ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 դեկտեմբերի 2015 թվականի N 1175-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Առևտրատնտեսական հարցերով հայ-չինական համատեղ հանձնաժողովի 8-րդ նիստին մասնակցելու նպատակով 2015 թվականի դեկտեմբերի 9-13-ը Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն (Պեկին)` գործուղել Հայաստանի Հանրապետության պատվիրակություն` համաձայն հավելվածի:
2. Պատվիրակության անդամների՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն (Պեկին) գործուղման հետ կապված ծախսերը կատարել՝
1) Սերգեյ Ավետիսյանինը, Արտաշես Բախշյանինը, Արսեն Ավետիսյանինը, Արմեն Եգանյանինը, Արսեն Մկրտչյանինը, Հասմիկ Սարգսյանինը` Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
2) Սուրեն Բաղդասարյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն (Պեկին) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են՝
1) Արման Խաչատրյանինը` Հայաստանի զարգացման հիմնադրամի միջոցների հաշվին.
2) Լևոն Դանիելյանինը` Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության միջոցների հաշվին.
3) Հովհաննես Գևորգյանինը` Հայաստանի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատի միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2015 թ. դեկտեմբերի 8 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2015 թ. դեկտեմբերի 8-ի N 1175-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
2015 ԹՎԱԿԱՆԻ դեկտեմբերի 9-13-Ը Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն մեկնող ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Ս. Ավետիսյան |
- ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ, առևտրատնտեսական հարցերով հայ-չինական համատեղ հանձնաժողովի հայկական կողմի նախագահ (պատվիրակության ղեկավար) |
Ա. Բախշյան |
- ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ |
Ա. Ավետիսյան |
- ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության պետ |
Ս. Բաղդասարյան |
- ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի Ասիայի, Օվկիանիայի և Աֆրիկայի վարչության Արևելյան Ասիայի և Օվկիանիայի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար |
Ա. Եգանյան |
- ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի արդյունաբերության զարգացման վարչության պետ |
Ա. Մկրտչյան |
- ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի երկաթուղու վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար |
Հ. Սարգսյան |
- ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի միջազգային տնտեսական համագործակցության վարչության արտաքին կապերի կոորդինացման բաժնի պետ |
Ա. Խաչատրյան |
- Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն (համաձայնությամբ) |
Լ. Դանիելյան |
- Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության անդամ, «Ալբորա» ՍՊԸ-ի տնօրեն (համաձայնությամբ) |
Հ. Գևորգյան |
- ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի փոքր և միջին բիզնեսի զարգացման հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ) |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Դ. Հարությունյան |