Գլխավոր տեղեկություն
Համար
N 1558-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.12.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
24.12.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
29.12.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.12.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

 24 դեկտեմբերի 2015 թվականի N 1558-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 49-րդ ու 50-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Եվրոպական ներդրումային բանկի և Եվրոպական հանձնաժողովի միջոցների հաշվին Հայաստանի Հանրապետության և Միավորված ազգերի զարգացման ծրագրի միջև 2012 թվականի օգոստոսի 27-ին կնքված համաֆինանսավորման համաձայնագրի հիման վրա «Հայաստանի Հանրապետության պետական սահմանի «Բագրատաշեն», «Բավրա» և «Գոգավան» անցման կետերի արդիականացում» ծրագրի շրջանակներում Միավորված ազգերի զարգացման ծրագրի կողմից կառուցված ու Հայաստանի Հանրապետության Տավուշի, Շիրակի և Լոռու մարզերի համապատասխան համայնքներին նվիրաբերվող գույքի (այսուհետ` գույք) ցանկն ու արժեքը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության Տավուշի, Շիրակի և Լոռու մարզպետներին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո ապահովել սույն որոշման 1-ին կետով հաստատված գույքի հանձնումը համապատասխան համայնքներին:

3. Առաջարկել համապատասխան համայնքների ղեկավարներին՝

1) սույն որոշման 2-րդ կետով նախատեսված գործընթացի ավարտից հետո ապահովել հաստատված գույքի նկատմամբ համայնքի սեփականության իրավունքի պետական գրանցումը.

2) սույն կետի 1-ին ենթակետով նախատեսված գործընթացի ավարտից հետո «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի հետ կնքել գույքի անհատույց օգտագործման մասին պայմանագրեր:

4. Գույքն ընդունված համարել համայնքային սեփականության իրավունքի պետական գրանցման պահից:

5. Առաջարկել համապատասխան համայնքների ղեկավարներին սույն որոշմամբ նախատեսված աշխատանքների իրականացումն ավարտել մինչև 2016 թվականի հունվարի 20-ը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. դեկտեմբերի 29

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության 2015 թվականի

դեկտեմբերի 24-ի N 1558-Ա որոշման

 

«Հայաստանի Հանրապետության պետական սահմանի «Բագրատաշեն», «Բավրա» ԵՎ «Գոգավան» անցման կետերի արդիականացում» ծրագրի շրջանակներում Միավորված ազգերի զարգացման ծրագրի կողմից կառուցված ու Հայաստանի Հանրապետության Տավուշի, Շիրակի ԵՎ Լոռու մարզերի համապատասխան համայնքներին նվիրաբերվող գույքի ցանկն ու արժեքը

NN ը/կ

Մարզի անվանումը

Գազատարի երկարությունը (մետր)

Արժեքը (դրամ)

1.

ՀՀ Տավուշի մարզի «Բագրատաշեն» ՊՍԱԿ

860

12,995,000

2.

ՀՀ Լոռու մարզի  «Գոգավան» ՊՍԱԿ

7,167

69,203,353.88

3.

ՀՀ Շիրակի մարզի «Բավրա» ՊՍԱԿ

19,330

201,730,663.41

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան