Գլխավոր տեղեկություն
Համար
N 228-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (09.04.2016-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1989/23
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
03.03.2016
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
15.03.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.03.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

 3 մարտի 2016 թվականի N 228-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Հայաստանի Հանրապետության Նախագահի վարձատրության, սպասարկման և անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի այլ երկիր կատարվող ճանապարհորդության ծախսերը փոխհատուցելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին առաջին եռամսյակում հատկացնել 3,264.813 դրամ` ներառյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հարկը՝ Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ նպաստներ բյուջեից» հոդվածով):

(1-ին կետը փոփ. 06.04.16 N 354-Ա)

2. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին՝ սույն որոշման 1-ին կետով նախատեսված գումարը նվիրաբերության պայմանագրի հիման վրա հատկացնել Լևոն Տեր-Պետրոսյանին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2016 թ. մարտի 15

Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
06.04.2016, N 354-Ա 09.04.2016, N 228-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան