Գլխավոր տեղեկություն
Համար
N 523-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.05.2015-08.06.2017)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2015.05.25/29(1118).1 Հոդ. 379.2
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
21.05.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
22.05.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.05.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 մայիսի 2015 թվականի N 523-Ն

 

«ՄԱՅՔՐՈՍՈՖԹ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՍՏՈՐԱԳՐՎԵԼԻՔ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԿՆՔՄԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ, ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «Մայքրոսոֆթ» ընկերության հետ համագործակցության հուշագրի, լիցենզավորման պայմանագրերի և կառավարության անվտանգության ծրագրի պայմանագրի կնքման առաջարկությանը:

2. Լիազորել՝

1) Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` Հայաստանի Հանրապետության կառավարության անունից ստորագրել համագործակցության հուշագիրը.

2) Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին ու Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` ստորագրել լիցենզավորման պայմանագրերը.

3) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին` ստորագրել կառավարության անվտանգության ծրագրի պայմանագիրը:

3. Սույն որոշման 2-րդ կետում նշված պետական կառավարման մարմինների ղեկավարներին՝ հուշագրի և պայմանագրերի վերջնական տեքստերը, նախքան «Մայքրոսոֆթ» ընկերության հետ ստորագրելը, համաձայնեցնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հետ:

4. Հայաստանի Հանրապետության կառավարության կարիքների համար համակարգչային լիցենզիոն ծրագրային ապահովման փաթեթներ ձեռք բերելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին 2015 թվականի առաջին կիսամյակում հատկացնել 603,750.0 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» հոդվածով), ինչպես նաև 2016 և 2017 թվականների պետական բյուջեներում նախատեսել տարեկան 1,180.0 հազ. ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ՝ նույն նպատակի իրագործման համար:

5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1 և 2 հավելվածների:

6. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին հատկացվող միջոցների հաշվին Հայաստանի Հանրապետության կառավարության կարիքների համար համակարգչային լիցենզիոն ծրագրային ապահովման փաթեթներ ձեռք բերելու գնումն իրականացվելու է բանակցային ընթացակարգով` առանց գնումների մասին հայտարարությունը նախապես հրապարակելու՝ «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետի համաձայն:

7. Սահմանել, որ՝

1) Հայաստանի Հանրապետության կառավարության կարիքների համար համակարգչային լիցենզիոն ծրագրային ապահովման փաթեթների ձեռքբերումը և ներկայացված հայտերի համաձայն դրանց տրամադրումը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի անունից հանձնարարության պայմանագրի հիման վրա իրականացնում է «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» փակ բաժնետիրական ընկերությունը (այսուհետ՝ հանձնակատար).

2) հանձնակատարի կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին մատուցվող ծառայությունների դիմաց վարձավճարը հավասար է սույն որոշման N 3 հավելվածով ամրագրված առավելագույն գների և Հայաստանի Հանրապետության կառավարության կարիքների համար համակարգչային լիցենզիոն ծրագրային ապահովման փաթեթների ձեռքբերման փաստացի գների տարբերությանը:

8. Հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին` այսուհետ համակարգիչների գնումների ընթացքում բացառել համակարգչային սարքավորումների հետ մեկտեղ սույն որոշման N 3 հավելվածում նշված համակարգչային լիցենզիոն ծրագրային ապահովման փաթեթների գնումը՝ բացառությամբ դրանց պահանջվող չափաքանակների սպառված լինելու դեպքերի:

9. Համակարգչային լիցենզիոն ծրագրային ապահովման փաթեթների պահանջվող չափաքանակների վերաբերյալ հայտերի ստացումը ու դրանց բավարարումն իրականացնել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի կողմից սահմանված կարգով:

10. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. մայիսի 22

Երևան

 

 

 Հավելված N 1ուղղ.

ՀՀ կառավարության 2015 թվականի
մայիսի 21-ի N 523-Ն որոշման

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1515-Ն որոշման N 11 հավելվածի N 11.3 աղյուսակում կատարվող լրացումը

 

Չափորոշիչներ

 Ցուցանիշների փոփոխությունը
(ավելացումները նշված են դրական նշանով,
իսկ նվազեցումները` փակագծերում)

ոչ ֆինանսական
 ցուցանիշներ

ֆինանսական
ցուցանիշներ

առաջին կիսամյակ

ինն ամիս

 տարի

առաջին կիսամյակ

ինն
ամիս

 տարի

ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները
1. Քաղաքականության միջոցառումներ
1.1. Ծառայություններ

Ծրագրային դասիչը

Անվանումը
Հայաստանի ՏՏ-ի ոլորտի մրցունակության բարձրացում. Հայաստանի վարկանիշի ձևավորում` որպես ՏՏ-ի տարածաշրջանային կենտրոն

Նկարագրությունը
ՀՀ պետական կառավարման մարմինների համար «Մայքրոսոֆթ» ընկերության լիցենզիոն ծրագրային ապահովման ձեռքբերում

1043

ԱԾ 05

Քանակական

             

Որակական

             

Ժամկետայնության

30.12.2015 թ.

           

Մատուցված ծառայության վրա կատարվող ծախսը (հազ. դրամ)

X

X

X

603,750.0

603,750.0

603,750.0

Ծրագիրը(ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը
1043 ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ

Վերջնական արդյունքի նկարագրությունը
«Մայքրոսոֆթ» ընկերության լիցենզիոն ծրագրային ապահովման ձեռքբերում

Ծառայություն մատուցողի (մատուցողների) անվանումը
«Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» ՓԲԸ

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

 

Հավելված N 2ուղղ.
ՀՀ կառավարության 2015 թվականի
մայիսի 21-ի N 523-Ն որոշման

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1515-Ն որոշման N 11 հավելվածի N 12 աղյուսակում կատարվող փոփոխությունները

 

Բաժին 2.

 

Գերատեսչության կողմից իրականացվող քաղաքականության միջոցառումների ծրագրային խմբավորումը

 

Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ

(հազ. դրամ)

Ծրագրային
դասիչը

Գործառական դասիչը (բաժինը/խումբը/դասը)

Ծրագիրը/քաղաքականության միջոցառումը

Ցուցանիշների փոփոխությունը
(ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)

ծրագիրը

միջոցառումը

ՀՀ 2015 թվականի
պետական բյուջե

1043

   

Ծրագիր

603,750.0

     

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի խթանման ծառայություններ

     

Ծրագրի նկարագրությունը
ՏՀՏ կատարելագործված ենթակառուցվածքների ապահովում, համակարգչային հագեցվածության և ինտերնետ հասանելիության բարձրացման միջոցառումներ

     

Վերջնական արդյունքի նկարագրությունը
ՏՀՏ ենթակառուցվածքների բարելավում

     

Քաղաքականության միջոցառումներ. Ծառայություններ

 
 

ԱԾ 04

 

Հայաստանի ՏՏ ոլորտի մրցունակության բարձրացում. Հայաստանի վարկանիշի ձևավորում` որպես ՏՏ տարածաշրջանային կենտրոն

603,750.0

     

Մատուցվող ծառայության նկարագրությունը
ՀՀ պետական կառավարման մարմինների համար «Մայքրոսոֆթ» ընկերության համակարգչային լիցենզիոն ծրագրային ապահովման փաթեթների ձեռքբերում

     

Ծառայություն մատուցողի անվանումը
«Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» ՓԲԸ

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության 2015 թվականի
մայիսի 21-ի N 523-Ն որոշման

 

«Մայքրոսոֆթ» ընկերության արՏադրության համակարգչային լիցենզիոն ծրագրային ապահովման փաթեթների առավելագույն գներՆ ըստ տեսակների

 

Լիցենզիոն ծրագրային փաթեթի տեսակն ըստ «Մայքրոսոֆթ» ընկերության դասակարգչի

Նկարագիրն ըստ «Մայքրոսոֆթ» ընկերության դասակարգչի

Մեկ միավորի արժեքն ԱՄՆ-ի դոլարով (ներառյալ ԱԱՀ)

Լիզենզավորված փաթեթների քանակները

Ընդհանուր արժեքն
ԱՄՆ-ի դոլարով
(ներառյալ ԱԱՀ)

FQC-08150

Windows 8.1 Professional GGWA

$224.40

2000

$448,800

021-08255

OfficeStd ALNG LicSAPk MVL Pltfrm

$468.00

2000

$936,000

W06-01066

CoreCAL ALNG LicSAPk MVL Pltfrm UsrCAL

$255.60

2000

$511,200

CW2-00309

WinEntforSA ALNG UpgrdSAPk MVL Pltfrm

$185.04

2000

$370,080

021-05331

OfficeStd ALNG LicSAPk MVL

$550.80

1500

$826,200

CW2-00279

WinEntforSA ALNG UpgrdSAPk MVL

$216.29

1500

$324,435

P73-05897

WinSvrStd ALNG LicSAPk MVL 2Proc

$1,436.40

20

$28,728

312-02177

ExchgSvrStd ALNG LicSAPk MVL

$1,152.00

2

$2,304

Ծանուցում՝ ստորև նշված ծրագրային փաթեթները կարող են տրամադրվել միայն Հայաստանի Հանրապետությունում գործող տարրական, միջին և ավագ դպրոցներին

79P-03845

OfficeProPlus ALNG LicSAPk MVL PtnrsinLrning

$8.82

18000

$158,760

CW2-00280

WinEntforSA ALNG UpgrdSAPk MVL PtnrsinLrning

$0.01

18000

$180

-

Office 365 E1 (Exchange, ShP, Office, Lync online) for the whole country

$0.01

18000

$180

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան