Գլխավոր տեղեկություն
Համար
N 1199-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.10.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2015.11.18/76(1165) Հոդ.921
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
15.10.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
19.10.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.10.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

15 հոկտեմբերի 2015 թվականի N 1199-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐՈՒՄ ԸՍՏ ԿԱՏԵԳՈՐԻԱՆԵՐԻ ՀՈԳԵՎՈՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ՍՊԱՍԱՎՈՐՆԵՐԻ ԿԵՆՍԱԱՊԱՀՈՎՄԱՆ ԱՄՍԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՉԱՓԵՐԸ ԵՎ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՈՒԹՅԱՆ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԴՐԱՄԱԿԱՆ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածը, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել Հայաստանի Հանրապետության զինված ուժերում ըստ կատեգորիաների հոգևոր ծառայություն իրականացնող Հայ Առաքելական Եկեղեցու սպասավորների կենսաապահովման ամսական ծախսերի չափերը` համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության զինված ուժերում հոգևոր ծառայություն իրականացնող Հայ Առաքելական Եկեղեցու սպասավորներին բնակելի տարածությունների վարձակալության համար տրվում է դրամական փոխհատուցում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի նոյեմբերի 27-ի N 778 որոշմամբ սահմանված պայմաններով, կարգով և չափերով:

3. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` մեկամսյա ժամկետում, համաձայնեցնելով Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ, հաստատել Հայաստանի Հանրապետության զինված ուժերում Հայ Առաքելական Եկեղեցու սպասավորների կողմից հոգևոր ծառայություն իրականացնելու մասին կանոնադրությունը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. հոկտեմբերի 19

Երևան

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2015 թվականի
հոկտեմբերի 15-ի N 1199-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐՈՒՄ ԸՍՏ ԿԱՏԵԳՈՐԻԱՆԵՐԻ ՀՈԳԵՎՈՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ՍՊԱՍԱՎՈՐՆԵՐԻ ԿԵՆՍԱԱՊԱՀՈՎՄԱՆ ԱՄՍԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՉԱՓԵՐԸ

NN
ը/կ

Կատեգորիաները

Ծախսերի ամսական չափը (դրամ)

1.

ՀՀ ԶՈՒ հոգևոր ծառայության առաջնորդ

 

300.000

2.

ՀՀ ԶՈՒ հոգևոր ծառայության փոխառաջնորդ

 

225.000

3.

Զորամիավորման հոգևոր ծառայության առաջնորդ

ընտանիքի մինչև 4 անդամ կազմով

200.000

ընտանիքի 4 և ավելի անդամ կազմով

225.000

4.

1-ին կարգի զորամասի հոգևոր ծառայության սպասավոր

ընտանիքի մինչև 4 անդամ կազմով

165.000

ընտանիքի 4 և ավելի անդամ կազմով

200.000

5.

2-րդ կարգի զորամասի հոգևոր ծառայության սպասավոր

ընտանիքի մինչև 4 անդամ կազմով

150.000

ընտանիքի 4 և ավելի անդամ կազմով

175.000

6.

3-րդ կարգի զորամասի հոգևոր ծառայության սպասավոր

ընտանիքի մինչև 4 անդամ կազմով

125.000

ընտանիքի 4 և ավելի անդամ կազմով

150.000

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան