ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 16-Ի ՆՀ-1064 ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 85-րդ հոդվածով՝ որոշում եմ.
1. Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի մարտի 16-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության կարգը սահմանելու մասին» ՆՀ-1064 հրամանագրում կատարել հետևյալ լրացումը՝
հրամանագրով սահմանված Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության կարգի 3-րդ կետը լրացնել հետևյալ նոր պարբերություններով՝
«Վարչապետի կողմից սահմանված լիազորությունների շրջանակում և կարգով կառավարության անդամը կարող է իրականացնել համակարգող նախարարի գործառույթներ, այն է՝ որոշակի ոլորտների քաղաքականության իրագործման, այդ ոլորտների հանրապետական գործադիր մարմինների, մարզպետների և Երևանի քաղաքապետի գործունեության համակարգումը, ինչպես նաև Վարչապետի հանձնարարությամբ հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին տալ հանձնարարականներ և իրականացնել դրանց կատարման նկատմամբ վերահսկողություն։
Կառավարության անդամին համակարգող նախարարի գործառույթներ վերապահվում են Հայաստանի Հանրապետության վարչապետի առաջարկությամբ՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով»։
2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
2005 թ. հունվարի 25 |