Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 1/5
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (20.10.2011-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է կայքում 17.09.2015
Ընդունող մարմին
Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
20.10.2011
Ստորագրող մարմին
Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
20.10.2011

Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիա

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ


20 հոկտեմբերի 2011 թվականի

թիվ 1/5

 

քաղ. Մոսկվա

 

«Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի քարտուղարության մասին» հիմնադրույթը հաստատելու մասին

 

«Անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի մասին» պայմանագրի 10-րդ հոդվածին համապատասխան՝ Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիան

 

ՈՐՈՇԵՑ՝

 

Հաստատել «Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի քարտուղարության մասին» հիմնադրույթը (կցվում է)։

Նախագահ՝

 

Ա. Յու. Բելյանինով

     

Նախագահի տեղակալ՝

 

Ա. Ֆ. Շպիլևսկի

     

Նախագահի տեղակալ՝

 

Ս. Ն. Բայմագանբետով

 

Հավելված

Մաքսային միության անդամ

պետությունների մաքսային

ծառայությունների միավորված

կոլեգիայի թիվ 1/5 որոշման

 

Հիմնադրույթ «Միավորված կոլեգիայի քարտուղարության մասին»

 

1. Միավորված կոլեգիայի քարտուղարությունը (այսուհետ` Քարտուղարություն), «Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի մասին» պայմանագրի 10-րդ հոդվածին համապատասխան, համարվում է Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի աշխատանքային մարմինը (այսուհետ՝ Միավորված կոլեգիա)։

2. Քարտուղարության գործառույթները վերապահվում են Դաշնային մաքսային ծառայությանը (Ռուսաստանի Դաշնություն):

3. Քարտուղարությունն իրականացնում է Միավորված կոլեգիայի աշխատանքի կազմակերպումը և տեղեկատվական ու տեխնիկական ապահովումը:

4. Քարտուղարության գործունեության ղեկավարումն իրականացնում է Միավորված կոլեգիայի պատասխանատու քարտուղարը։

5. Քարտուղարությունն իրականացնում է հետևյալ գործառույթները՝

կազմակերպում և ապահովում է Միավորված կոլեգիայի նիստերի անցկացումը։ Մաքսային միության անդամ պետություններում արտագնա նիստեր անցկացնելիս նշված աշխատանքն իրականացվում է Մաքսային միության ընդունող անդամ պետության մաքսային ծառայության հետ համատեղ.

ամփոփում է Մաքսային միության անդամ պետությունների կենտրոնական մաքսային մարմինների կողմից Միավորված կոլեգիայի նիստերին ուսումնասիրության ներկայացվող նյութերը.

ուղարկում է Մաքսային միության անդամ պետությունների կենտրոնական մաքսային մարմիններ Միավորված կոլեգիայի նիստի օրակարգի նախագիծը և օրակարգի նախագծում ընդգրկված հարցերին առնչվող փաստաթղթերի ու նյութերի փաթեթները՝ նիստն անցկացնելու ամսաթվից 10 օր առաջ.

ապահովում է Մաքսային միության անդամ պետությունների կենտրոնական մաքսային մարմիններ Միավորված կոլեգիայի շրջանակներում ընդունված որոշումների և փաստաթղթերի ժամանակին ուղարկումը.

կազմակերպում է Միավորված կոլեգիայի նիստերին ուսումնասիրվող փաստաթղթերի նախագծերի նախապատրաստման հարցերով փորձագետների խորհրդակցություններ և աշխատանքային խմբերի նիստեր՝ Միավորված կոլեգիայի որոշումներին համապատասխան.

փոխգործակցում է Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների հետ Միավորված կոլեգիայի նիստի, Միավորված կոլեգիայի հերթական նիստի օրակարգում ներառվող հարցերով աշխատանքային խմբերի նիստերի և փորձագետների խորհրդակցությունների մասնակիցներին ժամանակին որոշելու մասով.

իրականացնում է հսկողություն Միավորված կոլեգիայի կողմից ընդունված որոշումների կատարման նկատմամբ՝ Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների հետ համատեղ, տեղեկացնում է Միավորված կոլեգիայի նախագահին և անդամներին արդյունքների մասին.

փոխգործակցում է, իր իրավասության սահմաններում, Մաքսային միության այլ անդամների հետ այն փաստաթղթերի նախագծերի համաձայնեցման և նախապատրաստման մասով, որոնք քննարկվել են Միավորված կոլեգիայի նիստերի ընթացքում և ներկայացվել են ուսումնասիրության.

կատարում է այլ գործառույթներ՝ Նախագահի հանձնարարությամբ։

 

 

Հրապարակվել է կայքում 17 սեպտեմբերի 2015 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան