես Բենց 500 SEL», «Տոյոտա RAV 4» և այլն):
«Գույքի նկատմամբ իրավունք» սյունակում լրացվում է շարժական գույքի նկատմամբ իրավունքը (միանձնյա սեփականություն, ընդհանուր համատեղ սեփականություն, ընդհանուր բաժնային սեփականություն, անհատույց օգտագործում կամ վարձակալություն):
«Թողարկման տարեթիվ» սյունակում լրացվում է շարժական գույքի թողարկման տարեթիվը:
«ԹԵԿՆԱԾՈՒԻ ԹԱՆԿԱՐԺԵՔ ԳՈՒՅՔ (ԱՆՇԱՐԺ ԵՎ ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔ ԱՂՅՈՒՍԱԿՆԵՐՈՒՄ ՉՆՇՎԱԾ ԵՎ 8 ՄԼՆ ԴՐԱՄԸ ԿԱՄ ԴՐԱՆ ՀԱՄԱՐԺԵՔ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԸ ԳԵՐԱԶԱՆՑՈՂ ԳՈՒՅՔ)» բաժնում լրացվում են անշարժ և շարժական գույք բաժիններում չնշված և 8 միլիոն դրամից կամ դրան համարժեք արտարժույթից ավելի արժեք ունեցող գույքի վերաբերյալ տվյալները` (գրանցման համար փաստաթղթերի ներկայացման ամսվա 1-ի դրությամբ):
«Թանկարժեք գույքի անվանում» սյունակում լրացվում է թանկարժեք գույքի անվանումը:
«Թանկարժեք գույքի արժեքը» սյունակում լրացվում է թանկարժեք գույքի արժեքը:
«Թանկարժեք գույքի արժույթը» սյունակում լրացվում է թանկարժեք գույքի արժույթը:»:
ԵԿԱՄՈՒՏՆԵՐ
Եկամտի տեսակ |
Եկամուտ վճարողի անվանում կամ ազգանուն, անուն և հայրանուն |
եկամտի չափ (գումար) |
Արժույթի տեսակ |
ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՕՐՎԱ ԴՐՈՒԹՅԱՄԲ
Արժույթի տեսակ |
Չափ |
ԱՐԺԵԹՈՒՂԹ ԵՎ ԱՅԼ ՆԵՐԴՐՈՒՄ
Ընկերության անվանում |
Ներդրման տեսակ |
Ընկերությունում ներդրման չափը` |
|
Հայտարարագրի 3-րդ էջի լրացման ուղեցույց
«ԵԿԱՄՈՒՏՆԵՐ» բաժնում արտացոլվում են գրանցման փաստաթղթերի ներկայացման ժամկետի ամսվանը նախորդող 12 ամիսներին ստացած եկամուտների մասին տվյալները:
«Եկամտի տեսակ» սյունակում լրացվում է թեկնածուի կողմից ստացված եկամուտները (աշխատավարձ, աշխատավարձին հավասարեցված վճարումներ, շահաբաժիններ, ստացված փոխառություններ, տրված փոխառությունների դիմաց ստացված տոկոսներ, գույքի օտարումից, վարձակալությունից ստացված եկամուտներ, ձեռնարկատիրական գործունեությունից ստացված եկամուտներ և այլ եկամուտներ):
«Եկամուտ վճարողի անվանումը կամ ազգանուն, անուն և հայրանուն» սյունակում լրացվում է թեկնածուին եկամուտ վճարած կազմակերպության անվանումը կամ ֆիզիկական անձի ազգանունը, անունը և հայրանունը:
«Եկամտի չափ (գումար)» սյունակի համապատասխան տողում լրացվում է եկամուտ վճարողի կողմից` թեկնածուին ՀՀ դրամով, արտարժույթով վճարված համապատասխան եկամտի տեսակի չափը:
«Արժույթի տեսակ» սյունակի համապատասխան տողում նշվում է «Եկամտի չափ (գումար)» սյունակում նշված գումարի (եկամտի) արժույթի անվանումը:
«ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՕՐՎԱ ԴՐՈՒԹՅԱՄԲ» բաժնում արտացոլվում են գրանցման համար փաստաթղթերի ներկայացման ամսվա 1-ի դրությամբ թեկնածուի դրամական միջոցների մասին տվյալները:
«Չափ» սյունակի համապատասխան տողում լրացվում է թեկնածուի ՀՀ դրամով, արտարժույթով առկա դրամական միջոցի չափը:
«Արժույթի տեսակ» սյունակի համապատասխան տողում նշվում է «Չափ» սյունակում նշված դրամական միջոցի արժույթի անվանումը:
«ԱՐԺԵԹՈՒՂԹ ԵՎ ԱՅԼ ՆԵՐԴՐՈՒՄ» բաժնում լրացվում է գրանցման համար փաստաթղթերի ներկայացման ամսվա 1-ի դրությամբ արժեթղթերի և այլ ներդրումների մասին տվյալները:
«Ընկերության անվանում» սյունակում լրացվում է այն ընկերության անվանումը, որտեղ կատարվել է ներդրումը:
«Ներդրման տեսակ» սյունակում լրացվում է թեկնածուի ձեռք բերած արժեթղթերի (պարտատոմս, չեկ, մուրհակ, բաժնետոմս և Հայաստանի Հանրապետության օրենքներով արժեթղթերի թվին դասվող այլ փաստաթուղթ` բացառությամբ բանկային վկայագրի) և այլ ներդրումների (բաժնեմասի, փայաբաժնի) տեսակը:
«Ընկերությունում ներդրման չափը` %-ներով» սյունակում լրացվում է թեկնածուի ձեռք բերած արժեթղթերի և այլ ներդրումների չափը տոկոսային արտահայտությամբ:
Հավելված 2 |
Կ Ա Ր Գ
ԹԵԿՆԱԾՈՒԻ ԳՈՒՅՔԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ
1. Սույն կարգը սահմանում է Ազգային ժողովի, Երևանի, Գյումրու, Վանաձորի ավագանիների ընտրություններին մասնակցող կուսակցության (կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակները, համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուներին գրանցելուց հետո Ազգային ժողովի, Երևանի, Գյումրու, Վանաձորի ավագանիների ընտրություններին մասնակցող կուսակցության (կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակներում ընդգրկված համապատասխանաբար պատգամավորի թեկնածուի, ավագանու անդամի թեկնածուի և համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուի (այսուհետ` թեկնածու) գույքի և եկամուտների մասին հայտարարագրի (այսուհետ` հայտարարագիր) ներկայացման կարգը:
2. Հայտարարագիրը լրացվում է համաձայն սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով սահմանված ձևի` սույն կարգի և հայտարարագրի ձևաթղթի լրացման ուղեցույցի պահանջներին համապատասխան:
3. Հայտարարագրի ձևաթուղթը տրամադրում է թեկնածուին գրանցած ընտրական հանձնաժողովը, իսկ հայտարարագրի ձևի էլեկտրոնային տարբերակը կարող է ներբեռնվել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքից:
Եթե հայտարարագրի բաժիններից որևէ մեկի տողերը բավարար չեն հայտարարագրման ենթակա բոլոր տեղեկությունները լրացնելու համար, ապա թղթային տարբերակում դրանք լրացվում և ներկայացվում են այդ բաժինն ընդգրկող նույնօրինակ (պատճենված) ձևաթղթերի վրա, իսկ էլեկտրոնային տարբերակում` այդ բաժինն ընդգրկող տողերն ավելացնելու միջոցով:
4. Հայտարարագրի յուրաքանչյուր էջի վերջում դրվում է հայտարարատուի ստորագրությունը:
5. Հայտարարագրում նշվում են Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված գրանցման համար փաստաթղթերի ներկայացման ամսվա 1-ի դրությամբ գույքի կազմը, ինչպես նաև գրանցման փաստաթղթերի ներկայացման ժամկետի ամսվան նախորդող 12 օրացուցային ամիսների ընթացքում ստացված եկամուտները:
6. Հայտարարագրման ենթակա է թեկնածուին սեփականության և այլ գույքային իրավունքով պատկանող անշարժ գույքը, իսկ որպես շարժական գույք հայտարարագրման են ենթակա թեկնածուին սեփականության և այլ գույքային իրավունքով պատկանող շարժական գույքի հետևյալ տեսակները` ավտոմոբիլային տրանսպորտի միջոց, անվավոր, թրթուրավոր, ինքնագնաց մեքենա կամ մեխանիզմ, կցորդ, կիսակցորդ, օդային փոխադրամիջոց, ջրային փոխադրամիջոց: Հայտարարագրման ենթակա է նաև թեկնածուին պատկանող 8 միլիոն դրամից կամ դրան համարժեք արտարժույթից ավելի արժեք ունեցող թանկարժեք գույքը, ինչպես նաև արժեթղթերը և դրամական միջոցները:
7. Թեկնածուները հայտարարագիրը համապատասխան ընտրական հանձնաժողով են ներկայացնում թղթային տարբերակով, իսկ պատգամավորի թեկնածուները` նաև էլեկտրոնային կրիչով` Adobe Acrobat (*.pdf) (Ադոբ Աքրոբատ (*.պդֆ)) տարբերակով` մեկ ֆայլի մեջ:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
25.07.2023, N 24-Ն | 26.07.2023, N 23-Ն | |
26.08.2021, N 210-Ն | 06.09.2021, N 23-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|