ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 սեպտեմբերի 2015 թվականի N 882-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 7-Ի N 401-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «բ» ենթակետը`
1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2006 թվականի հունիսի 7-ի «Բնակարանային ծրագրերի իրականացման աշխատանքների համակարգման խորհուրդ ստեղծելու, դրա անհատական կազմն ու կանոնակարգը հաստատելու մասին» N 401-Ն որոշումը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության 2015 թ. սեպտեմբերի 30 Երևան
վարչապետՀ. Աբրահամյան
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|