ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 20-Ի ՆՀ-25-Ա ԵՎ ՄԱՐՏԻ 25-Ի ՆՀ-42-Ա ՀՐԱՄԱՆԱԳՐԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունում արդարադատության խորհրդի մասով կատարված փոփոխությունները և հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի առաջին մասի 1-ին կետի «գ» ենթակետը` որոշում եմ.
Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Նախագահի 2004 թվականի փետրվարի 20-ի «Արդարադատության խորհրդի դատախազ անդամներ նշանակելու մասին» ՆՀ-25-Ա և Հայաստանի Հանրապետության Նախագահի 2004 թվականի մարտի 25-ի «Հ. Սարդարյանին Հայաստանի Հանրապետության արդարադատության խորհրդի անդամ նշանակելու մասին» ՆՀ-42-Ա հրամանագրերը:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|