Գլխավոր տեղեկություն
Համար
N 412-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (29.04.2016-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2016.06.01/43(1223) Հոդ.365
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
28.04.2016
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
28.04.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.04.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 ապրիլի 2016 թվականի N 412-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1555-Ն ԵՎ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 17-Ի N 284-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1555-Ն որոշման N 11 հավելվածի NN 11.33 և 12 աղյուսակներում կատարել փոփոխություններ՝ համաձայն NN 1 և 2 հավելվածների:

2. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Թալինի հեղեղատարի քանդված հատվածների վերանորոգման և հունի մաքրման նպատակով «Մելիորացիա» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրելու համար Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեին 2016 թվականի առաջին կիսամյակում հատկացնել 26596.61 հազ. դրամ՝ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ դրամաշնորհներ պետական և համայնքային առևտրային կազմակերպություններին» հոդվածով (այդ թվում՝ հեղինակային հսկողություն՝ 100.81 հազ. դրամ և տեխնիկական հսկողություն՝ 504.34 հազ. դրամ):

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մարտի 17-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի N 1555-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեին գումար հատկացնելու և ըստ ջրօգտագործողների ընկերությունների պետական ֆինանսական աջակցության չափաքանակները հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի փետրվարի 16-ի N 181-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 284-Ն որոշման 2-րդ կետում «14,500.0» և «10,329.9» թվերը համապատասխանաբար փոխարինել «20,371.31» և «10,098.0» թվերով, իսկ N 3 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 3 հավելվածի:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Հ. Աբրահամյան


2016 թ. ապրիլի 28
Երևան

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2016 թվականի
ապրիլի 28-ի N 412-Ն որոշման

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2016 թվականի
ապրիլի 28-ի N 412-Ն որոշման

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության 2016 թվականի
ապրիլի 28-ի N 412-Ն որոշման

 

«Հավելված N 3
ՀՀ կառավարության 2016 թվականի
մարտի 17-ի N 284-Ն որոշման

Ց Ա Ն Կ

 

հրատապ իրականացման ենթակա հակահեղեղային միջոցառումների գումարների

 

 (հազ. դրամ)

 

NN
ը/կ

Մարզի անվանումը

Աշխատանքի համար նախատեսվող գումարը, այդ թվում՝

Նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման և փորձաքննության նախատեսվող գումարը, այդ թվում՝

 

տեխնիկական հսկողության գումարը

 

հեղինակային հսկողության գումարը

1.

ՀՀ Արարատի մարզ

158,573.86

2,982.00

5,480.0

640.0

1.1.

Արաքս գետի ափի ամրացում ՀՀ Արարատի մարզի 4/7 սահմանային սյան հատվածում

39,195.00

780.0

1,490.0

160.0

1.2.

Արաքս գետի ափի ամրացում ՀՀ Արարատի մարզի 3/7 (1500 մետր) հատվածում

77,078.50

1,320.0

2000.0

300.0

1.3.

Նարեկի հեղեղատարի հունի մաքրում և ափերի ամրացում ՀՀ Արարատի մարզի Նարեկի համայնքի տարածքում (վտանգավոր շուրջ 200 մետր հատվածը)

42,300.36

882.0

1,990.0

180.0

2.

ՀՀ Արմավիրի մարզ

300,412.00

3,912.0

7,339.8

1,211.4

2.1.

Արաքս գետի ափի ամրացում ՀՀ Արմավիրի մարզի 18/2-19 սահմանային սյուների հատվածներում

300,412.00

3,912.0

7,339.8

1211.4

3.

ՀՀ Գեղարքունիքի մարզ

75,985.23

1,404.0

7,551.5

340.0

3.1.

Գավառագետ գետի հունի մաքրում ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի տարածքում

46,626.60

816.0

Առկա է

120.0

3.2.

Մարտունի գետի հունի մաքրում ՀՀ Գեղարքունիքի մարզի Գեղհովտի համայնքի տարածքում

29,358.63

588.0

1,480.0

120.0

3.3.

ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառագետ գետի հունի մաքրում և ափերի ամրացում Գավառ քաղաքի Արծվաքար թաղամասի և Նորատուս համայնքի հատվածներում

0.00

0.0

6,071.51

100.0

4.

ՀՀ Սյունիքի մարզ

122,257.60

1,800.0

0.0

492.0

4.1.

Արաքս գետի ափի ամրացում ՀՀ Սյունիքի մարզի Ալվանքի համայնքի տարածքում

122,257.60

1,800.0

Առկա է

492.0

 

Ընդամենը

657,228.69

10,098.0

20,371.31

2,683.4

 »:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան