ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 հոկտեմբերի 2015 թվականի N 978-Ա
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՎՐԱՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՎՐԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ «ՍԱԴԱԽԼՈ-ԲԱԳՐԱՏԱՇԵՆ» ԱՆՑՄԱՆ ԿԵՏԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ` ԴԵԲԵԴ ԳԵՏԻ ՎՐԱ ՆՈՐ ԿԱՄՐՋԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՄԱՏԵՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 24-Ի N 135-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2000 թվականի ապրիլի 22-ի ՆԿ-557 կարգադրությամբ հաստատված կարգի 12-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի ապրիլի 21-ի N 482-Ն և 2013 թվականի օգոստոսի 1-ի N 834-Ն որոշումների, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության կառավարության և Վրաստանի կառավարության միջև 2014 թվականի դեկտեմբերի 24-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Վրաստանի պետական սահմանի «Սադախլո-Բագրատաշեն» անցման կետի տարածքում` Դեբեդ գետի վրա նոր կամրջի կառուցման վերաբերյալ» համաձայնագրի պահանջների կատարումն ապահովելու նպատակով՝
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարության և Վրաստանի կառավարության միջև 2014 թվականի դեկտեմբերի 24-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Վրաստանի պետական սահմանի «Սադախլո-Բագրատաշեն» անցման կետի տարածքում` Դեբեդ գետի վրա նոր կամրջի կառուցման վերաբերյալ» համաձայնագրով նախատեսված համատեղ հանձնաժողովի (այսուհետ` հանձնաժողով) հայկական կողմի անհատական կազմը` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2014 թվականի փետրվարի 24-ի «Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև գտնվող պետական սահմանի «Բագրատաշեն» անցման կետի տարածքում նոր կամրջի կառուցման աշխատանքները համակարգող միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի կազմը հաստատելու մասին» N 135-Ա որոշումը:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2015 թ. հոկտեմբերի 21 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2015 թ. հոկտեմբերի 21-ի N 978-Ա որոշման |
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՎՐԱՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՎՐԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ «ՍԱԴԱԽԼՈ-ԲԱԳՐԱՏԱՇԵՆ» ԱՆՑՄԱՆ ԿԵՏԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ` ԴԵԲԵԴ ԳԵՏԻ ՎՐԱ ՆՈՐ ԿԱՄՐՋԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՄԱՏԵՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ
Արթուր Առաքելյան |
- Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ (հանձնաժողովի նախագահ) |
Շավարշ Քոչարյան |
- Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ (հանձնաժողովի նախագահի տեղակալ) |
Արմեն Գևորգյան |
- Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ |
Խաչիկ Հակոբյան |
- Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի տեղակալ |
Վիգեն Քոչարյան |
- Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ |
Կարեն Իսախանյան |
- Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ |
Ֆելիքս Բաշոյան |
- Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ |
Վահագն Աֆյան |
- Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի արտաքին կապերի վարչության խորհրդատու |
Արտակ Բաղդասարյան |
- Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի տնտեսական զարգացման քաղաքականութան վարչության պետ |
Վարդան Վարդանյան | - Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ընդերքի վարչության պետ |
Արմենակ Սարգսյան | - Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության աշխատակազմի մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ |
Մանվել Մայիլյան |
- Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի զինծառայող |
Վոլոդյա Գասպարյան |
- Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալ |
Սերգեյ Մինասյան |
- Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության «Քաղաքաշինական ծրագրերի փորձագիտական կենտրոն» բաց բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն |
Արթուր Սարգսյան |
- «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» պետական ոչ առևտրային կազմակերպության գլխավոր գործադիր տնօրեն |
Անժելա Սաքս |
- Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի երևանյան գրասենյակի հիմնական բանկային համակարգի աշխատակից (դիտորդի կարգավիճակով, համաձայնությամբ) |
Խաչատուր Ավալյան |
- Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի երևանյան գրասենյակի բանկային համակարգի աշխատակից (դիտորդի կարգավիճակով, համաձայնությամբ) |
Ալլա Բակունց |
- Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի ժողովրդավարական ծրագրերի համակարգող (դիտորդի կարգավիճակով, համաձայնությամբ) |
Արա Աշջյան |
- Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի «ՀՀ պետական սահմանի` «Բագրատաշեն», «Բավրա» և «Գոգավան» անցման կետերի արդիականացում» ծրագրի համակարգող (դիտորդի կարգավիճակով, |
Հայկ Մարտիրոսյան |
- «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» պետական ոչ առևտրային կազմակերպության Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի աջակցությամբ իրականացվող Հայաստանի Հանրապետության պետական սահմանի «Բագրատաշեն» անցման կետի կամրջի վերակառուցման ծրագրի համակարգող-ղեկավար (հանձնաժողովի քարտուղար, |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Դ. Հարությունյան |