ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
4 նոյեմբերի 2015 թ.
ք. Երևանթիվ 89-Ա
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԻՆՏԵՐԼԻՆԿ» ՍՊ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՀԵՌՈՒՍՏԱՌԱԴԻՈԾՐԱԳՐԵՐԻ ԿԱԲԵԼԱՅԻՆ (ՄԱԼՈՒԽԱՅԻՆ) ՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 51-րդ հոդվածի, «Հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման լիցենզավորման կարգ»-ի դրույթներով և հիմք ընդունելով հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման լիցենզիա ստանալու վերաբերյալ «ԻՆՏԵՐԼԻՆԿ» ՍՊ ընկերության 2015 թվականի սեպտեմբերի 11-ի դիմումը` Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը որոշեց.
Բավարարել «ԻՆՏԵՐԼԻՆԿ» ՍՊ ընկերության դիմումը և տրամադրել Երևան քաղաքի և Կոտայքի մարզի տարածքում հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման լիցենզիա:
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն «ԻՆՏԵՐԼԻՆԿ» ՍՊ ընկերությանը պատշաճ ձևով հանձնելու կամ ուղարկելու օրվան հաջորդող օրվանից:
Սույն որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վարչական դատարան` ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ |
Գ. Բունիաթյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|