ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 հուլիսի 2015 թվականի N 671-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 18-Ի N 210-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետին համապատասխան՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2015 թվականի մարտի 18-ի «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 210-Ա որոշման հավելվածի «Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը» սյունակում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) 6-րդ կետում «2015 թ. օգոստոսի 3-րդ տասնօրյակ» բառերը փոխարինել «2015 թ. հոկտեմբերի 3-րդ տասնօրյակ» բառերով.
2) 7-րդ կետում «2015 թ. սեպտեմբերի 1-ին տասնօրյակ» բառերը փոխարինել «2015 թ. նոյեմբերի 2-րդ տասնօրյակ» բառերով:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2015 թ. հուլիսի 28 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|